Արգիրոլոբիում հացհամեմավոր
Արգիրոլոբիում հացհամեմավոր | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ցեղ | Արգիրոլոբիում (Argyrolobium) |
Տեսակ | Արգիրոլոբիում հացհամեմավոր (A. trigonelloides) |
Միջազգային անվանում | |
Argyrolobium trigonelloides |
Արգիրոլոբիում հացհամեմավոր (լատին․՝ Argyrolobium trigonelloides), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]5-10 սմ երկարությամբ ցողունով, բազմամյա ցածր խոտաբույս է։ Տերևները եռմասնյա են։ Տերևիկնրը թխկապույտ են, երկու կողմից թավոտ, սեպաձև-հակաձվաձև։ Ամեն ողկույզների վրա կա 2-5 ծաղիկ։ Պսակը դեղնավարդագույն է, ունդերը՝ լայն-գծային և ունեն 14-30 մմ երկարություն[1]։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է մեղրու ֆլորիստիկական շրջանում (Մեղրու շրջակայք, Ագարակ, Շվանիձոր, Հյուվարդի գյուղեր)։ Աճում է նաև Նախիջևանում, Հյուսիսարևմտյան և Կենտրոնական Իրանում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բույսը աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 500-900 մ բարձրությունների վրա։ Աճում է չոր քարքարոտ լեռնալանջերին, գետի հղկված գլաքարերի արանքում, ֆրիգանման բուսականության մեջ։ Ծաղկում է ապրիլ-հունիս ամիսներին, պտղաբերում՝ մայիս-հունիսին, հազվադեպ՝ սեպտեմբերին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է։ Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Աճում է հողերի ինտենսիվ յուրացվող գոտում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակչության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի Բեռնի կոնվենցիաների հավելվածում։
Պահանության գործողություներ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
|
|