Շունը
Շունը | |
---|---|
Տեսակ | բանաստեղծություն |
Ժանր | պատմվածք |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Հրատարակվել է | 1926 |
Վիքիդարան | Շունը |
«Շունը», Հովհաննես Թումանյանի պատմվածքներից՝ լույս տեսած 1926 թվականին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ տպագրվել է 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության 3-րդ հատորում (էջ 121-127)[1]։
Ինքնագիրը պահպանվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի № 131-ում։ Այդ համարի տակ պահպանվում է նաև պատմվածքին վերաբերող հեղինակային գրառումներ, տարբեր գրքերից կատարված մշակումներ։ Այդ գրառումներին և մշակումներին նախորդում է պատմվածքի համար օգտագործված գրականության հեղինակային ցանկը։ Բացի ցանկում նշված գրքերից, հեղինակը օգտվել է մի շարք այլ աղբյուրներից, որոնք նշված են ոչ թե ցանկում, այլ մշակումների մեջ։ Ցանկում և մշակումների մեջ նշված գրքերի ուսումնասիրությունից պարզվում է, որ դրանց մեջ ամենաուշը լույս է տեսել «Էմինյան ազգագրական ժողովածուի 9-րդ հատորը» (Թիֆլիս, 1913), ուստի և պատմվածքի գրության սկզբնական ժամանակաշրջանը պետք է համարել 1913 թվականը։ Գրականության ցանկի համարակալման մեջ կա մի խախտում ՝ 32 համարին հաջորդում է 35-ը[1]։
Ինքնագրի վրա կատարած վերջնական ուղղումները, ինչպես նաև վերոհիշյալ մշակումները և գրառումները տեղադրված են «Տարբերակներ» բաժնում։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 5-րդ հատորում տպագրվել է ինքնագրից[1]։