Ուլիկը
Ուլիկը | |
---|---|
Ժանր | հեքիաթ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Երկիր | Հայաստան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1907 |
Հրատարակչություն | Լուսաբեր |
Հրատարակվել է | 1907 |
Վիքիդարան | Ուլիկը |
«Ուլիկը», Հովհաննես Թումանյանի հեքիաթներից[1]։ Առանձին գրքով չի հրատարակվել և ներառված է Հովհաննես Թումանյանի «Ընտիր երկեր» ժողովածուում («Սովետական գրող» հրատարակչություն, Երևան 1978 թվական)։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի այծ է լինում, ունենում է մի ուլ։ Ուլին ամեն օր թողնում է տանը, ինքը գնում է արոտ անելու։ Արածում է ու կուրծքը լիքը տուն է գալիս։Տուն է գալիս ու մեղմ ձայնով ուլիկին կանչում։ Ուլիկը արագ գնում է ու դուռը բացում, կաթը ուտում։ Այս բոլորը գաղտնի տեսնում է գայլը։ Մի իրիկուն այծից առաջ գալիս է, դուռը զարկում ու կանչում։ Ուլիկը լսում է, լսում ու պատասխանում, որ ինքը չի ճանաչում նրան, դուռը չի բացի, թողնի ու գնա։ Հետո գալիս է մայրը, դուռը ծեծում, ուլիկը բացում է, կաթ խմում ու մորը պատմում եղածը։ Մայր այծը ասում է ինչ լավ է, որ չես բացել, այդ գայլն է եղել, եկել է, որ քեզ ուտի։ Մյուս անգամ էլ որ գա դուռը չբացես։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Այծ
- Ուլիկ
- Գայլ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանաստեղծը այս հեքիաթը գրել է 1907 թվականին (հավանաբար՝ հունիս ամսին)։ Առաջին անգամ լույս է տեսել 1907 թվականին Թիֆլիսում տպագրված «Լուսաբեր» ամսագրում (1-ին տարի, էջ 52-53)։ Ինքնագիրը չի պահպանվել[1]։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 5-րդ հատորում տպագրվել է առանձին հրատարակությունից[1]։
Ամփոփում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հեքիաթում Հովհաննես Թումանյանը ցանկանում է ցուց տալ, որ պետք չի վստահել անծանոթներին։