Jump to content

Արդա Արսենյան Էքմեքչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արդա Արսենյան Էքմեքչի
Մասնագիտությունհնագետ
Հաստատություն(ներ)Բեյրութի ամերիկյան համալսարան
Ալմա մատերՓարիզ Սորբոնի համալսարան և Բեյրութի ամերիկյան համալսարան

Արդա Արսենյան Էքմեքչի, լիբանանահայ գիտնական։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Երուսաղեմում 1951 թվականին և մինչև 1968 թվականն ապրել է Հորդանանում։ Լիբանանի քաղաքացիություն ունի և ներկայումս բնակվում է Բեյրութում։ Հնագիտության մագիստրոսի աստիճան է ստացել Բեյրութի Ամերիկյան համ��լսարանից (AUB) և նույն բնագավառի դոկտորական աստիճան՝ Փարիզի I-Պանթեոն- Սորբոն համալսարանից։ Նա երկու տասնամյակ Բեյրութի Ամերիկյան համալսարանում դասավանդել է հնագիտություն, հնագույն կրոններ, քաղաքակրթությունների և մշակույթի պատմություն, այնուհետև պաշտոնավարել է Հայկազյան համալսարանում, որտեղ 1998 թվականից աշխատում է որպես արվեստների և գիտությունների ֆակուլտետի դեկան[1]։ Արսենյան Էքմեքչին եղել է նաև Ընտրական բարեփոխումների ազգային հանձնաժողովի անդամ (Բուտրոսի հանձնաժողով, 2006թ.), Լիբանանի ընտրությունների վերահսկիչ հանձնաժողովի անդամ (2009, 2018 թթ.):

Նրա հետազոտական հետաքրքրությունները ներառում են ընտրական բարեփոխումները, նախապատմական Հայաստանը և Ուրարտուի թագավորությունը։ Նա ուսումնասիրություններ է կատարում նաև Հայոց ցեղասպանության պատմության և գենդերային հարցերի շուրջ՝ գլխավորապես կենտրոնանալով կրթության վրա[2]։

Հրապարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Towards Golgotha, The Memoirs of Hagop Arsenian, a Genocide Survivor. (HUP 2011, 2015)./Դեպի Գողգոթա, Ցեղասպանությունից փրկված Հակոբ Արսենյանի հուշերը. (HUP 2011, 2015):
    • Confessionalism and Electoral Reform in Lebanon (The Aspen Institute, հուլիս 2012)
  • Les relationship archéologiques entre les cités Urartéennes et les états du Nord de la Syrie entre le VIIIe et le VIe siècle [avant] [Jésus]-[Քրիստոս], 1994- Փարիզ I - Պանթեոն - Սորբոն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Sfeir, Myriam (2003). «Arda Arsenian Ekmekji: An Armenian-Lebanese Academician Recounts». Al-Raida Journal: 71–73. doi:10.32380/alrj.v0i0.429. ISSN 0259-9953. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
  2. «Haigazian Academics». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.