Մայրը (պատմվածք)
Արտաքին տեսք
Մայրը | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմվածք |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Հրատարակչություն | Հասկեր |
Հրատարակվել է | 1908 |
Վիքիդարան | Մայրը |
«Մայրը», Հովհաննես Թումանյանի պատմվածքներից[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Թումանյանի այս պատմվածքի գրման ստույգ տարեթիվը հայտնի չէ[1]։
Առաջին անգամ լույս է տեսել 1908 թվականին՝ «Հասկեր» մանկական ամսագրի № 5-ում (էջ 178-179) այնուհետև՝ 1908 թվականին լույս տեսած «Լուսաբեր» դասագրքում (էջ 97-98)։ Դրանից հետո տպագրվել է 1940-1959 թվականներին Երևանում լուս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության երրորդ հատորում (էջ 72-73)։
Ինքնագիրը չի պահպանվել։
Պահպանվել է 1909 թվականին լույս տեսած «Լուսաբեր» դասագրքի բնագիրը՝ հեղինակի ուղղումներով (Եղիշե Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարան Թումանյանի ֆոնդի, № 1360), որից և տպագրվել է[1]։