Աղբուլաղ (Սյունիքի մարզ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղբուլաղ (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Աղբուլաղ | ||
Երկիր | Հայաստան | |
Երկրամաս | Սյունիքի | |
Համայնք | Գորիս (համայնք) | Գորիս համայնք[1] | |
Հիմնադրված է | 1920 թ. | |
Բնակչություն | 71 մարդ (1989)[2] | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | աղբուլաղցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Աղբուլաղ, ներկայումս լքված գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Գորիս համայնքում[1]։
Գորիս քաղաքից հեռու է մոտ 16 կմ դեպի հարավ, Շուռնուխ գյուղից՝ 3 կմ դեպի հարավ-արևմուտք, Որոտանի աջակողմյան վտակ Քաշունի գետից դեպի ձախ՝ անտառոտ վայրում։
Գյուղը հիմնադրվել է 1920-ական թթ. Արդբեջանի Ղուբաթլուի շրջանից եկած ադրբեջանցիների կողմից[3]։ Մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից՝ Գորիսի շրջանի։ Բնակեցված է եղել ադրբեջանցիներով, որոնք թողել են գյուղը 1988-1989 թվականներին։ 1995 թվականից մտել է Հայաստանի Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի կազմի մեջ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղից մեկ կիլոմետր հարավ-արևելք` ձորալանջին, գտնվում է «Ալչալու» գյուղատեղին։ 1960-ական թվականներին մնացել էին գերեզմանատան հետքերը, շինությունները բոլորովին անհետացած էին։ Ալչալուի ավերման մասին տեղեկություններ չեն պահպանվել։ Վայրը կրում է թուրքական անվանում և նշանակում է սալորուտ[4]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների[5] գյուղը բնակեցված չէ։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3][6], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
Տարի | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1989 |
---|---|---|---|---|---|
Բնակիչ | 66 | 146 | 187 | 355 | 71 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային տարիներին բնակչությունը զբաղվել է անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, դաշտավարությամբ և այգեգործությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբուլաղի մոտ է գտնվում «Կալանըդար» ամրոցը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Գորիս համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 26․11․2023 թվական)։
- ↑ Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 1. — էջ 166. — 4696 p.
- ↑ 3,0 3,1 3,2 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 166 — 992 էջ։
- ↑ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Երևան, 1986, թ.
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
|