Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովանոցավորներ |
---|
 Մոլեխինդ թունավորը՝ հովանոցավորների տիպիկ ներկայացուցիչ |
|
Գիտական դասակարգում |
---|
|
Լատիներեն անվանում |
Apiaceae
|
|
Հովանոցավորներ կամ նեխուրազգիներ (Umbelliferae, Apiaceae), երկշաքիլ բույսերի ընտանիք։ Բազմամյա խոտաբույսեր են, հազվադեպ՝ թփեր կամ ցածրաճ ծառեր։
Ցողունը սնամեջ է՝ հաստացած հանգույցներով։ Տերևները հերթադիր են, առանց տերևակիցների, երկակի կամ եռակի փետրաձև կտրտված, ծաղիկները՝ կանոնավոր, մանր, երկսեռ՝ խմբված պարզ կամ բարդ հովանոցներում, երբեմն՝ գլխիկներում։ Խոշոր ցեղերից են անիսոնը, երնջնակը, նարդեսը, եզնակողը և այլն։ Հովանոցավորների մեջ կան վայրի և մշակովի արժեքավոր բույսեր (գազար, համեմ, սամիթ, սիբեխ, նեխուր և այլն), բազմաթիվ մոլախոտեր (ջամջամ, տուրգենիա, աստղագազար, շուշանբանջար և այլն)։ Շատ տեսակներ դեղաբույսեր են (սմիրնիոպսիս, մարգացնծու և այլն)։ Որոշ հովանոցավորներ լավագույն եթերայուղատու են։
Հայաստանում հայտնի է 67 ցեղ՝ 134 տեսակով, որոնք աճում են ալպիական մարգագետիններից (գետնահովանոցուկ) մինչև անապատներն (օշակ) ու կիսաանապատները (սիբեխ)։ Կան ճահճային, խիստ չորասեր և միջանկյալ էկոլոգիական ձևեր։
Հազվագյուտ, էնդեմիկ և անհետացող ավելի քան 20 տեսակ (Զեդելմեյերի մարգացնծու, Սոֆիայի գինեծաղիկ, Շովիցի նարդես, Վանատուրի երնջնակ, Վայքի ստենոտենիա և այլն) գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| Տաքսոնոմիա | |
---|
| |
|
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 550)։
|