Ոզնագլխիկ բազմատուն
Ոզնագլխիկ բազմատուն | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Echinops polygamus
|
Ոզնագլխիկ բազմատուն (լատին․՝ Echinops polygamus), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմամյա բույս է, որի բարձրությունը հասնում է 40-60 սմ-ի։ Ցողունները խոր ակոսավոր են, ճյուղավորված, ամբողջ երկարությամբ տերևակալված, ոստայնանման և գեղձային թավոտությամբ։ Տերևները՝ գոգավոր, փշոտ արմատավոր են, ցողունագիրկ։ Խոզանների փունջը խիտ է և հավասար է զամբյուղի երկարության 3/5-ին։ Ծածկոցի ներքին թերթերի 2/3-րդը սերտաճած է սերմնիկի հետ[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիպում է Դարեղեգիսի (գյուղ Արփա) և Մեղրու (Շվանիձոր, Կուրիս, Կարճևան, Լեհվազ ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Նախիջևանում, Հյուսիսային և ԿԵնտրոնական Իրանում։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-1100 մ բարձրությունների վրա։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ օգոստոսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է։ Հայտնի են 2 պոպուլյացիներ՝ 5000 քառ․ կմ-ից պակաս տարածման շրջանի մակերեսով և 500 քառ․ կմ-ից պակաս բնակության շրջանի մակերեսով։ Տեսակն աճում է ինտենսիվ տնտեսական գործունեության գոտում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։
Պահպանություն չի իրականցվում։ Անհրաժեշտ է ստեղծել նոր ԲՀՊՏ Մեղրու շրջանի Ագարակավանի մոտ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
|