Գրամոսցիադիում թևապտուղ
Գրամոսցիադիում թևապտուղ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հովանոցածաղկավորներ (Apiales) |
Ընտանիք | Նեխուրազգիներ (Apiaceae) |
Ենթաընտանիք | Նեխուրայիններ (Apioideae) |
Տրիբա | Careae |
Ցեղ | Գրամոսցիադիում (Grammosciadium) |
Տեսակ | Գրամոսցիադիում թևապտուղ (G. pterocarpum) |
Միջազգային անվանում | |
Grammosciadium pterocarpum |
Գրամոսցիադիում թևապտուղ, (լատին․՝ Grammosciadium pterocarpum), հովանոցավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկամյա կամ բազմամյա, ծաղկման ժամանակ՝ գեղազարդային բույս է, որի բարձրությունը հասնում է 30-60 սմ-ի։ Հովանոցներն ունեն 5-14 ճառագայթ։ Պտուղները գծային-երկարավուն են, մեջքի կողմից սեղմված, 10-14 մմ երկարության, 4-5 մմ լայնության և 1,5-2 մմ լայնության թևերով[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է Վերին Ախուրյանի ֆլորիստիկական շրջանում (Ամասիայի շրջակայք)։ Աճում է նաև Արևելյան և Հարավային Անատոլիայում և Արևմտյան Իրանում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է վերին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1800-1900 մ բարձրությունների վրա, քարքարոտ լանջերին, մարգագետնատափաստանում։ Տեսակին բնորոշ է կյանքի ընթացքում մեկ անգամ ծաղկելու և պտղաբերելու հատկությունը։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոս ամիսներին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանի մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Տեսակին սպառնացող վտանգներն են՝ սահմանափակ արեալը, գյուղատնտեսական հանդակների ընդլայնումը և ճանապարհաշինությունը։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։
Պահպանության գործողություններ չեն օգտագործվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
|
|