Արտավազդի վեպ
Արտաքին տեսք
Արտավազդի վեպը, հայ հնագույն վիպերգերից։ Արտաշեսը ունենում է մի քանի զավակներ, որոնցից ավագի՝ Արտավազդի անվան շուրջը հյուսվում է վեպի նոր ճյուղը։
Սյուժեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպում պատմվում է, որ Արտաշեսը մեծ պատիվներ էր շնորհել Երվանդի դեմ մղած պատերազմում իր կողմն անցած Արգավանին, որը պետության մեջ երկրորդն էր համարվում և մոտ էր արքունիքին։ Բայց նա դրանով չի բավարարվում և ընտանեկան խարդավանք ու դավեր է նյութում Արտաշեսի դեմ։ Սաթենիկ թագուհին տարփանքով տենչում էր Արգավանի սերը, իսկ Արգավանը ձգտում էր հայոց գահին։
Ճաշ գործեալ Արգաւանայ ի պատիւ Արտաշիսի
Եվ խարդաւանակ լեալ նմին ի տաճարին վիշապաց
Արտաշեսը մեծ ցասումով վերադառնում է Արտաշատ և իր Մաժան որդուն զորքով ուղարկում է Մուրացյան կամ Վիշապազանց տոհմի դեմ՝ հրամայելով շատերին կոտորել, իսկ Արգավանի դղյակը հրկիզել։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայ ժողովրդի պատմություն», էջ 896 1971