Գազ Օրդուբադի
Գազ Օրդուբադի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
Տրիբա | Galegeae |
Ցեղ | Գազ (Astragalus) |
Տեսակ | Գազ Օրդուբադի (A. ordubadensis) |
Միջազգային անվանում | |
Astragalus ordubadensis |
Գազ Օրդուբադի (լատին․՝ Astragalus ordubadensis), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]10-20 սմ բարձրությամբ, երկծայր մազիկներով ծածկված բազմամյա անցողուն բույս է։ Նախորդ տարիների տերևների առանցքները պահպանվող են։ Միմյանցից հեռացած և երկարավուն-նշտարաձև տերևիկները 5-8 ական զույգ են։ Տերևին հավասար, 5-20 մմ երկարությամբ ծաղկակիրները թույլ են և բարակ։ Ծաղկաբույլերը 3-11 ծաղիկներով են, ծաղիկները՝ միմյանցից հեռացած։ Պսակը վարդամանուշակագույն է, իսկ դրոշը՝ 18-20 մմ երկարությամբ։ 20-40 մմ երկարությամբ ունդը սկզբում վերև և հորիզոնական ուղղված է, հետագայում՝ կախված[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիպում է Մեղրու ֆլորիստիկական շրջաններում, Կարճևան և Ագարակ գյուղերի միջև։ Հայաստանից բացի աճում է նաև Նախիջևանում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 600-1000 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ, խճաքարոտ, կրաքարային լանջերին, ֆրիգանման բուսականության մեջ։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ մայիս-հունիսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է և Հարավային Անդրկովկասի էնդեմիկ։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Աճում է ինտենսիվ լեռնահանքային արդյունաբերության և հողերի յուրացման տարածքում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանություն չի իրականացվում։ Անհրաժեշտ է ստեղծել նոր ԲՀՊՏ Ագարակավանի շրջակայքում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
|
|