Սզնակ
Գյուղ | |||
---|---|---|---|
Սզնակ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Կապան (համայնք) | Կապան համայնք[1] | ||
ԲԾՄ | 760 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 194[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | սզնակցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Սզնակ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Ողջի գետի ձախ կողմում՝ ծովի մակարդակից 72-800 մ բարձրության վրա։ Տեղակայված է Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից մոտ 5-6 կմ դեպի արևելք։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Սզնակի մշտական բնակչությունը կազմել է 194, առկա բնակչությունը՝ 115 մարդ[2]։ Ռուսական կայսրության վերջին ժամանակաշրջանում և Խորհրդային Միության շամանակաշրջանում մինչև 1988-1989 թվականները գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4]։ Նրանց հեռանալուց հետո այնտեղ վերաբնակվել են Խորհրդային Ադրբեջանից բռնագաղթած հայերով[5]։ Ստորև ներկայացված է Սզնակ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].
Տարի | 1897 | 1926 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 179 | 84 | 166 | 300 | 255 | 31 | 152 | 194[2] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Կապան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 23․12․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
- ↑ 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 5,0 5,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 594
|