Ժողովուրդ (թերթ, Բեյրութ)
Արտաքին տեսք
Ժողովուրդ | |
---|---|
Տեսակ | օրաթերթ |
Հիմնադրվել է | 1932 |
«Ժողովուրդ», քաղաքական, հասարակական օրաթերթ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լույս է տեսել 1932 թվականին Բեյրութում։ Խմբագիր՝ Միհրան Աղազարյան։ Գաղափարական տարաձայնություններ է ունեցել դաշնակցության հետ։
Մեծ տեղ է հատկացրել միջազգային քաղաքական իրադարձություններին, տեղեկատվական լուրերին, ՀՕԿ-ի և ՀԲԸՄ-ի գործունեությանը։
Անդրադարձել է Հայաստանի գիտության ու մշակութային ձեռքբերումներին, նաև տպագրել լեզվաբանության, մանկավարժության, գրականության ու պատմության հարցերի վերաբերյալ հոդվածներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |