Նեկտարասկորդում եռաոտնաչափ
Նեկտարասկորդում եռաոտնաչափ | |
Նեկտարասկորդում եռաոտնաչափ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Ծնեբեկածաղկավորներ (Asparagales) |
Ընտանիք | Շքանարգիզազգիներ (Amaryllidaceae) |
Ենթաընտանիք | Սոխայիններ (Allioideae) |
Տրիբա | Allieae |
Ցեղ | Սոխ (Allium) |
Տեսակ | Նեկտարասկորդում եռաոտնաչափ (A. tripedale) |
Միջազգային անվանում | |
Allium tripedale |
Նեկտարասկորդում եռաոտնաչափ (լատին․՝ Nectaroscordum tripedale), սոխազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոխուկավոր, գեղազարդային բույս է, որի բարձրությունը 50-150 սմ է։ Տերևները 3-5 են` գծային-նշտարաձև, սուր ողնուցով։ Ծաղիկները ծաղկաբույլերում փնջաձև-փռված են։ Ծաղկապատը զանգակաձև է, ունի 13-15 մմ երկարություն, մասերը հիմքերում կանաչ են, վերևում՝ սպիտակ կամ վարդագույն, ծիրանագույն կամ կանաչ ջղերով[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է Արագածի (Ամբերդ), Ապարանի (Արզական, Աղվերան, Բուժական գյուղերի շրջակայք), Դարեղեգիսի (Ջերմուկ) և Մեղրու (Այգեձոր գյուղի շրջակայք) ֆլորիստական շրջաններում։ Հանդիպում է նաև Նախիջևանում, Դաղստանում, Արևելյան և Հարավարևելյան Անատոլիայում, Հյուսիսային Իրաքում, Հյուսիս արևմտյան և Հարավային Իրանում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է միջին լեռնային գոտուց մինչև ենթալպյան գոտի՝ ծովի մակարդակից 1700-2500 մ բարձրւթյունների վրա, անտառային բացատներում, մարգագետիններում, թփերի մացառուտներում, ժայռերի ճեղքերում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է։ Տարածման շրջանի մակերեսը 20000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 2000 կմ²-ից պակաս։ Մարդածին գործոնների ազդեցության պատճառով տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատման վտանգ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված է որպես հազվագյուտ տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ։
Պոպուլացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեկտարասկորդում եռաոտնաչափ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեկտարասկորդում եռաոտնաչափ» հոդվածին։ |
|