Որոտ թագավորը
Արտաքին տեսք
Որոտ թագավորը | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հեքիաթ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Հրատարակչություն | Հասկեր |
Հրատարակվել է | 1913 |
Վիքիդարան | Որոտ թագավորը |
«Որոտ թագավորը», Հովհաննես Թումանյանի հեքիաթներից[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեքիաթն առաջին անգամ տպագրվել է 1913 թվականին «Հասկեր» մանկական ամսագրի № 9-ում (էջ 243-246) և № 10-ում (էջ 273-276)՝ «Իտալական հեքիաթ» ենթավերնագրով՝ ռուսերեն թարգմանությամբ ու Հովհաննես Թումանյան ստորագրությամբ, այնուհետև՝ 1916 թվականին Թիֆլիսում լույս տեսած Հովհաննես Թումանյանի «Օտար հեքիաթներ» գրքում (պրակ 1, էջ 21-31)։ Ապա՝ Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության երրորդ հատորում (էջ 251-257)[1]։
Ինքնագիրը չի պահպանվել։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 5-րդ հատորում տպագրվել է «Օտար հեքիաթներ» գրքից[1]։