Jump to content

Կըլթացնում են, արտորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կըլթացնում են, արտորում
Տեսակգրական ստեղծագործություն և քառյակ
Ժանրքառյակ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1918
ՎիքիդարանԿըլթացնում են, արտորում

«Կըլթացնում են, արտորում», Հովհաննես Թումանյանի քառյակներից։

Հովհաննես Թումանյանն այս քառյակը գրել է 1918 թվականի հունիսին։ Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է չորս ինքնագիր։ Քառյակն առաջին անգամ տպագրվել է 1918 թվականի նոյեմբերի 2-ին Թիֆլիում լույս տեսնող «Միություն» շաբաթաթերթի 30-րդ համարում, այնուհետև Թիֆլիսում լույս տեսած «Քառյակներ» ժողովածուի 22-րդ էջում և Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուի 54-րդ էջում, ապա՝ Թումանյանի երկերի ժողովածուի առաջին հատորի 209֊րդ էջում։ Քառյակն արտատպվում է Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուից[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Թումանյան, Հովհաննես (1990). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, երկրորդ հատոր. էջ 521.