Jump to content

Աջաբաջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Աջաբաջ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
ՀամայնքՔաջարան (համայնք) | Քաջարան համայնք[1]
ԲԾՄ1950 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն28[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունաջաբաջեցի
Ժամային գոտիUTC+4
Աջաբաջ (Հայաստան)##
Աջաբաջ (Հայաստան)
Աջաբաջ (Սյունիքի մարզ)##
Աջաբաջ (Սյունիքի մարզ)

Աջաբաջ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Քաջարան համայնքում[1]։

Գյուղի պաշտոնական անունը Աջաբաջ է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Աջիբաջ անվամբ։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Բարգուշատի լեռների հարավարևմտյան ստորոտին` Գեղի գետի և իր ձախակողմյան վտակ Աջաբաջի միախառնման տեղում։

Պատմամշակութային հուշարձաններ

[խմբագրել | խմբա��րել կոդը]

Աջաբաջն ունի 17-րդ դարի եկեղեցի։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Աջաբաջի մշտական բնակչությունը կազմել է 28, առկա բնակչությունը՝ 14 մարդ[2]։ Ռուսական կայսրության վերջին շրջանում և Խորհրդային Միության ժամանակաշրջանում մինչև 1988-1989 թվականները բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3]։

Ստորև ներկայացված է Աջաբաջ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4].

Տարի 1886 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 202 90 134 180 227 202 89[5] 30 28[2]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Տեղեկություններ Քաջարան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 17․01․2024 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 14» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հունիսի 24-ին.
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 558