Առատ, անհատ՝ Աստծու նըման՝ միշտ տեղալուց հոգնել եմ ես
Արտաքին տեսք
Առատ, անհատ՝ Աստծու նըման՝ միշտ տեղալուց հոգնել եմ ես | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն և քառյակ |
Ժանր | քառյակ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1921 |
Վիքիդարան | Առատ, անհատ՝ Աստծու նըման՝ միշտ տեղալուց հոգնել եմ ես |
«Առատ, անհատ՝ Աստծու նըման՝ միշտ տեղալուց հոգնել եմ ես», Հովհաննես Թումանյանի քառյակներից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Թումանյանն այս քառյակը գրել է 1921 թվականի փետրվարի 7-ին[1]։ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի 109-րդ, 110-րդ և 261-րդ համարներում պահվում է երեք ինքնագիր։ Քառյակն առաջին անգամ տպագրվել է 1921 թվականին Երևանում լույս տեսնող «Վերածնունդ» ամսագրի առաջին համարում, այնուհետև Կ․ Պոլսում լույս տեսած Թումանյանի «Բանաստեղծություններ» ժողովածուի 60-րդ էջում, ապա Թումանյանի երկերի ժողովածուի առաջին հատորի 213-րդ էջում, որտեղ արտատպվել է Թիֆլիսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Թումանյան, Հովհաննես (2018). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ. էջ 525.