Jump to content

Հեթում Պատմիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեթում Պատմիչ
Դիմանկար
Ծնվել էմոտ 1235[1]
Մահացել էանհայտ[2]
Մահվան վայրՊուատիե[3]
ԵրկերLa flor des estoires d'Orient?
Մասնագիտությունպատմաբան, պետական գործիչ և ռազմական գործիչ
Զբաղեցրած պաշտոններսպարապետ
ԵրեխաներՕշին Պայլ և Կոնստանդին Գունդստաբլ
 Hayton of Corycus Վիքիպահեստում
Հեթումը և Կղեմես V պապը (մանրանկար XV դարի ձեռագրից)

Հեթում Պատմիչ (հոգևոր անունը՝ Անտոն[4], մոտ 1235[1] - անհայտ[2], Պուատիե[3]), XIII-XIV դարերի Կիլիկյան Հայաստանի պատմագիր, պետական գործիչ։ Հեթումյանների տոհմից։ 1294-1305 թվականներին՝ հայոց սպարապետ։ Մի շարք հաղթական ճակատամարտեր է մղել հարևան մուսուլմանական իշխանությունների (հատկապես Եգիպտոսի սուլթանության) դեմ։ 1305 թվականին սպարապետությունը հանձնել է իր որդի Օշինին, ընդունել կաթոլիկություն և մեկնել Կիպրոս՝ կրոնավորելու։ 1307 թվականին, Կղեմես V պապի հանձնարարությամբ, գրել է թաթար-մոնղոլների պատմությունը, որն արժեքավոր տեղեկություններ է պարունակում միջնադարյան Արևելքի, Հայաստանի, Կովկասի ու հարակից երկրների մասին։ Միջնադարյան ֆրանսերենով գրած նրա երկը վերածվել է լատիներենի, հետագայում թարգմանվել ֆրանսերեն, իտալերեն, անգլերեն, հոլանդերեն և այլն։ 1842 թվականին Մ. Ավ��երյանը լատիներենից գրաբար է թարգմանել Հեթումի երկը՝ դրան կցելով Հեթումի անունով հայտնի ժամանակագրությունը, որն ընդգրկում է կարևոր տեղեկություններ Հայաստանի և ասիական ու եվրոպական մի շարք պետությունների 1096-1307 թվականների պատմությունից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #10097015X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 6 (հայ.) — հատոր 6. — էջ 331—332.
  3. 3,0 3,1 3,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. Հայոց անձնանունների բառարան, Հր. Աճառեան։ ԵՊՀ, Երեւան, 1944, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 175

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ալիշան Ղ., Հայապատում, Վնտ., 1901։
  • Абгарян Г.В., Архетип "Татарской хроники" Гетума, использованный “Любексой хронике” Детмара, ՊԲՀ, 1978, № 1
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեթում Պատմիչ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 331
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։