Վախթանգ Անանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Անանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վախթանգ Անանյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 8, 1905[1][2] |
Ծննդավայր | Շամախյան, Դիլիջան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[3] |
Վախճանվել է | մարտի 4, 1980[1][2] (74 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող և լրագրող |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ[3] |
Աշխատավայր | Մաճկալ[3], Սոցիալիստական գյուղատնտեսություն[3] և Կոլխոզնիկ[3] |
Պարգևներ | |
Զավակներ | Նելլի Անանյան |
Վախթանգ Անանյան Վիքիքաղվածքում | |
Վախթանգ Անանյան Վիքիդարանում | |
Vakhtang Ananyan Վիքիպահեստում |
Վախթանգ Ստեփանի Անանյան (օգոստոսի 8, 1905[1][2], Շամախյան, Դիլիջան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[3] - մարտի 4, 1980[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, լրագրող, արձակագիր։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1968 թ.)։ ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1970, մանկական ու պատանեկան ստեղծագործությունների համար), Հայաստանի լենինյան կոմերիտմիության դափնեկիր (1974), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։ Որսորդական պատմվածքի սկզբնավորողն է հայ գրականության մեջ[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վախթանգ Անանյանը ծնվել է 1905 թվականի օգոստոսի 8-ին Դիլիջանի գավառի Պողոսքիլիսա (հետագայում՝ Շամախյան) գյուղում (այժմ՝ Դիլիջան քաղաքի շրջագծում)։ Մանկությունն անցել է հայրենի գյուղում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի գյուղական դպրոցում։ 1915 թվականին ընդունվել է Դիլիջանի ծխական դպրոցը, բայց ուսման վարձը չկարողանալով վճարել` երկու տարուց հետո դուրս է մնում դպրոցից։ Հետագայում գրողը ցավով հիշում է.
Ավարտվեց իմ ուսման ժամանակաշրջանը։ Դրանից հետո իսկական դպրոց այլևս չեմ տեսել։ Իմ դպրոցը եղել է մայր բնությունը, որի գրկում ես մեծացել եմ։ |
1926 թվականին տեղափոխվել է Երևան, աշխատել «Մաճկալ» (1930-1931 թվականներ), «Սոցիալիստական գյուղատնտեսություն» (1931-1935 թվականներ) թերթերի խմբագրություններում։ Եղել է «Կոլխոզնիկ» թերթի պատասխանատու խմբագիր (1935 թ.)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երկու և «Պատվո նշան» շքանշաններով։ Անանյանը մանկական ու պատանեկան ստեղծագործությունների համար արժանացել է Հայկական ՍՍՀ պետական մրցանակի (1970 թ.)։
ԽՄԿԿ անդամ 1928 թվականից։
1941 թվականին նա մասնակցել է Երկրորդ աշխարհամարտում։
1945 թ.-ին վերադառնալով պատերազմից, գրողը շարունակում է ստեղծագործական իր աշխատանքը։
Վախթանգ Անանյանը մահացել է 1980 թ.-ին Երևանում։
Ստեղծագործական աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վ. Անանյանը հայ գրականության մեջ լինելով արկածային ժանրի հիմնադիրը, ստեղծեց հայ արձակի մնայուն արժեքներ։ «Սևանի ափին» և «Հովազաձորի գերիները» վեպերում բնանկարիչ գրողը ընթերցողի առջև բացում է մի նոր կախարդանքների աշխարհ, հրաշքների մի նոր գանձարան, որով գերում է մանուկ ու մեծ ընթերցողին։ Այս ստեղծագործությունները մեծ ճանաչում բերեցին հեղինակին։
Առաջին ստեղծագործությունը՝ «Չոլախ Թաքոն» հրատարակվեց «Պիոներ» ամսագրում 1927 թվականին։ Առաջին վիպակը («Կրակե օղակի մեջ») լույս է տեսել 1930 թվականին։
1934 թվականին հրատարակվեց «Որս» պատմվածքների ժողովածուն, որը ամբողջությամբ նվիրված է բնությանը և շուտով ընթերցողը ճանաչեց նրան, որպես հայրենի բնությունը հետաքրքիր ու գեղեցիկ պատկերներով նկարագրող հեղինակի։
Ճանաչված գործերից է նրա «Սևանի ափին» (1951 թվական) վիպակը, որի արժանիքներից են մարդասիրական, հայրենասիրական շունչը, բնության նկարագրությունները, կերպարների համոզչականությունը, գրելաձևի ինքնատիպությունը։
1947-1966 թվականներին հրատարակվել են Անանյանի որսորդական պատմվածքների վեց պրակները։ Վ. Անանյանի «Որսորդական պատմվածքներ» ժողովածուն նույնպես նվիրված է հայրենի բնությանը, սակայն այստեղ ի հայտ է գալիս բնություն - մարդ կապի գեղարվեստական մարմնավորումը։ Պատմվածքների հիմքում ընկած է մայրական սիրո զգացումը։ Մանկուց մորը կորցրած գրողը, որ բնությունից է ստացել մոր կարոտն ու ջերմությունը, հաճախ է մտախոհ խորհում՝ մոր սիրտը մեկ է. կուզե մարդ լինի, կուզե կենդանի։ Անանյանը ոչ միայն բնությունից վերցնում է գեղեցիկը, այլև արտահայտում է իր զգացմունքները, պատմվածքներում քանիցս կրկնում է.
Սիրում եմ անձրևը, կայծակը, որոտը, կախարդական սևագորշ ամպերը…։ |
Վ. Անանյանի «Որսորդական պատմվածքները» շատ կարդացվող գրքերից է բոլոր տարիքի ընթերցողների համար։
Հայաստանի կենդանիների մասին ընթերցողներին բազմակողմանի ծանոթացում է տալիս գրողի «Հայաստանի կենդանական աշխարհը» (հ. 1 – 4, 1961-1967 թվականներ) աշխատությունը։
«Հին վրանի փոքրիկ բնակիչը» և «Ու՞ր են տանում կածանները» վեպերը ինչ–որ իմաստով ինքնակենսագրական են. նրանց հիմքում ընկած է Անանյանի հետ մանկության ու պատանեկության տարիներին կատարված դեպքերը։
Մեր գրականութ��ան մեջ այսօր Վ. Անանյան անունը դրվում է ամենաժողովրդական գրողների շարքում։ Գրական վիճակագրական տվյալներով հայ գրողների մեջ իր երկերի թարգմանությամբ նա գրավում է առաջին տեղերից մեկը։ Անանյանի երկերը հրատարակվել են ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, չինարեն, ճապոներեն, չեխերեն, բուլղարերեն, բենգալերեն, հինդի լեզվով։ Սա ասում է այն մասին, որ Անանյան գրողը կարողացել է նաև այլ ազգի ընթերցողների հոգում հետաքրքրություն առաջացնել բնության և կենդանական աշխարհի նկատմամբ։
Մանկական լավագույն գրքի համամիութենական մրցանակաբաշխությունում «Սևանի ափին» և «Հովազաձորի գերիները» (1956 թ.) վիպակներն արժանացել են մրցանակի։ Նրա «Սևանի ափին» և «Հովազաձորի գերիները» վիպակների հիման վրա գրված սցենարներով նկարահանվել են «Լեռնային լճի գաղտնիքը» և «Հովազաձորի գերիները» կինոնկարները («Հայֆիլմ», 1954, 1957 թվականներ)։
Մեջբերումներ Անանյանի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Անանյանն ունի ինչ ասել ամեն մեկի սրտին։ Ինքը շատ բաներ է տեսել, շատ բաներ գիտի։ Հավատարիմ լինելով հայ դասական գրականության ավանդույթին՝ ինքը գրում էր ժողովրդի լեզվով, ժողովրդի մասին և ժողովրդի համար։ |
Անանյանը մի գրող է, որ երեխաներին տոգորում է ազնվության, բարության, գեղեցիկի հանդեպ մեծ սիրո զգացմունքներով։ Իսկ մեծերին վերադարձնում է իրենց մանկության հովիտները՝ մանկության գույները վերստին զգալու, բնության թրթիռներով ապրելու համար։ - Հարի Ազեմիս (գերմանացի գրող)
|
Վ. Անանյանի ստեղծածը մի գրականություն է, որ հավասարապես կարող է հմայել և՛ մեծերին, և՛ փոքրերին։ Չեխ ընթերցողը երախտապարտ է հայ ականավոր գրողին՝ պատճառած բերկրանքի, հայոց լեռնաշխարհում այդքան հմայիչ հեռակա ճանապարհորդություն տանելու համար։ - Յա Եդլիչկա (չեխ գրող)
|
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանում գործում է նաև Վախթանգ Անանյանի անվան միջնակարգ դպրոց։
- 1982 թվականին Երևանի Կենտրոն համայնքում՝ Պարոնյան փողոցի թիվ 1 բնակելի շենքի առջև (այդ շենքում է 1953-1980 թվականներին բնակվել է Անանյանը), տեղադրվել է Վախթանգ Անանյանի կիսանդրին։
- 2006 թվականին Անանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «Վախթանգ Անանյան 1905-1980» նամականիշ է տպագրվել։
- 2023 թվականին Երևան քաղաքի ավագանու որոշմամբ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյանի 16-րդ փողոցն անվանակոչվել է Վախթանգ Անանյանի անունով[5]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անանյան Վ., Կրակե օղակի մեջ, Երևան, 1930, 280 էջ։
- Անանյան Վ., Որս, Երևան, 1934, 244 էջ։
- Անանյան Վ., Քարանձավի բնակիչները, Երևան, 1936, 376 էջ։
- Անանյան Վ., Դժոխքի դռան գաղտնիքը, Երևան, 1945, 162 էջ։
- Անանյան Վ., Մարտի դաշտում, Երևան, 1946, 180 էջ։
- Անանյան Վ., Պատերազմից հետո, Երևան, 1947, 212 էջ։
- Անանյան Վ., Ֆերմայի մարդիկ, Երևան, 1951, 320 էջ։
- Անանյան Վ. Երկեր։ 6 հատորով, հատոր 1, Երևան, Հայաստան, 1968, 560 էջ։
- Անանյան Վ. Երկեր։ 6 հատորով, հատոր 2, Երևան, Հայաստան, 1969, 572 էջ։
- Անանյան Վ. Երկեր։ 6 հատորով, հատոր 3, Երևան, Հայաստան, 1969, 592 էջ։
- Անանյան Վ. Երկեր։ 6 հատորով, հատոր 4, Երևան, Հայաստան, 1970, 626 էջ։
- Անանյան Վ. Երկեր։ 6 հատորով, հատոր 5, Երևան, Հայաստան, 1970, 476 էջ։
- Անանյան Վ. Երկեր։ 6 հատորով, հատոր 6, Երևան, Հայաստան, 1971, 576 էջ։
- Անանյան Վ. Անձրև, Երևան, Հայպետհրատ, 1963, 52 էջ։
- Անանյան Վ. Լեռներ հայրենի. - Եր.։ Հայպետհրատ, 1963. 707 էջ։
- Անանյան Վ. Որսորդական պատմվածքներ, պրակ Ա. Երևան, Հայպետհրատ, 1947, 328 էջ։
- Անանյան Վ. Որսորդական պատմվածքներ, պրակ Բ. Երևան, Հայպետհրատ, 1949, 478 էջ։
- Անանյան Վ. Որսորդական պատմվածքներ, պրակ Գ. Երևան, Հայպետհրատ, 1953, 274 էջ։
- Անանյան Վ. Որսորդական պատմվածքներ, պրակ Դ. Երևան, Հայպետհրատ, 1958, 368 էջ։
- Անանյան Վ. Որսորդական պատմվածքներ, պրակ Ե. Երևան, Հայպետհրատ, 1959, 408 էջ։
- Անանյան Վ. Որսորդական պատմվածքներ, պրակ Զ. Երևան, Հայպետհրատ, 1966, 332 էջ։
- Անանյան Վ. Որսորդական պատմվածքներ, պրակ Է. Երևան, Հայպետհրատ, 1974, 486 էջ։
- Անանյան Վ. Որսորդական պատմվածքներ, պրակ Ը. Երևան, Հայպետհրատ, 1977, 476 էջ։
- Անանյան Վ. Սևանի ափին. Երևան, 1951, 538 էջ։
- Անանյան Վ. Սևանի ափին. Երևան, 1953, 526 էջ։
- Անանյան Վ. Սևանի ափին. Երևան, 1961, Հայպետհրատ, 517 էջ։
- Անանյան Վ. Սևանի ափին. Գահիրէ, 1961, 490 էջ։
- Անանյան Վ. Հովազաձորի գերիները, Պէյրութ, 1955. 296 էջ։
- Անանյան Վ. Հովազաձորի գերիները, Երևան, 1956. 532 էջ։
- Անանյան Վ. Հովազաձորի գերիները, Գահիրէ, 1959. 568 էջ։
- Անանյան Վ. Հայաստանի կենդանական աշխարհը։ Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, հատոր 1. Կաթնասուններ, Երևան։ Հայպետհրատ, 1961, 436 էջ։
- Անանյան Վ. Հայաստանի կենդանական աշխարհը։ Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, հատոր 2. Կաթնասուններ, Երևան։ Հայպետհրատ, 1962, 416 էջ։
- Անանյան Վ. Հայաստանի կենդանական աշխարհը։ Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, հատոր 3. Թռչուններ, Երևան։ Հայպետհրատ, 1965, 483 էջ։
- Անանյան Վ. Հայաստանի կենդանական աշխարհը։ Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, հատոր 4. Թռչուններ, Երևան։ Հայպետհրատ, 1967, 360 էջ։
- Անանյան Վ. Հայաստանի կենդանական աշխարհը։ Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, հատոր 5. Ձկներ և սողուններ, Երևան։ Հայպետհրատ, 1975, 452 էջ։
- Անանյան Վ. Հին վրանի փոքրիկ բնակիչը, Երևան, Սովետ. գրող. 1978,476 էջ։
- Անանյան Վ. Ուր են տանում կածանները (Վեպ). Երևան, Սովետ. գրող, 1980. 596 էջ։
- Անանյան Վ. Երկեր։ 4 հատորով, հատոր 1, 1984, 392 էջ։
- Անանյան Վ. Երկեր։ 4 հատորով, հատոր 2, 1984, 416 էջ։
- Անանյան Վ. Երկեր։ 4 հատորով, հատոր 3, 1984, 400 էջ։
- Անանյան Վ. Երկեր։ 4 հատորով, հատոր 4, 1984, 560 էջ։
- Անանյան Վ. Սևանի ափին (Վիպակ), Երևան, Արևիկ, 1987. 504 էջ։
- Անանեան Վ. Յովազաձորի գերիները, Անթիլիաս, 1989, 624 էջ։
- Անանյան Վ. Երկեր (Պատմվածքներ, հուշեր, ակնարկներ, խոհեր, անտիպ էջեր)։ Եր․, ՀԳՄ հրատ․, 2005, 562 էջ։
- Անանյան Վ. Հովազաձորի գերիները, Երևան, 2015, 574 էջ։
- Անանյան Վ. Պատմվածքներ, Երևան, 2015, 208 էջ։
- На березі Севану։ (Пригод. повість із життя юних натуралістів).- К.։ Молодь, 1955.- 377 с.։
- На берегу Севана։ Повесть из жизни юных натуралистов.- М.։ Дет. лит., 1976.- 320 с.
- Пленники Барсова ущелья։ Приключенч. повесть.- К.։ Рад. шк., 1986.- 382 с.։ ил.- (Библ. сер).
- Пташине серце։ Бувальщини гір та лісів։ Казки та легенди.- К.։ Веселка, 1992.- 68 с.։ іл.
Գրականություն Անանյանի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մանուկայնի «Վախթանգ Անանյանի կանաչ տիրույթում», «Ազգ» Օրաթերթում հոդված, 2006 (չաշխատող հղում)
- Նունե Մկրտչյանի «Մարդ-բնություն փոխհարաբերության խնդիրը Վախթանգ Անանյանի որսորդական պատմվածքներում» հոդվածը «Գրականագիտական հանդեսում» Արխիվացված 2020-08-07 Wayback Machine
- Աղաբաբյան Ս. Հայրենի բնության անձրևները։ (Վ. Անանյանի ծննդյան 80 - ամյակը). - Գրական թերթ, 1985, 7 օգոստոսի։
- Արամյան Ա. Աշուն էր [ծննդյան 80 - ամյակը]. - Գրական թերթ, 1985, 7 օգոստոսի։
- Կարապետյան Լ. Վախթանգ Անանյանի «Կանաչ աշխարհը»։ Գրախոսություն. - Սովետ. դպրոց, 1984, 11 հուլիսի։
- Գալստյան Վ. Բնության մեծ երգիչը։ [Վ. Անանյանի մասին]. Սովետ. Հայաստան, 1987, 6 օգոստոսի։
- Մուրադյան Ս. Բնության հայրենաշունչ երգիչը։ [Վ. Անանյանի մասին]. - Սերունդների հետ միշտ նորանալով գրքում, Երևան, 1983, էջ 49 - 54։
- Вахтанг Степанович Ананян // Книги - детям.- М., 1974.- С.108-109. [В 78.35 К 53]
- Симонян К. Сколько привили дичков? // Дет. лит.- 1981.- N 9.- С.24-25.
- Ханзадян С. Человек, который всюду дома // Ананян В. На берегу Севана.- М., 1976.- С.3-5. [с 84.5ВІР А 64]
- Мелик-Адамян Г.У. Вклад армянского писателя Вахтанга Ананяна в палеозоологию млекопитающих Армении // Проблемы современной науки и образования, №34 (76), М., «Проблемы науки», 2016․ С. 31-33.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1. — էջ 187.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 ПроДетЛит (ռուս.) — 2019.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ «Անանյան Վախթանգ». Հայկական Հանրագիտարան. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ Երևանում մի շարք փողոցներ են անվանակոչվել
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վախթանգ Անանյանի կանաչ տիրույթում
- Վախթանգ Անանյանը գրապահարանում Արխիվացված 2020-02-04 Wayback Machine
- «Հովազաձորի գերիները» վեպը Արխիվացված 2019-10-25 Wayback Machine
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վախթանգ Անանյան» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վախթանգ Անանյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վախթանգ Անանյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 365)։ |
- Օգոստոսի 8 ծնունդներ
- 1905 ծնունդներ
- Դիլիջան քաղաքում ծնվածներ
- Մարտի 4 մահեր
- 1980 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչներ
- ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայկական գիր և գրականություն
- 20-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- 20-րդ դարի հայ գրողներ
- Անձինք նամականիշերի վրա
- Արկածային գրողներ
- Հայ արձակագիրներ
- Հայ լրագրողներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ
- Մանկագիրներ այբբենական կարգով