Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարան
Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարան | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | 1930 |
Հիմնադրիր | Լևոն Շանթ և Նիկոլ Աղբալյան |
Անվանված է | Q23059720? |
Տնօրեն | Փաուլա Եղիայեան |
Աշակերտներ | 785 |
Երկիր | Լիբանան |
Տեղագրություն | Բեյրութ |
Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարան, երկսեռ երկրորդական ուսումնական հաստատություն։ Համազգային մշակութային միության սեփականությունն է։
Հիմնումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնվել է 1930 թվականի մարտի 3-ին իբրև միջնակարգ վարժարան։ Հիմնադիրներ՝ Լևոն Շանթ և Նիկոլ Աղբալյան։ Սկզբում կոչվել է «Հայ ճեմարան» և գործել Բեյրութի Քանթարի թաղամասում վարձված երկհարկանի շենքում, ապա տեղափոխվել մոտակա Ուադի Աբու-ժեմիլ թաղամասում ավելի ընդարձակ մի այլ վարձված շենք։ 1950 թվականին Բեյրութի Զոքաք էլ Բլատ թաղամասում կառուցվել է նոր, սեփական շենքը, որը գլխավոր բարերարի անունով վերանվանվել է Համազգայինի Նշան Փալանճյան ճեմարան։ Ընկերության նպատակն էր գալիք սերնդի կրթությունը մեծահասակների ինքնազարգացումը և հայագիտության մշակումը։ Իր նպատակների իրագործման համար Համազգային ընկերությունը 1930 թվականի մարտի 3-ին Բեյրութում հիմնադրում է հայ ճեմարան։
Տնօրինությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորաբաց ճեմարանի տնօրինությունը ստանձնում են Լևոն Շանթը և Նիկոլ Աղբալյանը։ Լևոն Շանթի մահից հետո (1951 թվական) ճեմարանի տնօրենի պաշտոնը ստանձնում է Սիմոն Վրացյանը և նրան օգնում են որպես փոխտնօրեն՝ Մուշեղ իշխանը և Գառնիկ Բանյանը։ Սիմոն Վրացյանի հիվանդության պատճառով, 1968 թվականի աշնանը տնօրեն է նշանակվում Հրաչ Տասնապետյանը։ Հրաչ Տասնապետյանի մահից հետո (2001 թվականի ապրիլ), ճեմարանի տնօրինությունը որոշ ժամանակ վստահվում է եռանդամ տնօրենների խորհրդին։ Այժմ ճեմարանի տնօրենն է Տիգրան Ճինպաշյանը։ Տնօրենին օժանդակում են երկու փոխտնօրենները՝ ուսումնական-կրթական տեսուչ՝ Հուրի Յափուջյանը և վարչական պատասխանատու՝ Նորայր Նաջարյանը։
Ճեմարանի նպատակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Այդ ճեմարանի նպատակն էր նոր սերնդին կրթելու միջոցով պատրաստել վաղվա մտավորական սերնդին, որ իր վրա պիտի վերցներ սփյուռքում հայապահպանման, հայ լեզվի, գրականության և մշակույթի զարգացման պատասխանատվությունը։ Ճեմարանը 1950 թվականից անվանվում էր Նշան Փալանճյան, իսկ 1986 թվականից արդեն՝ Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարան։
Արսլանյան Ճեմարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Արսլանյան Ճեմարանը գտնվում է Անթիլիասի մերձակա բլուրների կողքին և նրա տարածքն է 26000 քառ․ կմ։ Ճեմարանն օժտված է ուսումնական բազմաթիվ հարմարություններով՝ գրադարաններ, էլեկտրոնային գրադարան, գիտաշխատանոցներ, համակարգչային դասասրահ, փոքր թատերասրահ, երաժշտական սրահ, մարզասրահներ, քննությունների և հավաքույթների սրահներ, խաղասրահներ և այլն։ Աշակերտների և ուսուցիչների տրամադրության տակ կան դաշնամուրներ, եր��ժշտական գործիքներ, համակարգիչներ , լուսարձակներ, քարտեզներ և այլ իրեր։ Ճեմարանի ուսումնական հայեցակարգը ներշնչված է ֆրանսիականից։ Ճեմարանի ուսումնական հայեցակարգը կարևորում է հայեցի դաստիարակությունը՝ շեշտը դնելով հայերեն լեզվի, հայոց պատմության և հայ մշակույթի ավանդման առաջնահերթության վրա։ Ճեմարանում դասավանդվում են լեզուներ՝ հայերեն, արաբերեն, ֆրանսերեն և անգլերեն, ինչպես նաև բնագիտություն քիմիա, կենսաբանություն, երկրաբանություն, թվաբանություն, գեղագիտական դաստիարակություն, ֆիզիկական և մարզական դաստիարակություն և այլն։ Մանկավարժական հատուկ մոտեցումը, ճեմարանի հատուկ եզակի մթնոլորտը ապահովում է աշակերտների մտավոր և հոգեկան ներդաշնակ զարգացումը։
Ճեմարանի բաժիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արսլանյան ճեմարանը ուսումնական համապարփակ հաստատություն է և օժտված է նախահամալսարանական ուսման բոլոր բաժիններով՝ մանկամսուր (1-3 տարեկան երեխաների համար), մանկապարտեզ (3-5 տարեկանների համար), տարրական բաժին (6-8 տարեկանների համար), նախակրթական (9-11 տարեկանների համար), միջնակարգ (12-15 տարեկանների համար), երկրորդական (16-18 տարեկան աշակերտների համար)։ Աշակերտների արտադասարանային գործունեության կազմակերպումը, աշակերտների ելումուտը, զբոսանքների և ազատ պահերի հսկողությունը իրականացնում է Ընդհանուր հսկիչը, որը ունի 2 օգնական։
Ճեմարանի տնօրինություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճեմարանը կառավարում է տնօրենը, ում օժանդակում են 2 փոխտնօրենները։ Տնօրինությանը կից գործում է նաև ծնողական խորհուրդը և ճեմարանի շրջանավարտների միությունը։
Ճեմարանի աշակերտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այսօր ճեմարանի աշակերտների թիվը հասնում է 700-ի։ Հետագայում նորակառույց դպրոցի շրջափակում կանգնեցվել են այլ նոր շենքեր։ Մինչև Լիբանանի քաղաքացիական պատերազմի սկիզբը (1975) ճեմարանը ավել է 528 շրջանավարտ։ 1974-1975 ուսումնական տարում ունեցել է 1003 աշակերտ։
Ճեմարանը պատերազմի տարիներին
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքացիական պատերազմի տարիներին Բեյրութի արևմտյան, հիմնականում մուսուլմանաբնակ թաղամասերի (որտեղ և գտնվում էր Նշան Փալանճյան ճեմարանը, Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարանը (ճարտարապետ՝ Ս. Սարգսյան) Նորսիկյան մանկապարտեզը բանի շենքը) հայաթափման հետևանքով 1976 թվականից դպրոցի նոր մասնաճյուղ է հաստատվել նաև մայրաքաղաքի արևելյան հատվածում։ Վերջինս 1988 թվականին օժտվել է նորակառույց՝ Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարան համալիրով։ Նույն համալիրում 1991 թվականին բացվել է Նորսիկյան (նախապես՝ Հայ օգնության միության) մանկապարտեզը, իսկ Նշան Փալանճյան ճեմարանն աստիճանաբար փակվել է։ 2002 թվականին Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարանն ունեցել է 785 աշակերտ։ ճեմարանի «Հրաչ Դարբինյան» գրադարանն ունի ավելի քան 35 հազար հատոր գիրք և հարուստ արխիվային հավաքածու։
Տնօրեններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լևոն Շանթ (1930-51)
- Սիմոն Վրացյան (1952-1969)
- Հրաչ Տասնապետյան (1969-1999)
- Տիգրան Ճինպաշյան (2001-2016)
- Փաուլա Եղիայան (գործադիր տնօրեն 2016-ից)