Jump to content

Սրբոց Վարդանանց եկեղեցի (Բուրջ Համուդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սրբոց Վարդանանց եկեղեցի (այլ կիրառումներ)
Սրբոց Վարդանանց եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԼիբանան Լիբանան
ՏեղագրությունԲուրջ Համուդ, Մաթնի շրջան և Լեռնային Լիբանան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԼիբանանի թեմ
Հիմնական ամսաթվերը1998
Ժառանգության կարգավիճակՄեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն
Հիմնադրված1998
Քարտեզ
Քարտեզ
 Sts. Vardanants church, Burj Hammoud Վիքիպահեստում

Սրբոց Վարդանանց եկեղեցի, Բուրջ Համուդ քաղաքում գտնվող կրոնական կառույց։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Լիբանանի թեմին, տեղակայված է երկրի մայրաքաղաք Բեյրութից ոչ հեռու՝ Լեռնային Լիբանանի մարզի Մաթնի շրջանի հայաշատ Բուրջ Համուդ քաղաքում[1]։ Հանդիսանում է քաղաքի չորս առաքելական եկեղեցիներից մեկը՝ Սուրբ Աստվածածին, Սուրբ Սարգիս և Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցիների հետ միասին[2]։

Հայոց ցեղասպանությունից և Կիլիկիայի հայկական հանրապետության անկումից որոշ ժամանակ անց Սիրիայում և Լիբանանում ի հաստատվում են հայ գաղթականների հոծ խմբեր[3]։ Բեյրութ քաղաքից ոչ հեռու գտնվող Բուրջ Համուդ բնակավայրում 1924-1928 որպես դպրոց և եկեղեցի գործածվող տախտակաշեն մեծ սենյակը 1929 թվականի մարտի 17-ին վերածվեց փայտաշեն եկեղեցու՝ «սուրբ Գրիգոր Լուսավորիչ» անունով և գործեց մինչեւ 1960 թվականը: Եկեղեցու օծումը կատարվեց Եղիշե եպիսկոպոս Կարոյանի ձեռամբ:

Մեկ տարի անց՝ 1961 թվականի մայիսի 14-ին օծվեց նորակառույց քարաշեն եկեղեցու կառուցումը՝ Զարեհ Ա Կաթողիկոսի ձեռամբ և եկեղեցին կոչվեց «սրբոց Վարդանանց»: Այդ ժամանակ Լիբանանի թեմի առաջնոր��ն էր հետագա կաթողիկոս Խորեն եպիսկոպոս Բարոյանը[4]: Տարիներ անց քաղաքի շինարարական աշխատանքների պատճառով նոր եկեղեցի կառուցելը դարձավ անհրաժեշտություն։ 1991 թվականի նոյեմբեր 30-ին կատարվեց նոր եկեղեցու հիմնարկեքը՝ ձեռամբ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից: Եկեղեցու շինությունը ամբողջացավ 1998 թվականին և օծվեց Արամ Ա կաթողիկոսի կողմից[1]։

2023 թվականի մարտի 12-ին տեղի ունեցավ թաղական խորհուրդի հերթական ընտրությունը: Ի տարբերություն Անջար քաղաքի սուրբ Պողոս եկեղեցու խորհրդի՝ դրանում կանայք ներգրավված չեն[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Լիբանանի թեմ. «Սրբոց Վարդանանց եկեղեցի, Պուրճ Համուտ». www.armprelacylb.org. Առաջնորդարան հայոց Լիբանանի.
  2. Լիբանանի թեմ. «Սրբոց Քառասնից Մանկանց, Պուրճ Համուտ». www.armprelacylb.org. Առաջնորդարան հայոց Լիբանանի.
  3. Harris, William W. (2015). Lebanon: A History, 600-2011. Studies in Middle Eastern history. New York, N.Y: Oxford University Press. էջ 17. ISBN 978-0-19-518111-1.
  4. «Catholicoi of Armenian Church». Armenian Church Catholicosate of Cilicia (ամերիկյան անգլերեն). La Nouvelle Cilicie, Les Armenienes Du Liban. 2013. Արխիվացված է օրիգինալից 2024-02-04-ին. Վերցված է 2024-02-04-ին.
  5. Լիբանանի թեմ. «Ս. Պօղոս Եկեղեցի (Այնճար)». armprelacylb.org/.