Jump to content

Լազարյան ավետարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լազարյան ավետարան
ՀեղինակՍահակ Վանանդացի
Տեսակգրական ստեղծագործություն
Ստեղծման տարեթիվ887
Հրատարակման վայրՄոսկվա
Հրատարակման տարեթիվ1899

Լազարյան ավետարան, հայերեն ավետարան։ Գրիչ և ծաղկող Սահակ Վանանդացին այն ավարտել է 887 թվականին։

Այդպես է կոչվել Մոսկվայի Լազարյան ճեմարանին պատկանելու համար։ Ճեմարանին էր նվիրել Թեոդոսիայի հայ վաճառական Խաչուկյանը 1847 թվականին։ 1925 թվականին ձեռագիրը Լազարյան հավաքածուի (215 միավոր) հետ տեղափոխվել է Էջմիածնի մատենադարան։ Այժմ պահպանվում է Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում։ Լազարյան ավետարանը մեզ հասած հայերեն ամենահին ամբողջական ձեռագիրն է, որի գրության թվականը հայտնի է։ Հրատարակվել է դեռևս 1899 թվականին Մոսկվայում, լուսատիպ նմանահանությամբ։ Լազարյան ավետարանը նաև մեզ հայտնի թվակիր նկարազարդ առաջին ձեռագիրն է։ Պահպանվել են միայն երկու նկարազարդ թերթերը, որոնց զույգ էջերում նկարված են չորս խորաններ։ Ձեռագիրն ունի գրչի ամբողջական հիշատակարան։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ա. Մաթևոսյան, Լազարյան ճեմարանի հնագույն ձեռագիրը «ՊԲՀ» № 1 1973
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 470