Գազ Ղարաբաղի
Գազ Ղարաբաղի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
Տրիբա | Galegeae |
Ցեղ | Գազ (Astragalus) |
Տեսակ | Գազ Ղարաբաղի (A. karabaghensis) |
Միջազգային անվանում | |
Astragalus karabaghensis |
Գազ Ղարաբաղի (լատին․՝ Astragalus karabaghensis), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փշոտ թուփ է, բարձանման ճյուղավորված, որի բարձրությունը հասնում է 20-30 սմ-ի։ Տերևների երկարությունը 4-6 սմ է։ Տերևիկները համարյա մերկ են, 6-9-ական զ��ւյգերով։ Ծաղիկները փնջերով հավաքված են խիստ մոտեցած տերևների անութներում և առաջացնում են 2,5-3 սմ տրամագծով գլխիկանման ծաղկաբույլ։ Բաժակը խավոտ է, ատամիկները՝ խոզանաձև, երկար թարթիչավոր, խողովակից բավականին երկար։ Պսակը բաժակին չգերազանցող է, վառ վարդագույն, դրոշի թիթեղը առանց ականջուկների է[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Այարի կիրճ, Խաչիկ և Գնիշիկ գյուղերի միջև)։ Աճում է նաև Նախիջևանում, Արցախում, Արևմտյան Հայաստանում և Հյուսիսարևմտյան Իրանում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է վերին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1800-2300 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ կավային լանջերին, տափաստանում և մարգագետնատափաստանում։ Ծաղկում է հուլիս–օգոստոս ամիսներին, պտղաբերում՝ օգոստոս–սեպտեմբերին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Անհրաժեշտ է ստեղծել նոր ԲՀՊՏ Այարի կիրճում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
|