Խլածաղիկ Թախտաջյանի
Խլածաղիկ Թախտաջյանի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
Ընտանիք | Խլածաղկազգիներ (Scrophulariaceae) |
Ցեղ | Խլածաղիկ (Scrophularia) |
Տեսակ | Խլածաղիկ Թախտաջյանի (S. takhtajanii) |
Միջազգային անվանում | |
Scrophularia takhtajanii |
Խլածաղիկ Թախտաջյանի (լատին․՝ Scrophularia takhtajanii), խլածաղկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]8-20 սմ բարձրությամբ կիսաթփիկ բույս է։ Ցողունները լինում են 1-5 հատ, սովորաբար պարզ և մուգ մանուշակագույն։ 2-3 զույգերով տերևները հակադիր են, կոթունները՝ մուգ մանուշակագույն։ 7-15 ծաղիկներով ծաղկաբույլը ողկույզանման է։ Պսակը վառ կանաչ է և մուգ ծիրանագույն վերին շուրթերով[1]։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում՝ Արծվաբերդ գյուղի շրջակայքում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ենթալպյան գոտում՝ ծովի մակարդակից 2300-2700 մ բարձրությունների վրա։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայաստանի էնդեմիկ է։ Հայտնի է մեկ փոքր պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Աճելավայրերի փոփոխության հետևանքով տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկած չէ[1]։
Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խլածաղիկ Թախտաջյանի» հոդվածին։ |
|
|