Jump to content

Մկրտիչ Պեշիկթաշլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մկրտիչ Պեշիկթաշլյան
արմտ. հայ.՝ Մկրտիչ Պէշիկթաշլեան
Ծնվել էօգոստոսի 18, 1828(1828-08-18)
ԾննդավայրՕրթաքյոյ, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 29, 1868(1868-11-29) (40 տարեկան)
Վախճանի վայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
ԳերեզմանՇիշլիի գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ և դրամատուրգ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Գրական ուղղություններռոմանտիզմ
Մկրտիչ Պեշիկթաշլյան Վիքիքաղվածքում
Մկրտիչ Պեշիկթաշլյան Վիքիդարանում

Մկրտիչ Պեշիկթաշլյան (օգոստոսի 18, 1828(1828-08-18), Օրթաքյոյ, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 29, 1868(1868-11-29), Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), հայ բանաստեղծ, դրամատուրգ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1834-1839 թթ. սովորել է Բերայի Մխիթարյան դպրոցում, 1839-1845 թթ.՝ Իտալիայի Պադուա քաղաքի Մուրադյան վարժարանում, որտեղ աշակերտել է դրամատուրգ Պետրոս Մինասյանին, Արսեն Բագրատունին։

1845 թ. վերադարձել է Կ.Պոլիս, ծավալել մանկավարժական-հասարակական լայն գործունեություն։ Եղել է ժամանակի նշանավոր մանկավարժներից մեկը։ Հայոց լեզու և գրականություն, ֆրանսերեն է դասավանդել Թարգմանչաց, Լուսավորչյան և Հռիփսիմյանց վարժարաններում։ Մեծ դեր է խաղացել օտարախոս հայ մանուկներին մայրենի լեզու ուսուցանելու գործում։ Մկրտիչ Պեշիկթաշլյանի ջանքերով է հայերեն սովորել ապագա վիպասանուհի Սրբուհի Տյուսաբը։ 1846 թ. Պեշիկթաշլյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է Համազգյաց ընկերությունը, որի գաղափարական ղեկավարն է եղել։ Եղել է հայ նոր քնարերգության և արևմտահայ կանոնավոր մշտական թատրոնի հիմնադիրը։

1856 թ. Օրթագյուղի Լուսավորչական վարժարանի սրահում տրվել են նրա կազմակերպած թատերախմբի առաջին ներկայացումները՝ Պեշիկթաշլյան՝ «Կոռնակ», Մետաստազիո՝ «Թեմիստոկլես», Պետրոս Մինասյան՝ «Խոսրով Մեծ»։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական ողբերգություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Կոռնակ»
  • «Արշակ»
  • «Վահե»
  • «Վահան»

Թարգմանական պիեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Վոլտերի «Մահ կեսարու»
  • Վ. Ալֆիերիի «Սավուղ», «Բրուտոս Ա»

Երաժշտական կատակերգություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Կատակերգություն երից քաջաց»
  • «Կատակերգություն ավազակաց» (1909)

Բանաստեղծություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Զբոսանք Արտաշեսի Առաջնո» (1849, տպագրվել է«Բազմավեպ»-ում)
  • «Հրավեր ի մարտ Խոսրովու Մեծի»
  • «Ի նահատակություն Վարդանանց»
  • «Դյուցազունք հայոց»
  • «Գիշեր»
  • «Առ Հ. Ղևոնդ Ալիշան»
  • «Եղբայր եմք մենք»
  • «Գարուն»
  • «Ալ զեփյուռն Ալեմտաղիի»
  • «Ճեմք ի լյառն Հսկային»
  • «Հնացեք իմ տաղք»
  • «Աշուն»
  • «Քնար կուսին»
  • «Քնար և շիրիմ»
  • «Երգ մօր ի վերայ մանկան ննջելոյ»։ «Բազմավէպ», 1851, № 3:

Զեյթունյան երգաշար

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Հայ քաջորդին»
  • «Մահ քաջորդվույն»
  • «Թաղումն քաջորդվույն»
  • «Հայ քաջուհին»

Ժողովածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մատենագրութիւնք, Կ. Պոլիս, 1870, 584 էջ։
  • Տաղեր, Թիֆլիս, 1903, 176 էջ։
  • Քերթուածներ եւ ճառեր, Փարիզ, 1904, 193 էջ։
  • Թատերգութիւններ, Կ. Պոլիս, 1909։
  • Տաղք եւ թատերգութիւնք, Նիւ Եորք, 1917, 528 էջ։
  • Տաղեր, Երևան, 1947, 108 էջ։
  • Բանաստեղծութիւններ։ Ճառեր։ Հատուածներ, Վենետիկ, 1956, 104 էջ։
  • Տաղեր, Երևան, 1961, 200 էջ։
  • Երկերի լիակատար ժողովածու, Երևան, 1987, 564 էջ։
  • Երկեր, Անթիլիաս, 1995, 332 էջ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Արշակ Չoպանեան, Մկրտիչ Պէշիկթաշլեանի կեանքն ու գործը, Փարիզ, տպ․ Տ. Տօղրամաճեան, 1907, 254 էջ
  • Ա․ Պիպէռճեան, Յուշարձան Մ․ Պէշիկթաշլեանի, Կոստանդնուպոլիս, տպ. Արշակ Կարօեան, 1914, Գ, 210, 2 չհամարակալված էջ
  • Սերգեյ Սարինյան, Հայկական ռոմանտիզմ, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1966, 556 էջ
  • Վաչե Սաֆարյան, Մկրտիչ Պեշիկթաշլյան․ Կյանքը և ստեղծագործությունը, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1972, 327 էջ

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մկրտիչ Պեշիկթաշլյան» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մկրտիչ Պեշիկթաշլյան» հոդվածին։