Դարբաս
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դարբաս (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Դարբաս | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Սիսիան (համայնք) | Սիսիան համայնք[1] | ||
Առաջին հիշատակում | 844 | ||
Մակերես | 28,09 կմ² | ||
ԲԾՄ | 1500 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 556[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր, | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | դարբասցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Դարբաս, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում[1]։
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսական կայսրության ժամանակաշրջանում բնակավայրը կոչվել է Դարաբազ[3]։ Դարբաս է վերանվանվել 1946 թվականին[4]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Լորաձոր գետի ձախ ափին՝ ծովի մակարդակից մոտ 1500-1600 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան աղաքից կազմում է մոտ 112 կմ, իսկ Սիսիան քաղաքից հեռու է մոտ 11 կմ դեպի հարավ-արևելք։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Դարբասի մշտական բնակչությունը կազմել է 556, առկա բնակչությունը՝ 524 մարդ[2]։ 19-րդ դարում գյուղում համատեղ ապրել են հայեր և ադրբեջանցիներ (ըստ այն ժամանակ՝ թաթարներ)։ Վերջիններս լքել են գյուղը 1918-1920 թվականներին հայ-թաթարական բախումների ընթացքում[5]։ Ստորև ներկայացված է Դարբաս գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 253 | 771 | 971 | 662 | 879 | 873 | 965 | 806 | 759[6] | 698[7] | 556[2] |
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դարբասի մասին առաջին հիշատակությունները վերագրվում են 844 թ.-ին։ Ըստ պատմական աղբյուրների՝ գյուղը XV դարում ունեցել է 7 եկեղեցի և 700 ծուխ։
Դարբասը հարուստ է պատմական հնություններով. այստեղ գտնվում են Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերակները։ Եկեղեցին կառուցված է եղել XIII դարի երկրորդ կեսին՝ Սյունաց իշխան Տարսայիճ Օրբելյանի և կնոջ՝ Մամախաթունի կողմից։ Գյուղի խաչքարները վերագրվում են XIV-XV դարերին։ Հայտնի կոթող է նաև 1675 թվականին կառուցված կամուրջը, որը տեղացիները կոչում են Արզումանի կամուրջ։
2010 թվականին Շամբ գյուղում կառուցվում են ջրերի արտադրության և պահածոների գործարաններ՝ մոսկվայաբնակ և ծնունդով դարբասցի գործարարների կողմից, ովքեր նաև իրենց միջոցներն են ներդնում Դարբասի[8] Սուրբ Ստեփանոս եկեղեցու կառուցման համար։
Հայտնի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մայիս Միրզոյան, Դարբասի գյուղապետը, ով 2016 թվականի ապրիլի 4-ին Արցախա-ադրբեջանական ռազմական ընդհարումների ժամանակ գտնվել է ռազմաճակատ մեկնող Սիսիանի ջոկատի ավտոբուսում և դարձել ադրբեջանական անօդաչու թռչող սարքի արձակած ռմբակուծումների զոհը[9]
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Սիսիան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 27․11․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 48-49
- ↑ 4,0 4,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 2, էջ 58
- ↑ 5,0 5,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 653
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Դարբասի Սուրբ Ստեփանոս Եկեղեցի | Պատմական Հետք». Պատմական Հետք. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ ««Ռազմաճակատ մեկնող ավտոբուսում զոհվածների թվում են Դարբասի և Ախլաթյանի գյուղապետերը»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|