Jump to content

Ռազմիկ Դավոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռազմիկ Դավոյան
Ծնվել էհուլիսի 3, 1940(1940-07-03)[1][2]
ԾննդավայրՄեծ Պարնի, Համամլուի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Վախճանվել էհունվարի 11, 2022(2022-01-11)[3] (81 տարեկան)
Վախճանի վայրՀայաստան
Մասնագիտությունբանաստեղծ, հասարակական գործիչ և քաղաքական գործիչ
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1964)[1]
ԱնդամակցությունՀամազգային և ԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունՀՅԴ
ԱշխատավայրԳրական թերթ[1], Գիտություն և տեխնիկա, Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե և ՀԳՄ[2]
Պարգևներ
Ռազմիկ Դավոյան Վիքիքաղվածքում
Ռազմիկ Դավոյան Վիքիդարանում
 Razmik Davoyan Վիքիպահեստում

Ռազմիկ Նիկողոսի Դավոյան (հուլիսի 3, 1940(1940-07-03)[1][2], Մեծ Պարնի, Համամլուի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] - հունվարի 11, 2022(2022-01-11)[3], Հայաստան), հայ բանաստեղծ, հասարակական գործիչ։ Հայաստանի լենինյան կոմերիտմիության դափնեկիր (1971), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1964 թվականից։

Տարրական կրթությունն ստացել է Մեծ Պարնի գյուղում։ 1949 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Լենինական, ուր ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1958 թվականին ավարտել է Լենինականի բժշկական ուսումնարանը բուժակի մասնագիտությամբ։ 1959-1964 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետում։

Աշխատանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1958-1959 թվականներին աշխատել է Լենինականում։ Ուսմանը զուգընթաց աշխատել է «Գիտություն և տեխնիկա» ամսագրի հիմնադիր խմբագրությունում, որպես մարդաբանության և բժշկության բաժնի վարիչ։ Զուգահեռ աշխատել է նաև «Գրական թերթի» խմբագրությունում, որպես սրբագրիչ։ 1965 թվականից վարել է «Գրական թերթի» պոեզիայի և արձակի բաժինը։ 1970 թվականից աշխատել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի մամուլի բաժնում։ 1975-1990 թվականներին եղել է Հայաստանի պետական մրցանակների կոմիտեի պատասխանատու քարտուղարը։ 1989 թվականին եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, Աղետի գոտու և բռնագաղթվածների հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ։ 1989 թվականից - «Վերածնունդ» հասարակական կազմակերպության համանախագահ։ 1991 թվականից Հայաստանի «Համազգային մշակութային միության» վարչության նախագահ, 1994-1996 թվականներին՝ Հայաստանի Գրողների Միության վարչության նախագահ, 1999-2003 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի Խորհրդական։ 2000 թվականից Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի ակադեմիկոս է։ Մահացել է 2022 թ.֊ի հունվարի 11֊ին Հայաստանում։

Ստեղծագործական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին բանաստեղծությունը 1957 թվականին տպագրվել է Լենինականի «Բանվոր» թերթում, առաջին ժողովածուն տպագրվել է 1963 թվականին։

Հրատարակված գրքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Իմ աշխարհը», Երևան, 1963։
  • «Ստվերների միջով», Երևան, 1967։
  • «Ռեքվիեմ», Երևան, 1969, 188 էջ։
  • «Խաչերի ջարդը», Բեյրութ, 1972։
  • «Մեղրահաց», Երևան, 1973, 199 էջ։
  • «Կեղևդ բաց արա», Երևան, 1975, 336 էջ։
  • «Ինչ էր եղել» (մանկական), Երևան, 1977։
  • «Տաք սալեր», Երևան, 1978, 368 էջ։
  • «Պոեմներ», Երևան, 1980, 388 էջ։
  • «Պղնձե վարդ», Երևան, 1983, 375 էջ։
  • «Թորոս Ռոսլին» (արձակ), Նյու Յորք, 1984, 178 էջ։
  • «Բանաստեղծություններ», Նյու Յորք, 1984։
  • Էպոս պատանության, Երևան, 1984, 168 էջ։
  • «Տխուր փիղը» (մանկական), Երևան, 1985։
  • «Հանճար և հիշողություն (արձակ)»։ Թորոս Ռոսլին։ Սահման, Երևան, 1986, 240 էջ։
  • Խաչերի ջարդը, Բեյրութ, 1986, 211 էջ։
  • «Ընտիր երկեր», Երևան, 1987, 608 էջ։
  • «Քարե բարձ», Երևան, 1989, 308 էջ։
  • Էպոս պատանության, Երևան, 1989, 309 էջ։
  • «Ռեքվիեմ» (ամբողջական), Երևան, 1997, 252 էջ։
  • «Կենսական էներգիայի ուսմունքը» (տեսական), Երևան, 1998։
  • «Ոգեղեն հաց», Երևան, 2001, 640 էջ։
  • Եթե Աստված կամենա (վեպ), Երևան, 2005, 310 էջ։
  • Եթե Աստված կամենա (վեպ), Երևան, 2008, 525 էջ։
  • Ընտրանի, Երևան, 2011, 708 էջ։
  • Ծովինար, Երևան, 2015, 234 էջ։
  • «Открой свою кору», 1976
  • «Зимняя снежинка – весенний цветок», 1978
  • «Сердцевинка дерева», 1980
  • «Эпос юности», 1982
  • «Золотая сеть», 1987
  • «Беспредельная гора», 1988

«Пергаментова Соpа», 1989, Պրահա

Selected Poems, 2002, Օքսֆորդ

Թարգմանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Հավերժություն։ Ռուս բանաստեղծները Հայաստանին.- Երևան։ Սովետական գրող, 1978.- 198 էջ։
  • Վրացական պոեզիա.- Երևան։ ԵՊՀ հրատ., 1983.- 438 էջ.- (Ուսանողի գրադարան)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. 3,0 3,1 3,2 https://azg.am/news/local/մահացել-է-մեծանուն-բանաստեղծ-ռազմիկ-դ/
  4. «Ռազմիկ Դավոյան - Պողոսյան մրցանակ». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 7-ին.
  5. Ռ. Ն. Դավոյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին
  6. «Երևանը չորս նոր պատվավոր քաղաքացի ունի». mediamax.am. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ն. Ղազարյան, Ռազմիկ Դավոյանի ստեղծագործությունը, Ե., 2000։
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ռազմիկ Դավոյան հոդվածին

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռազմիկ Դավոյան» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռազմիկ Դավոյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռազմիկ Դավոյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 305