Քարբեկ երմատնանի
Քարբեկ երմատնանի | |
Քարբեկ երմատնանի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Քարբեկածաղկավորներ (Saxifragales) |
Ընտանիք | Քարբեկազգիներ (Saxifragaceae) |
Ցեղ | Քարբեկ (Saxifraga) |
Տեսակ | Քարբեկ երմատնանի (S. tridactylites) |
Միջազգային անվանում | |
Saxifraga tridactylites |
Քարբեկ երմատնանի (լատին․՝ Saxifraga tridactylites), քարբեկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]5-20 սմ բարձրությամբ միամյա խոտաբույս է։ Արմատամերձ վարդակում գտնվող ցողունային տերևները սովորաբար 3-5 բլթակներով են։ Ծաղկաբույլը փռված ճյուղավորված է և բարակ ծաղկակոթերով։ 5-7 մմ տրամագծով ծաղիկները մանր են, պսակաթերթերը՝ սպիտակ և երկու անգամ բաժակից երկար[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է Երևանի (Վեդի, «Խոսրովի անտառ» պետական արգելոց) և Իջևանի (Իջևանի լեռնաշղթա, Հաղարծին գյուղի մոտ) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Նախակովկասում, Դաղստանում, Արևմտյան և Արևելյան Անդրկովկասում, Եվրոպայում, միջերկրածովյան ավազանի երկրներում, Ղրիմում, Բալկաններում և Միջին Ասիայում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 900-1500 մ բարձրությունների վրա, ինչպես նաև ժայռոտ տեղերում, քարքարոտ կրաքարային լանջերին և ջրահոսքերի ափերին։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոցելի տեսակ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Սպառնալիքի կատեգորիան իջեցվել է, քանի որ տեսակի հիմնական տարածման շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարբեկ երմատնանի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարբեկ երմատնանի» հոդվածին։ |
|
|