Jump to content

Հայաստանի բույսերի Կարմիր գիրք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Հայաստանի բույսերի Կարմիր գիրք
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրԿարմիր գիրք
Բնօրինակ լեզուհայերեն
Երկիր Հայաստան
ՀրատարակիչԲուսաբանության ինստիտուտ և Երևանի պետական համալսարան
Հրատարակման տարեթիվ2010

Հայաստանի բույսերի Կարմիր գիրքը հրատարակվել է 2007–2009 թվականների ժամանակահատվածում առկա տվյալների և նոր դաշտային ուսումնասիրությունների հիման վրա՝ ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի մասնագետների կողմից։ 2010 թվականին հրատարակված Կարմիր գրքում ընդգրկված է 452 բույսերի և 40 սնկերի տեսակների նկարագրություններ և 223 առանձին մտահոգիչ կարգավիճակով բուսատեսակներ[1]։ Կարմիր գրքում գրանցված 675 բուսատեսակները ներկայացված են միջազգայնորեն ընդունված 6 կարգավիճակով՝ կրիտիկական վիճակում գտնվող, վտանգված, խոցելի, վտանգման սպառնացող վիճակին մոտ, տվյալների անբավարարությամբ և քիչ մտահոգող տեսակներ[2]։ ՀՀ բույսերի Կարմիր գիրքը հաստատվել է ՀՀ կառավարության 29.01.10 թ. թիվ 72– որոշմամբ[3][4]։

ՀՀ Կարմիր գրքում ընդգրկված բուսատեսակների քանակը՝ ըստ կարգաբանական խմբերի և

հազվագյուտության կարգավիճակի[5]

Կարգաբանական խումբ
Տեսակների քանակը
Ընդամենը
անհետացած անհետացող հազվագյուտ կրճատվող անորոշ
Պտերներ 1 5 2 8
Մերկասերմեր 1 1 2 4
Ծածկասերմեր 29 132 151 55 8 375
այդ թվում՝
միաշաքիլավորներ 11 34 38 27 4 114
երկշաքիլավորներ 18 98 113 28 4 261
Ընդամենը 30 138 154 57 8 387

Հայաստանի Կարմիր գրքի բույսերի ցանկ

Ծանոթագրություններ

  1. Կարմիր գիրքը հարստացել է նոր կենդանատեսակներով ու բույսերով
  2. «Հայաստանի բույսերի Կարմիր գիրք». www.mnp.am. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
  3. «Կարմիր գիրքը հարստացել է նոր կենդանատեսակներով ու բույսերով». armenpress.am. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
  4. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». www.arlis.am. 2010 թ․ փետրվարի 5. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
  5. Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան. Երևան: Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն. 2006. էջ 601. ISBN 5-89700-029-8.