Սվարանց
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Գյուղ | |||
---|---|---|---|
Սվարանց | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Տաթև (համայնք) | Տաթև համայնք[1] | ||
Այլ անվանումներ | Սվարանց | ||
Մակերես | 16,28 կմ² | ||
ԲԾՄ | 1780 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 264[2] մարդ (2011) | ||
Խտություն | 17 մարդ/կմ² | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | սվարանցեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Սվարանց, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Տաթև համայնքում[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Տաթև գետի վերին հոսանքի շրջանում` ձորահովտում, Արամազդ լեռան հյուսիսային փեշերին, ծովի մակարդակից 1750-1800 մ բարձրության։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից կազմում է մոտ 51 կմ։
Գյուղի վարչական տարածքը զբաղեցնում է 1621,20 հա, որից՝ գյուղ նշանակության հողերը կազմում են 1562,95 հա։ Ըստ գործառնական նշանակության գյուղատնտեսական նշանակության հողերը բաղկացած են՝ վարելահող 191,24հա, խոտհարքներ 42,16հա, արոտավայրեր 799,38 հա և այլ հողատեսքեր 527 հա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սյունիքի գյուղացիական ապստամբություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում է գտնվում Սուրբ Հազարափրկիչ եկեղեցին։ Այն կառուցվել է 1705 թ.-ին, սրբատաշ բազալտյա քարերով կառուցված բազիլիկ տաճար է։ Գյուղի շրջակայքում պահպանվել են բազմաթիվ միջնադարյան հուշարձաններ՝ Ցորաբերդի ավերակները, մատուռ, խաչքարեր և այլն։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Սվարանցի մշտական բնակչությունը կազմել է 264, առկա բնակչությունը՝ 202 մարդ[2]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[3]։ Ստորև ներկայացված է Սվարանց գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4].
Տարի | 1873 | 1897 | 1926 | 1989 | 2001 | 2004 | 2008 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 181 | 350 | 387 | 358 | 360 | 368 | 286 | 264[2] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ, հացահատիկի մշակությամբ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Տաթև համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․01․2024 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5, էջ 10
|