Խրիմյան Հայրիկի օրերից մինը
Արտաքին տեսք
Խրիմյան Հայրիկի օրերից մինը | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմվածք |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Հրատարակչություն | Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակություն |
Հրատարակվել է | 1940-1959 |
Վիքիդարան | Խրիմյան Հայրիկի օրերից մինը |
«Խրիմյան Հայրիկի օրերից մինը», Հովհաննես Թումանյանի պատմվածքներից[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծագործության ինքնագիրը պահվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան Թումանյանի Ֆոնդի № 265-ում։
Գրվելու ստույգ տարեթիվը հայտնի չէ․ հավանաբար գրել է Խրիմյան Հայրիկի մահվան առթիվ՝ 1907 թվականին[1]։
Պատմվածքն առաջին անգամ տպագրվել է 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության երրորդ հատորում (էջ 394-396), այնուհետև՝ «Թումանյան․ Ուսումնասիրություններ և հրապարակումներ, գ․ 2, Երևան, 1964-1985» գրքում (էջ 322-324)։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 5-րդ հատորում տպագրվել է ինքնագրից[1]։