Jump to content

Մկրտիչ Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մկրտիչ Սարգսյան
Ծնվել էմայիսի 2, 1924(1924-05-02)[1]
ԾննդավայրԱխալքալաք, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Վախճանվել էհունիսի 23, 2002(2002-06-23) (78 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունարձակագիր և բանաստեղծ
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1951)[1]
ԱնդամակցությունՀԳՄ և ԽՍՀՄ ժուռնալիստների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ԱշխատավայրՀԿԿ[1], Գրական թերթ[1], «Հայաստան» հրատարակչություն[1] և ՀԳՄ[1]
Պարգևներ
ԶավակներԴավիթ Սարգսյան
Մկրտիչ Սարգսյան Վիքիքաղվածքում
Մկրտիչ Սարգսյան Վիքիդարանում

Մկրտիչ Դիվինի Սարգսյան (մայիսի 2, 1924(1924-05-02)[1], Ախալքալաք, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հունիսի 23, 2002(2002-06-23), Երևան, Հայաստան), հայ բանաստեղծ, արձակագիր։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, ԼՂՀ պետական մրցանակի դափնեկիր։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1958 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մկրտիչ Սարգսյանի հուշատատակը Երևանի Բաղրամյան պողոտայում

Մկրտիչ Սարգսյանը ծնվել է 1924 թվականի մայիսի 2-ին, Ջավախքի Ախալքալաք քաղաքում։

  • 1931-1941 թթ. սովորել է Ախալքալաքի միջնակարգ հայկական դպրոցում։
  • 1942-1945 թթ. մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, վարել հրաձգային վաշտի հրամանատարի, գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնները։ Պարգևատրվել է «Հայրենական պատերազմի» I և II աստիճանների շքանշաններով և բազմաթիվ մեդալներով։
  • 1945-1947 թթ. աշխատել է Ախալքալաքի միջնակարգ դպրոցում հայոց լեզվի և գրականության ուսուցիչ և զինղեկ։
  • 1947-1951 թթ. ուսանել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում։
  • 1952-1959 թթ. աշխատել է ՀԿԿ կենտկոմում պրոպագանդայի և ագիտացիայի, այնուհետև՝ կուլտուրայի բաժնի հրահանգիչ։
  • 1958 թ. ընդունվել է ՀԳՄ շարքերը։
  • 1959-1962 թթ.` ՀԳՄ պաշտոնաթերթ «Գրական թերթի» գլխավոր խմբագիր։
  • 1960 թ. ընդունվել է Հայաստանի ժուռնալիստների միության շարքերը։
  • 1961 թ. ՀԿԿ կենտկոմի բյուրոյի կողմից ստացել է նկատողություն՝ «Գրական թերթում» Հրանտ Մաթևոսյանի «Ահնիձոր» ակնարկի մասին փառաբանող հոդված տպագրելու հա��ար։
  • 1962-1970 թթ՝ Հայպետհրատի գլխավոր խմբագիր։
  • 1965 թ. ՀԿԿ կենտկոմի բյուրոյի կողմից ստացել է խիստ նկատողություն՝ Քրիստափոր Թափալցյանի «Պատերազմ» վեպի IV հատորի տպագրության համար։
  • 1966 թ.` ուղևորություն Սիրիա և Լիբանան, ընդունելություն Սիմոն Վրացյանի կողմից Փալանջյան ճեմարանում։
  • 1969 թ. խմբագրել է Պարույր Սևակի «Եղիցի լույս» ժողովածուն, որը լույս է տեսել նույն տարում և կալանվել պետական, կուսակցական վերադաս մարմինների կողմից։
  • 1975 թ. ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով շնորհվել է հանրապետության կուլտուրայի վաստակավոր գործիչի կոչում։
  • 1975 թ. ընտրվել է ՀԳՄ քարտուղար և համատեղությամբ՝ կուս. բյուրոյի քարտուղար։ Աշխատել է մինչև 1986 թ.։
  • 1976, 1981 թթ. ՀԿԿ XXVI և XXVII համագումարներում ընտրվել է ՀԿԿ վերստուգիչ հանձնաժողովի անդամ։
  • 1968, 1980, 1982 թթ. ընտրվել է ժողովրդական դեպուտատների Երևանի քաղաքային խորհրդի երեք գումարումների դեպուտատ։
  • 1981 թ. ԽՍՀՄ գրողների միության VII համագումարում ընտրվել է ԽՍՀՄ ԳՄ վարչության անդամ։
  • 1983 թ. «Խաղաղություն պատերազմից առաջ» ժողովածուի համար շնորհվել է Հայաստանի պետական մրցանակի դափնեկրի կոչում։
  • 1984 թ. ԽՍՀՄ գրողների միության կազմավորման 50-ամյակի կապակցությամբ և ծննդյան 60-ամյա առիթով պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամություն» շքանշանով։
  • 1984 թ. «Ձոն Երևանին» բանաստեղծությունը ՀԳՄ վարչության որոշմամբ արժանացել է «Երևանը և երևանցիները» մրցանակաբաշխության առաջին մրցանակին։
  • 1986-1991 թթ. աշխատել է ՀԳՄ-ում գրական խորհրդատու[2]։

ԽՄԿԿ անդամ 1947 թվականից։

Երկերի մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Երգեր, Երևան, 1957, 127 էջ։
  • Գետակ, Երևան, 1959, 172 էջ։
  • Կյանքը կրակի տակ, Երևան, 1963, 412 էջ։
  • Շատ եք փոխվել, աղջիկներ, Երևան, 1964, 80 էջ[3]։
  • Տիրամոր պատկերի առջև, Երևան, 1965, 40 էջ։
  • Կարոտի երգ, Երևան, 1966, 76 էջ[4]։
  • Ճակատագրով դատապարտվածներ, Երևան, 1967, 532 էջ։
  • Զինվորներ և սիրահարներ։ Որոշել եմ սպանել պատերազմը։ Կյանքը կրակի տակ։ Ճակատագրով դատապարտվածներ։ Երևան, 1969, 600 էջ։
  • Սերժանտ Կարոն։ Ճանապարհ։ Կանգառ նահանջի ճանապարհին, Երևան, 1970, 232 էջ։
  • Բարև, բարի արև, Երևան, 1973, 536 էջ։
  • Քեռի Սիմոնը, Երևան, 1974, 72 էջ։
  • Երկեր, 2 գրքով, գիրք 1, Երևան, 1976, 832 էջ։
  • Երկեր, 2 գրքով, գիրք 2, Երևան, 1977, 704 էջ։
  • Քաջ Նազար, Երևան, 1980, 384 էջ։
  • Շահմարի առեղծվածը, Երևան, 1981[5]։
  • Խաղաղություն պատերազմից առաջ, Երևան, 1981, 520 էջ։
  • Աստղաբույլ, Երևան, 1983, 240 էջ։
  • Գարուն էր, ձյուն էր արել, Երևան, 1984, 520 էջ[6]։
  • Չմակարդվող արյուն, Երևան, 1985, 472 էջ։
  • Ընտիր երկեր, 2 հատորով, հատոր 1, Երևան, 1988։
  • Ընտիր երկեր, 2 հատորով, հատոր 2, Երևան, 1988[7]։
  • Խաղաղություն պատերազմից առաջ։ Չմակարդվող արյուն (վեպեր), Երևան, 1989, 752 էջ[8]։
  • Գրիգոր Նարեկացի, Երևան, 1989, 384 էջ[9]։
  • Լույս լեռան պես, Երևան, 1990, 488 էջ[10]։
  • Շահմարի առեղծվածը, Երևան, 1992, 152 էջ։
  • Ակամա երգիծաբաններ (մանրապատումներ), Երևան, 1994, 156 էջ[11]։
  • Խաչված քաղաքը, Երևան, 1996, 188 էջ։
  • Նոր էջ Ակամա երգիծաբաններ-ից, Երևան, 1998, 128 էջ։
  • Դարավերջի հայը, Երևան, 1999, 416 էջ[12]։
  • Դարձ։ Դրամատիկական վիպակ երկու գործողությամբ։ Հայաստան, 2001, 46 էջ[13]։
  • Երկերի ժողովածու, հատ. Ա. Բանաստեղծություններ, Երևան, 2004, 236 էջ։
  • Քայլի'ր, ինչպես, որ մեծին է վայել… (անտիպ երկերի ժողովածու), Երևան, 2004, 336 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. Դ. Ինքնատիպ խոսք (արձակ ստեղծագործություններ), Երևան, 2005, 456 էջ։
  • Սեր իմ, հավետ դու եղիցի (բանաստեղծություններ), Երևան, 2008, 140 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. Բ. Նժույգ իմ ազնիվ (բանաստեղծություններ), Երևան, 2009, 600 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. Գ. Վիպական ճանապարհ, Երևան, 2010, 504 էջ։
  • Դեպի լեռն Աբուլ (Ջավախքյան թեմաներով ստեղծագործությունների ժողովածու), Երևան, 2013, 664 էջ։
  • Սերժանտ Կարոն (պատմվածքներ, վիպակ, վեպ), Երևան, 2015, 528 էջ։
  • Նամականի, Երևան, 2016, 284 էջ։
  • Շահմարի առեղծվածը, Ե., Դարակ, 2020, 180 էջ։
  • Ազապ Վաղոն; Փչան Եղիշը (պատմվածքներ)։ «Գարուն», 1967, № 1, էջ 86-88։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 223.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. Սարգսյան, Մկրտիչ Դիվինի (1964). Շատ եք փոխվել, աղջիկներ. Հայպետհրատ.
  4. Սարգսյան, Մկրտիչ Դիվինի (1966). Կարոտի երգ. Հայաստան.
  5. Սարգսյան, Մկրտիչ Դիվինի (1992). Շահմարի առեղծվածը։ Վիպակ. Գիր գրոց. ISBN 9785807904898.
  6. Սարգսյան, Մկրտիչ Դիվինի; Զեյթունցյան, Պերճ Արմենակի (1984). Գարուն էր, ձյուն էր արել։ Պատմվածքներ. Սովետ. գրող.
  7. Սարգսյան, Մկրտիչ Դիվինի (1988). Ընտիր երկեր։ Վեպ, վիպակ ; 2 հ. Սովետ. գրող. ISBN 9785550000199.
  8. Սարգսյան, Մկրտիչ Դիվինի (1989). Խաղաղություն պատերազմից առաջ։ Չմակարդվող արյուն ։ Վեպեր. Սովետ. գրող. ISBN 9785550002186.
  9. Սարգսյան, Մկրտիչ Դիվինի (1989). Գրիգոր Նարեկացի։ Պատմավեպ. Արեւիկ. ISBN 9785807701770.
  10. Սարգսյան, Մկրտիչ Դիվինի (1990). Լույս լեռան պես։ Ժողովածու. Հայաստան. ISBN 9785540006187.
  11. Սարգսյան, Մկրտիչ Դիվինի (1993). Ակամա երգիծաբաններ. Գիր գրոց. ISBN 9785807908681.
  12. Սարգսյան, Մկրտիչ Դիվինի (1999). Դարավերջի հայը։ Վեպ. Հայաստան.
  13. Սարգսյան, Մկրտիչ Դիվինի (2001). Դարձ։ Դրամատիկական վիպակ երկու գործողությամբ. Հայաստան. ISBN 9785540018234.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մկրտիչ Սարգսյան» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մկրտիչ Սարգսյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 223