Jump to content

Գուակամոլե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուակամոլե
Գուակամոլեի բաղադրիչները
Ծագում
Ենթատեսակդիպ և սննդամթերք
Առաջացման երկիրՄեքսիկա
 Guacamole Վիքիպահեստում

Գուակամոլե (իսպ.՝ guacamole, ացտ.՝ āhuacamōlli, āhuacatl (ավոկադո) և mōlli (սալսա կամ սոուս), սառը նախուտեստ (սննդամթերք) ավոկադոյի խյուսային միջուկից՝ լոլիկի, գինձի, լայմի հյութի և այլ բանջարեղենի ու համեմունքների ավելացմամբ։ Ունի թանձր սոուսի խտություն։ Մեքսիկական խոհանոցի ճաշատեսակ, ենթադրաբար ունի ացտեկական արմատներ։

Այն ժամանակ, երբ իսպանացի կոնկիստադորները 16-րդ դարի առաջին քառորդին հայտնաբերեցին Ացտեկների կայսրությունը, նրանք նկատեցին, որ տեղացիներն ավոկադոյից կերակուր են պատրաստել, որի պտուղը «գնահատվում էր յուղի և վիտամինների բարձր պարունակության համար»։ «Գուակամոլե» բառն առաջացել է «ahuaca-mulli» բառից՝ տեղական նահուատլ լեզվից․ "ahuacatl" (ավոկադո) և "mulli" (սոուս) բառերի կապակցումից։

Իսպանացի կոնկիստադորներն այս աղցանն անվանեցին «աղքատների ձեթ»։

19-րդ դարի վերջին Միչոական նահանգի բաղադրատոմսերի խոհարարական գրքույկում ավելացավ գուակամոլե պատրաստելու հաջորդ բաղադրիչը․ «ավոկադոն կեղևազրկել և հանել կորիզները, կտրտել արծաթե կամ փայտե դանակով (մետաղը պտղին վատ համ ու գույն կտա), ափսեի մեջ դնել, մատուցել կարագով, քացախով, սոխով, օրեգանոյով և պղպեղով»[1][2]։ Հեղինակը նաև նշում է, որ ոմանք նախընտրում են խառնել բաղադրիչները՝ փափկեցնելով ավոկադոն, հասցնելով մածուկի խտության։ Այսպիսի ուտեստը կարելի է մատուցել տարբեր տեսակի տապակած մսով և ապուրներով։

19-րդ դարի վերջին գուակամոլեի կրեոլյան տարբերակն ավելի շատ աղցան էր, քան մակարոնեղենի սոուս՝ կտրտած կարտոֆիլով, կտրտած մրգերով՝ համեմված յուղով և քացախով։

Պատրաստման եղանակը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այժմ կան գուակամոլեի բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնք տարբերվում են տարբեր հավելումների, համեմունքների, ինչպես նաև բաղադրիչների մանրացման աստիճանով։

Հաճախ ըստ ցանկության ավելացվում են նաև լոլիկներ, տարբեր պղպեղներ (ներառյալ չիլի պղպեղը), կանաչ կամ ուրիշ սոխ, գինձ և այլ կանաչիներ, սխտոր և այլ համեմունքներ։

Այն տարածքներում, որտեղ ավոկադոն թանկ է, որպես լցանյութ օգտագործվում են այլ մթերք (օրինակ՝ մայոնեզ), այնուամենայնիվ, գուակամոլեի նման տարբերակներն այդքան էլ համեղ չեն, քանի որ նրանց մեջ ավոկադոյի համն ընդհատվում է լցանյութերի համով։

Մաքրման և մանրացման համար կարող է օգտագործվել պատառաքաղ, դանակ և ինչպես նաև բլենդեր։

Ոմանք գուակամոլեն նախընտրում են հումքի փոքր կտորներով և փխրեցնել պատառաքաղով, ավելացնելով կտրտած կանաչի և բանջարեղեն։ Իսկ ոմանք էլ նախընտրում են պյուրե և օգտագործում բլենդեր։

Հիմնական բաղադրատոմս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարմ ավոկադոյի միջուկը (կեղևը և ոսկորը չի օգտագործվում) քերել՝ ավելացնելով կիտրոնի կամ լայմի հյութ, իսկ աղը՝ ըստ ցանկության։ Լիմոնի հյութը հակաօքսիդիչ է, այսինքն կանխում է ավոկադոյի օքսիդացումը և գուակամոլեի գունափոխումը շագանակագույնի։ Այնուհետև ավելացվում են մնացած բաղադրիչները՝ սովորաբար մանր կտրատված։

Սովորաբար, գուակամոլեն ուտում են նաչոս չիպսի հետ՝ պատրաստված եգիպտացորենի ալյուրից (masa harina)։ Բացի այդ, գուակամոլեն ուտում են ցանկացած չիպսի, հացի և այլնի հետ կամ որպես սոուս մատուցում տարբեր ճաշատեսակների համար՝ հատկապես մեքսիկական խոհանոցի ճաշատեսակների։

Գուակամոլեն տարածված է ԱՄՆ֊ում, Մեքսիկայում և աշխարհի տարբեր երկրներում։ Ինչպես նաև հայտնի է վեգանների և բուսակերների շրջանում[3][4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Jeffrey M. Pilcher “Planet Taco: A Global History of Mexican Food”. — New York: Oxford University Press, 2012. — С. 33 стр.. — 320 стр. с.
  2. Vicenta Torres de Rubio Cocina michoacana. — Imprenta Moderna. — 1896. — С. 18.
  3. «The best guacamole recipe». Business Insider. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  4. Eats, Serious. «The Best Guacamole (and the Science of Avocados) | The Food Lab». www.seriouseats.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.