Jump to content

Սվարանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Սվարանց
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
ՀամայնքՏաթև (համայնք) | Տաթև համայնք[1]
Այլ անվանումներՍվարանց
Մակերես16,28 կմ²
ԲԾՄ1780 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն264[2] մարդ (2011)
Խտություն17 մարդ/կմ²
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունսվարանցեցի
Ժամային գոտիUTC+4
Սվարանց (Հայաստան)##
Սվարանց (Հայաստան)
Սվարանց (Սյունիքի մարզ)##
Սվարանց (Սյունիքի մարզ)

Սվարանց, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Տաթև համայնքում[1]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Տաթև գետի վերին հոսանքի շրջանում` ձորահովտում, Արամազդ լեռան հյուսիսային փեշերին, ծովի մակարդակից 1750-1800 մ բարձրության։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից կազմում է մոտ 51 կմ։

Գյուղի վարչական տարածքը զբաղեցնում է 1621,20 հա, որից՝ գյուղ նշանակության հողերը կազմում են 1562,95 հա։ Ըստ գործառնական նշանակության գյուղատնտեսական նշանակության հողերը բաղկացած են՝ վարելահող 191,24հա, խոտհարքներ 42,16հա, արոտավայրեր 799,38 հա և այլ հողատեսքեր 527 հա։

Սյունիքի գյուղացիական ապստամբություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմամշակութային հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում է գտնվում Սուրբ Հազարափրկիչ եկեղեցին։ Այն կառուցվել է 1705 թ.-ին, սրբատաշ բազալտյա քարերով կառուցված բազիլիկ տաճար է։ Գյուղի շրջակայքում պահպանվել են բազմաթիվ միջնադարյան հուշարձաններ՝ Ցորաբերդի ավերակները, մատուռ, խաչքարեր և այլն։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Սվարանցի մշտական բնակչությունը կազմել է 264, առկա բնակչությունը՝ 202 մարդ[2]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[3]։ Ստորև ներկայացված է Սվարանց գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4].

Տարի 1873 1897 1926 1989 2001 2004 2008 2011
Բնակիչ 181 350 387 358 360 368 286 264[2]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ, հացահատիկի մշակությամբ։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Տեղեկություններ Տաթև համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․01․2024 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5, էջ 10