Jump to content

Վեհանույշ Թեքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեհանույշ Թեքյան
արմտ. հայ.՝ Վեհանոյշ Թեքեան
Ծնվել է1948
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի և արձակագիր
Քաղաքացիություն Լիբանան
ԿրթությունԲեյրութի ամերիկյան համալսարան
ԱշխատավայրՍփիւռք և Բագին
Վեհանույշ Թեքյան Վիքիդարանում

Վեհանույշ Թեքյան (1948, Բեյրութ, Լիբանան), հայ գրող, բանաստեղծ, արձակագիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանը։ Թղթակցել է «Գարուն», «Սովետական գրականություն», ինչպես նաև սփյուռքի մի շարք պարբերականների, աշխատակցել Բեյրութի «Սփյուռք» և «Բագին» հանդեսներին, հայ գրականություն դասավանդել հայագիտական կրթօջախներում։

1978 թվականից ապրում է ԱՄՆ-ում։

Լույս են տեսել Վեհանույշ Թեքյանի «Կապոյտ ապրիլ» (1969), «Ոստրէ» (1974), «ճեղքուած մանրանկար» (1977), «Նշանագիր» (1987, Ֆրանսահայ գրողների միության և Թեքեյան մշակութային միության Հայկաշեն Ուզունյան մրցանակներ), «Կիզակէտ» (1978), «Բազմածուփ աշխարհ» (1993) ժողովածուները[1][2]։

  • Կապոյտ Ապրիլ (բանաստեղծութիւններ), 1969, Պէյրութ, Լիբանան
  • Ոստրէ (բանաստեղծութիւններ), 1974, Պէյրութ, Լիբանան
  • Ճեղքուած մանրանկար (պատմուածքներ), 1977, Պէյրութ, Լիբանան
  • Կիզակէտ (բանաստեղծութիւններ), 1978, Պէյրութ, Լիբանան
  • Նշանագիր (արձակ եւ բանաստեղծութիւն), 1987, Նիւ Ճըրզի, ԱՄՆ
  • Բազմածուփ աշխարհ (բանաստեղծութիւններ), 1993, Նիւ Ճըրզի, ԱՄՆ
  • Տոհմածառ (պատմուածքներ), 1997, Նիւ Ճըրզի, ԱՄՆ
  • Սնունդ եւ անդունդ (բանաստեղծութիւններ), 2000, Նիւ Ճըրզի, ԱՄՆ
  • Հրագիր (քերթուածներու ընտրանի), 2000, Երեւան, Հայաստան
  • Խօսող լերան պատմութիւնը (գրավերլուծումներ), 2015, Նիւ Ճըրզի, ԱՄՆ
  • Աղօթքներ ուռկանի մէջ (բանաստեղծութիւններ), 2015, Նիւ Ճըրզի, ԱՄՆ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. «ՀՀ ԳԱԱ Հիմնարար Գիտական Գրադարան քարտարան › Հեղինակավորի որոնում › Թեքյան, Վեհանույշ, 1948- (Personal Name)». opac1.flib.sci.am. Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.(չաշխատող հղում)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեհանույշ Թեքյան» հոդվածին։