Jump to content

Վիքիդարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիդարան
Изображение логотипа
wikisource.org
Տեսակթվային գրադարան, կայք և Վիքիմեդիա հիմնադրամի նախագիծ
ՍեփականատերWikimedia
ՀեղինակՋիմմի Ուելս
Բացվածնոյեմբերի 24, 2003[1]
Փակվածնոյեմբերի 24, 2003
 Wikisource Վիքիպահեստում

Վիքիդարան, Վիքիմեդիա հիմնադրամի կողմից գործարկվող, ազատ տեքստային աղբյուրների առցանց թվային գրադարան վիքիում։ Վիքիդարան եզրույթը վերաբերում է թե ամբողջ նախագծին և թե այդ նախագծի յուրաքանչյուր օրինակին (սովորաբար յուրաքանչյուր օրինակ առանձին լեզու է ներկայացնում), բազմաթիվ վիքիդարաններ կազմում են Վիքիդարան նախագիծն ամբողջությամբ։ Նախագծի նպատակն է հյուրընկալել ազատ տեքստեր բազում լեզուներով և թարգմանություններ։ Ի սկզբանե այն մտածված էր որպես արխիվ, օգտակար կամ կարևոր պատմական տեքստեր պահելու համար (առաջին տեքստը Déclaration universelle des Droits de l'Homme), այնուհետ ընդլայնվել է, դառնալով ընդհանուր բովանդակության գրադարան։ Նախագիծը գործարկվել է 2003 թվականի նոյեմբերի 24-ին,Project Sourceberg անունով, հանրահայտ Project Gutenberg-ից բառախաղ։ Wikisource անունը ընդունվել է նույն տարվա աշնանը և իր սեփական դոմեյնային անունը ստացել է յոթ ամիս անց։ Նախագիծը քննադատվել է վստահելիության պակասի համար, սակայն նրան նաև հղվում են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք Ազգային արխիվներն են[2]։ Վիքիդարանը պարունակում է գործեր, որոնք հանրային սեփականություն են, կամ ազատ արտոնագրով են, մասնագիտորեն հրատարակված փաստաթղթեր կամ պատմական սկզբնաղբյուրներ, ոչ փառամոլության ապրանքներ, և ստուգելի են։ Ստուգումները սկզբում կատարվում էին օֆլայն, կամ վստահելով այլ թվային գրադարանների հուսալիությանը։ Այժմ աշխատանքներն ապահովված են օնլայն սկանավորմամբ ProofreadPage-ի ընդլայնման միջոցով, որն ապահովում է նախագծի տեքստերի հուսալիությունը և ճշգրտությունը։

Առանձին լեզուներով վիքիդարաններ, այժմ թույլատրում են միայն սկանավորմամբ արխիվացված աշխատանքներ։ Չնայած հավաքածուի մեծ մասը տեքստեր են, վիքիդարանում պահվում են նաև այլ մեդիա ձևեր, կոմիքսներից ֆիլմեր, աուդիոգրքեր։ Որոշ վիքիդարաններ թույլատրում են օգտվողի կողմից ստեղծված սեղմագրեր, համապատասխան տվյալ վիքիռեսուրսի համայնքի կողմից մշակված կոնկրետ քաղաքականությանը։

Վիքիդարանի վաղ (2003–2005) պատմությունը ներառել է անվան և տեղակայման (URL) որոշակի փոփոխություններ, ենթադոմեյնների տեղափոխում 2005 թվականին։

Վաղ պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանը սկզբում նախատեսված էր որպես օգտակար կամ պատմական կարևոր տեքստերի շտեմարան։ Այս տեքստերը նպատակաուղղված էին աջակցել Վիքիպեդիայի հոդվածներին, ապահովելով առաջնային ապացույցներ և սկզբնաղբյուր տեքստեր, ինչպես նաև առանձին արխիվ։ Սկզբում նախատեսված էր, որ հավաքածուն պարունակի պատմական և մշակութային նյութեր, տարբերակելով այն այլ թվային արխիվներից, ինչպիսիք են Project Gutenberg-ը։

Composite photograph showing an iceberg both above and below the waterline.
Վիքիդարանի բնօրինակ լոգոն

Սկզբում, պլանավորման փուլերում, նախագիծն անվանվել էր Sourceberg (բառախաղ Gutenberg-ից)։

2001 թվականին Վիքիպեդիայում սկզբնաղբյուրների ավելացման վերաբերյալ վեճ էր առաջացել, որը հանգեցրեց դրանց ներառման կամ հեռացման խմբագրական պատերազմների։ Որպես լուծում առաջարկվել էր Sourceberg նախագիծը։ Առաջարկվող նախագիծը նկարագրելիս, Cunctator օգտատերն ասել է․ "Gutenberg-ը նախագծի համար կլինի այն ինչ Վիքիպեդիան Նուպեդիայի համար է,"[3] քիչ անց պարզաբանելով․ "մենք չենք ուզում փորձել կրկնօրինակել Gutenberg նախագծի ջանքերը, ավելի շուտ մենք ուզում ենք լրացնել դրանք։ Գուցե Sourceberg նախագիծը կարող է հիմնականում գործել որպես ինտերֆեյս՝ Վիքիպեդիայից Gutenberg նախագծի ֆայլերին հեշտությամբ կապվելու, ինչպես նաև մարդկանց համար, իրենց նոր գործերը հեշտությամբ ներկայացնելու PG։"[4] Լարի Սանգերի կողմից սկզբնական մեկնաբանությունները թերահավատ էին, կասկածի տակ դնելով նախագծի անհրաժեշտությունը, նա գրել է․ "Դժվար հարց է, ինչու՞ ենք վերահայտնագործում անիվը, երբ նախագիծն արդեն գոյություն ունի։ Մենք ուզում ենք լրացնել Gutenberg նախագիծը և ինչպե՞ս"[5], և Ջիմմի Ուելսը ավելացրել է "Ինչպես Լարրիին, Ինձ էլ է հետաքրքիր տեսնել, թե ինչ կարող ենք ավելացնել Gutenberg նախագծին։ Թվում է անհավանական, որ սկզբնաղբյուրները պետք է ընդհանրապես խմբագրվեն որևէ մեկի կողմից -- Նկատի ունեմ, Շեքսպիրը Շեքսպիր է, անկախ նրա գործերի վերաբերյալ մեր մեկնաբանություններից։"[6]

Նախագիծն իր գործունեությունը սկսել է ps.wikipedia.org կայքում։ Ներդրողները շփոթում էին "PS" ենթադոմեյնը "primary sources"-ը Project Sourceberg-ի հետ[3]։ Այնուամենայնիվ, Project Sourceberg-ը զբաղեցրեց Pashto Wikipedia ենթադոմեյնը։

Sourceberg նախագիծը պաշտոնապես գործարկվեց 2003 թվականի նոյեմբերի 24-ին, երբ իր ժամանակավոր URL-ն ստացավ sources.wikipedia.org հասցեով, և ps.wikipedia.org կայքի վրայի բոլոր տեքստերը և քննարկումները տեղափոխվեցին ժամանակավոր հասցեով։ Նախագծի անվանափոխության քվեարկությունը տեղի ունեցավ 2003 թվականի դեկտեմբերի 3-ին։ Նախագիծն իր մշտական URL-ին (at http://wikisource.org/) տեղափոխվեց 2004 թվականի հուլիսի 3-ին[7]։

Լոգո և կարգախոս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ սկզբում Վիքիդարանը անվանվել էր "Sourceberg նախագիծ", ուստի առաջին լոգոն սառցասարի նկար էր։ Իրավահաջորդ լոգո ընտրելու համար անցկացված երկու ընտրություններն անարդյունք անցան և սկզբնական լոգոն մնաց մինչև 2006 թվականը։ Ի վերջո երկու իրավական և տեխնիկական պատճառներով, քանի որ նկարի լիցենզիան անհամապատասխան էր Վիքիմեդիա Հիմնադրամի լոգոյի համար և քանի որ լուսանկարը հնարավոր չէր պատշաճ կերպով ընդլայնել, սկզբնական պատկերի ստիլիզացված վեկտոր սառցալեռը մնաց որպես նախագծի լոգո։

Վիքիդարանի լոգոյի և Ազատ գրադարան — կարգախոսի առաջին հայտնի օգտագործումը եղավ նախագծի բազմալեզու պորտալում multilingual portal, 2005 թվականի օգոստոսի 27-ին այն վերափոխվեց Վիքիպեդիա պորտալի հիման վրա։ Ինչպես Վիքիպեդիա պորտալում, Վիքիդարանի կարգախոսը ներկայանում է լոգոյի շուրջ տաս մեծ լեզուների նախագծերում։

Սեղմելով պորտալի կենտրոնական պատկերի վրա (էջի կենտրոնում սառցալեռի լոգոն և "Wikisource" վերնագիրը վերևում) հայտնվում ենք list of translations Վիքիդարան և Ազատ գրադարան նախագծերում 60 լեզուներով։

Գործիքները կառուցված են

[խմբագրել | խմբագրել կոդը]
Screen shot of Norwegian Wikisource. The text can be seen on the left of the screen with the scanned image displayed on the right.
Proofread էջի ընդլայնումը գործողության մեջ։

ThomasV ծրագրավորողը մշակել է MediaWiki-ի ProofreadPage ընդլայնումը, բարելավելու Վիքիդարանի տեքստերի ստուգումը։ Այն, սկանավորված նյութերի էջերը ցուցադրում է նույն էջի թվայնացրած տարբերակի հետ կողք կողքի, հնարավորություն տալով տեքստը ստուգել և դրա ճշգրտությունը հաստատել[8][9][10]։ Գրքի կամ այլ տեքստի սկանավորումից հետո, չմշակված էջերը կարող են ձևափոխվել image processing ծրագրային ապահովման միջոցով, `էջի ռոտացիաները և այլ խնդիրներ ուղղելու համար։ Այնուհետ մշակված պատկերները կարելի է դարձնել PDF կամ DjVu ֆայլ և բեռնել կամ Վիքիդարան, կամ Վիքիպահեստ[8]։

Այս համակարգը աջակցում է խմբագիրներին, Վիքիդարանում տեքստերի ճշգրտության ապահովման գործում։ Ավարտված աշխատանքների բնօրինակ էջի սկանները հասանելի են ցանկացած օգտվողի, որպեսզի հետագայում սխալները հնարավոր լինի ուղղել, և ընթերցողները կարողանան համեմատել տեքստերը բնօրինակների հետ։ ProofreadPage-ը մեծ մասնակցության հնարավորություն է ընձեռնում, քանի որ բնօրինակի աշխատանքի վերբեռնած պատկերների վրա կարող է աշխատել յուրաքանչյուրը։ Այսպիսով, այն նպաստում է Վիքիմեդիա նախագծի հանձնառության սկզբունքին, որ յուրաքանչյուրը կարող է ներդրում կատարել։ ThomasV-ն այլ գործիքներ էլ է ստեղծել․ երբ քննարկվում էր, սեղմագրերը հրապարակել, թե՝ ոչ, նա ստեղծեց գործիք ընտրելու միայն տեքստը հրապարակել, թե տեքստն ու սեղմագիրը՝ միաժամանակ։ Երբ քննարկվում էր թույլատրել տեքստի արդիականացում, թե՝ ոչ, նա մի այլ գործիք ստեղծեց, որի միջոցով բնօրինակ տեքստը կարելի էր արդիականացնել միայն անհրաժեշտության դեպքում։

Հիմնական փուլեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
A student doing proof reading during her project at New Law College (Pune) India

Նախագծի պաշտոնական մեկնարկից հետո երկու շաբաթվա ընթացքում sources.wikipedia.org կայքում ստեղծվել է ավելի քան 1,000 էջ, որոնցից մոտավորապես 200-ը փաստացի հոդվածներ էին։ 2004 թվականի հունվարի 4-ին Վիքիդարանը ողջունեց իր 100-րդ գրանցված օգտվողին։ 2004-ի սկզբներին հոդվածների թիվը հասավ 2,400-ի, իսկ գրանցված օգտվողների թիվը՝ 500-ի։ 2005 թվականի ապրիլի 30-ին արդեն 2667 գրանցված օգտվողներ էին հաշվվում (ներառյալ 18 ադմինիստրատորներ) և համարյա 19,000 հոդվածներ։ Նույն օրը նախագիծն անցավ 96,000-րդ խմբագրումը։[փա՞ստ]

2005 թվականի նոյեմբերի 27-ին, անգլերեն English Wikisource վիքիդարանը, առաջին երեք ամիսների ընթացքում հատեց 20,000 տեքստային միավորների սահմանը, այն արդեն ավելի շատ տեքստ էր պարունակում քան ողջ նախագիծն ապրիլին (մինչև լեզուների ենթադոմեյններ տեղափոխվելը)։ 2008 թվականի փետրվարի 14-ին անգլերեն վիքիդարանը 100,000 տեքստային միավոր ուներ, ներառյալ Six Months at the White HouseChapter LXXIV, նկարիչ Ֆրենսիս Բիկնոլ Կարպենտի հուշագիրը[11]։ 2011 թվականի նոյեմբերին 250,000 տեքստային միավորի շեմը հաղթահարվեց։ Սակայն հաշվելը դժվար էր, քանի որ տեքստային միավորը հստակ չէր սահմանված։

2006 թվականի մայիսի 10-ին առաջին պորտալը ստեղծվեց։

Գրադարանի բովանդակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
A Venn diagram of the inclusion criteria for works to be added to Wikisource. The three overlapping circles are labelled "Sourced", "Published" and "Licensed". The area where they all overlap is shown in green. The areas where just two overlap are shown in yellow (except the Sourced-Published overlap, which remains blank)
Վիքիդարան ներբեռնելու անհրաժեշտ չափանիշերի Վիեն դիագրամը։ Կանաչը ցույց է տալիս որոնց պետք է բավարարեն ներբեռնվող նյութերը։ Կանաչը հնարավոր ամենալավ դեպքն է, որտեղ նյութը բավարարում է բոլոր երեք հիմնական պահանջներին։ Դեղինը ցույց է տալիս ընդունելի, բայց ոչ իդեալական տարբե��ակները։

Վիքիդարանը հավաքում և պահում է նախկինում տպագրված տեքստերը՝ վեպեր, ոչ գեղարվեստական գործեր, նամակներ, ելույթներ, սահմանադրական և պատմական փաստաթղթեր, օրենքներ և մի շարք այլ փաստաթղթեր։ Հավաքված բոլոր տեքստերը կամ ազատ են, կամ ազատ արտոնագրի ներքո են։ Բոլոր լեզուներով տեքստերը, ինչպես նաև թարգմանությունները, ողջունելի են։ Բացի տեքստերից Վիքիդարանում պահվում են կոմիքսներ, ֆիլմեր, ձայնագրություններ և բանավոր խոսքեր։ Վիքիդարանում պահվող բոլոր տեքստերը նախկինում պետք է հրատարակված լինեն։ Նախագիծը չի թույլատրում ներդրողների կողմից պատրաստված սնափառ մամուլի գրքեր կամ փաստաթղթեր։ «Mission statement». WikimediaFoundation.org. Wikimedia Foundation. Վերցված է 2011 թ․ հուլիսի 8-ին.</ref>[12][13][14]

Շատ Վիաիդարաններում նախընտրելի է սկանավորված նյութերը, որոշներում նույնիսկ պարտադիր։ Այնուամենայնիվ Վիքիդարանների մեծ մասը ընդունում է օֆլայն աղբյուրներից արտագրած կամ այլ թվային գրադարաններից ձեռք բերված աշխատանքները։ Մի շարք դեպքերում նախնական հրատարակման պահանջը կարող է չեղարկվել, եթե նյութը պատմական կարևոր փաստաթուղթ է։ Աշխատանքների ազատ, կամ ազատ արտոնագրի տակ լինելու իրավական պահանջը մնում է անփոփոխ։

Վիքիդարանի կողմից ընդունելի միակ բնօրինակ տեքստերը սեղմագրերն ու թարգմանություններն են[15]։ Վիքիդարանը և նրա քույր նախագիծ Վիքիգրքերը ունեն սեղմագրված տեքստերի խմբագրման հնարավորություն։ Վիքիդարանում սեղմագրերը լրացնում են բնօրինակ տեքստը, որը մնում է նախագծի հիմնական առարկան։ Հակառակ դրան, Վիքիգրքերում սեղմագրերը առաջնային են, բնօրինակ տեքստերը միայն տեղեկանք կամ լրացում են, եթե առկա են[14]։ Սեղմագրումներով խմբագրումները առավել տարածված են գերմաներեն Վիքիդարանում[14] նախագիծը նաև տեղակայում է օգտվողների կողմից կատարված տեքստերի թարգմանությունները։ Անգլերեն Վիքիդարանի նշանավոր թարգմանություններից է Wiki Bible նախագիծը[16]։

Լեզվական ենթադոմեյններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի օգոստոսին ստեղծվեց առանձին եբրայերեն վիքիդարան (he.wikisource.org)։ Եբրայերենի համար հատուկ վեբ էջ ունենալու անհրաժեշտությունը ծագեց եբրայերեն տեքստերի ձախից աջ տպելու և խմբագրելու դժվարությունից։ Հաջորդ ամիսներին այլ լեզուներով ներդրողները, ներառյալ գերմաներենը, դիմեցին իրենց սեփական վիքին ունենալու խնդրանքով, սակայն դեկտեմբերին կայացած քվեարկությունը մերժեց առանձին դոմեյններ ունենալու խնդրանքը։ Ի վերջո, երկրորդ քվեարկությունը, որն ավարտվեց 2005 թվականի մայիսի 12-ին, մեծ առավելությամբ աջակցեց առանձին ենթադոմեյններ ստեղծելու առաջարկին։

2005 թվականի օգոստոսի 23-ին վեբ էջեր ստեղծվեցին 14 լեզուների համար[17]։ Անգլերենը չէր մտնում նոր լեզուների ցանկի մեջ, սակայն en: կոդը տանում է Վիքիդարանի գլխավոր էջին (wikisource.org

2005 թվականի սեպտեմբերին wikisource.org-ը վերափոխվեց, 8 այլ լեզուների հետ անգլերենը (English version) ներառելու նպատակով[18]։

2006 թվականի մարտի 29-ին 3 նոր լեզուներ ավելացվեցին[19], և այնուհետ, հունիսի 2-ին 14 լեզվային դոմեյններ ստեղծվեցին[20]։ ներկայումս ավելի քան 60 լեզուներով առանձին վիքիդարաններ կան[21]։ Բացի այդ wikisource.org-ն, որպես ինկուբատոր ընդունել է լեզուներ, որոնք չունեն իրենց առանձին դոմեյնները (ներկայումս 31 լեզուներ կան ինկուբատորում՝ oldwikisource:Category:Main Pages

Լեզվային ենթադոմեյնների անցնելու ընթացքում համայնքն առաջարկեց, որպեսզի գլխավոր wikisource.org կայքը մնա որպես գործող վիքի, հետևյալ երեք նպատակներին ծառայելու․

  1. Վիքիդարանի բոլոր լեզուների համար լինի բազմալեզու համակարգող կայք։ Գործնականում լեզվային դոմեյնների անցնելուց ի վեր կայքի օգտագործումը բազմալեզու համակարգման համար դժվար չէր։
  2. Ծառայել որպես տուն, իրենց սեփական ենթադոմեյնները չունեցող լեզուների տեքստերի համար։ Լեզուներից յուրաքանչյուրն ինքնակազմակերպման համար ունի իր սեփական լոկալ գլխավոր էջը։[22] Որպես լեզուների ինկուբատոր, այն ներկայումս տուն է ավելի քան 30 լեզուների համար, որոնք դեռևս ենթադոմեյններ չունեն։ Դրանցից որոշները շատ ակտիվ են և հարյուրավոր տեքստերով գրադարաններ են ստեղծել (ինչպիսիք են Էսպերանտոն և Վոլապուկը), իսկ մեկը՝ հազարավոր (Հինդի).
  3. Դինամիկ բազմալեզու պորտալի գլխավոր էջում, տեղական վիքի համայնքի կողմից անմիջական, շարունակական աջակցություն ապահովելու համար, http://wikisource.org հասցեով օգտվողներին։ Ներկայիս Main Page portal ստեղծվել է 2005 թվականի օգոստոսի 26-ին, ThomasV մասնակցի կողմից։

Նախագծի համար, համակարգող վիքի ստեղծելու գաղափարը, որ առաջինը իրականացվել էր վիքիդարանի համար, նաև կիրառվեց մեկ այլ Վիքիմեդիա Վիքիլսարան Beta Wiki նախագծում։ wikisource.org-ի նման այն ծառայում է որպես բոլոր լեզուների համակարգող և որպես լեզվական ինկուբատոր։ Բայց ի տարբերություն Վիքիդարանի, նրա Main Page-ը չի ծառայում որպես բազմալեզու պորտալ[23]։ (այն վիքի էջ չի)։

Ընդունելություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանի մասնակցի բացատրությունը

Լարի Սանգերը քննադատել է Վիքիդարան ու Վիքիբառարան նախագծերը, որովհետև այս նախագծերի համագործակցային բնույթը և տեխնոլոգիան չեն ենթադրում փորձագետների կողմից վերահսկողություն, ուստի դրանց բովանդակությունը վստահելի չէ[24]։

Բարտ Էհրմանը, Հյուսիսային Կարոլինայի համալսարանի Նոր կտակարանի գիտնական և կրոնական ուսմունքի պրոֆեսոր, քննադատել էր անգլերեն Վիքիդարան նախագիծը, օգտվողների կողմից Աստվածաշնչի թարգմանության ստեղծման համար, ասելով, "Դեմոկրատիզացումը պարտադիր չէ, որ գիտության համար լավ լինի։"[16] Ջեորջիայի համալսարանի Հին կտակարանի գիտնական և հրեական հետազոտությունների պրոֆեսոր Ռիչարդ Ֆրիդմանը Ծննդոց գրքի թարգմանության մեջ սխալներ է հայտնաբերել[16]։

2010 թվականին Վիքիմեդիա Ֆրանսիան Ֆրանսիայի ազգային գրադարանի հետ համաձայնագիր է ստորագրել, որով Gallica թվային գրադարանի նյութերը հնարավոր եղավ բեռնել ֆրանսերեն Վիքիդարան։ Արդյունքում հազար չորս հարյուր հանրայի սեփականություն հանդիսացող ֆրանսերեն տեքստեր բեռնվեցին Վիքիպահեստ։ Նախատեսվում էր, որ պատկերների ավտոմատ թվայնացված (OCR) տեքստերը կբարելավվեն և կհաստատվեն Վիքիդարանի մասնակիցների կողմից[25][26][27]։ 2011 թվականին, անգլերեն Վիքիդարանը ԱՄՆ-ի Ազգային արխիվների ադմինիստրացիայի (NARA) կողմից որպես "ունեցվածքի հասանելիությունը և տեսանելիությունը բարձրացնել"-ու իրենց ջանքերի մաս ստացել է բազմաթիվ բարձրակարգ սկանավորված փաստաթղթեր, որոնք բեռնվել են Վիքիպահեստ NARA-ի աշխատավայրի վիքիպեդիստ-ի կողմից։ Այդ փաստաթղթերից շատերը թվայնացվել և հաստատվել են Վիքիդարանի համայնքի կողմից և որպես հղումներ ներկայացված են Ազգային արխիվի կատալոգում[28]։

2007 թվականի նոյեմբերի 17-ին հայերեն Վիքիպեդիայի մի խումբ ակտիվ խմբագիրներ՝ Vruben, Teak, Վազգեն, Սահակ, հայերեն առանձին Վիքիդարան բացելու հայտ ներկայացրին, որը Wikisource համայնքի կողմից հավանության արժանացավ և ստեղծվեց հայերեն Վիքիդարանը։

2011 թվականի սեպտեմբերի 30-ին մի խումբ վիքիպեդիստների նախաձեռնությամբ, «Հայկական Հանրագիտարան» հրատարակչություն ՊՈԱԿ-ը Արխիվացված 2010-02-24 Wayback Machine «Տեղեկատվական Տեխնոլոգիաների Դպրոց» հիմնադրամի ի հետ համագործակցության պայմանագիր կնքեցին, որով հրատարակչության բոլոր հանրագիտարանների բովանդակությունը ազատ շրջանառության մեջ էր դրվում՝ Վիքիմեդիայի նախագծերում օգտագործվող Creative Commons BY-SA 3.0 և բարձր թույլատրագրերի հիման վրա։

Համաձայնագիրը հնարավորություն տվեց Հայկական Սովետական Հանրագիտարանի 13 հատորները բեռնել Վիքիդարան և թվայնացնել։ Այդ ծավալուն գործը իրականացրին Xelgen և Ahaik մասնակիցները։

Հետագայում 2017 թվականին «Հայկական Հանրագիտարան» հրատարակչություն ՊՈԱԿ-ը Արխիվացված 2010-02-24 Wayback Machine ազատ արտոնագրով արձակեց իր բոլոր հրատարակությունները։

2014 թվականին Վիքիմեդիա Հայաստանը և Հայաստանի Ազգային գրադարանը, տպագիր և էլեկտրոնային նյութեր տրամադրելու մասին համաձայնագիր կնքեցին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. How Wikipedia WorksISBN 978-1-59327-176-3
  2. «Transcribe | Citizen Archivist». Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 4-ին.
  3. 3,0 3,1 The Cunctator (2001 թ․ հոկտեմբերի 16). «Primary sources Pedia, or Project Sourceberg». Wikipedia. Վերցված է 2011 թ․ հուլիսի 5-ին.
  4. The Cunctator (2001 թ․ հոկտեմբերի 16). «Primary sources Pedia, or Project Sourceberg». Wikipedia. Վերցված է 2012 թ․ մարտի 24-ին.
  5. Sanger, Larry (2001 թ․ հոկտեմբերի 17). «Primary sources Pedia, or Project Sourceberg». Wikipedia. Վերցված է 2012 թ․ մարտի 24-ին.
  6. Wales, Jimmy (2001 թ․ հոկտեմբերի 17). «Primary sources Pedia, or Project Sourceberg». Wikipedia. Վերցված է 2012 թ․ մարտի 24-ին.
  7. Starling, Tim (2004 թ․ հուլիսի 23). «Scriptorium». Wikisource. Վերցված է 2011 թ․ հուլիսի 5-ին.
  8. 8,0 8,1 Bernier, Alex; Burger, Dominique; Marmol, Bruno (2010). «Wiki, a New Way to Produce Accessible Documents». In Miesenberger, Klaus; Klaus, Joachim; Zagler, Wolfgang; Karshmer, Arthur (eds.). Computers Helping People with Special Needs. Springer. էջեր 22–24. ISBN 978-3-642-14096-9.
  9. Proofread Page extension at MediaWiki. Retrieved 2011-09-29.
  10. ProofreadPage at Wikisource.org. Retrieved 2011-09-29.
  11. "100K" discussion on Scriptorium. English Wikisource. 14 Փետրվար 2008. Retrieved 2011-09-29.
  12. «Wikisource». Wikimedia.org. Wikimedia Foundation. Վերցված է 2011 թ․ հուլիսի 8-ին.
  13. «What is Wikisource? – What do we exclude?». Wikisource.org. Wikisource. Վերցված է 2011 թ․ հուլիսի 8-ին.
  14. 14,0 14,1 14,2 Boot, Peter (2009). Mesotext. Amsterdam University Press. էջեր 34–35. ISBN 978-90-8555-052-5.
  15. Broughton, John (2008). Wikipedia Reader's Guide: The Missing Manual. O'Reilly Media, Inc. էջ 23. ISBN 978-0-596-52174-5.
  16. 16,0 16,1 16,2 Philips, Matthew (2008 թ․ հունիսի 14). «God's Word, According to Wikipedia». Newsweek.
  17. Server admin log for August 23, 2005; a fifteenth language (sr:) was created on August 25 (above).
  18. See the Server admin log for September 11, 2005, at 01:20 and below (September 10) at 22:49.
  19. «Server admin log for March 29». Wikitech.wikimedia.org. Վերցված է 2011 թ․ հուլիսի 5-ին.
  20. «Server admin log for June 2, 2006». Wikitech.wikimedia.org. Վերցված է 2011 թ․ հուլիսի 5-ին.
  21. See the organized lists at Wikisource's Multilingual Portal and Meta's numbered, sortable list of Wikisources by size.
  22. For an automatic list of local main pages, see Category:Main Pages; for a formatted list, see the wikisource.org section of the Wikisource portal.
  23. «Wikiversity.org». Wikiversity.org. Վերցված է 2011 թ․ հուլիսի 5-ին.
  24. Anderson, Jennifer Joline (2011). Wikipedia: The Company and Its Founders. ABDO. էջեր 92–93. ISBN 978-1-61714-812-5.
  25. «La BNF prend un virage collaboratif avec Wikisource» [BNF takes a collaborative turn with Wikisource]. ITespresso (French). NetMediaEurope. 2010 թ․ ապրիլի 8. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  26. «Wikimédia France signe un partenariat avec la BnF» [Wikimedia France sign a partnership with the BnF]. Wikimédia France (French). 2010 թ․ ապրիլի 7. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  27. "French National Library to cooperate with Wikisource", Wikipedia Signpost. 2010-04-12.
  28. McDevitt-Parks, Dominic; Waldman, Robin (2011 թ․ հուլիսի 25). «Wikimedia and the new collaborative digital archives». The Text Message. National Archives and Records Administration. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 29-ին.


Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարան.

Վիքիդարանի մասին.