Վանք (Մեղրու շրջան)
Բնակավայր | |
---|---|
Վանք | |
Երկիր | ԽՍՀՄ |
Համայնք | Մեղրու շրջան և Զանգեզուրի գավառ |
Ազգային կազմ | հայեր |
Վանք, գյուղ Հայկական ԽՍՀի Մեղրու շրջանում, Մեղրի քաղաքից 15 կմ հյուսիս, Լալեր գետի ձախափնյա մասում, լեռնային, ջրառատ վայրում։ Շրջակայքում կան անտառներ։
Նույն անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնում մտնում էև Սյունիք աշխարհի Մացրու գավառի մեջ։ Գյուղի մասին հիշատակված է Տաթևի վանքի նոր հարկացուցակում (XVIII դար)։
Բնակչության նախնիները տարբեր ժամանակներում գաղթել են Պարսկահայաստանի Ղարադաղի շրջանի գյուղերից։
1960-ական թվականներին գյուղը ապաբնակեցվել է բնակավայրերի խոշորացման պատճառով։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակիչները հայեր էին։
Վանքի ազգաբնակչության փոփոխությունը.
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 |
---|---|---|---|---|---|
Բնակիչ | 54 | 361 | 392 | 305 | 186 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու մեղվաբուծությունն էր։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում կար կանգուն եկեղեցի, XVII դարի կամուրջ։ Շրջակայքում գտնվում են Քեշիշքյանդ, Տմալի, Կռաձոր գյուղատեղիները։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ուներ տարրական դպրոց, գրադարան։
Անվանի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այստեղ է ծնվել Դավիթ-Բեկի ազատագրական շարժման ակտիվ մասնակից Վրթանեսի որդի Ստեփանոս Շահումյանը՝ Դավիթ-Բեկի պատմության հեղինակը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 760