Շրվենանց
Գյուղ | |||
---|---|---|---|
Շրվենանց | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի | ||
Շրջան | Կապանի շրջան | ||
Գյուղ | Սյունիքի մարզ և Ղափանի շրջան | ||
Գյուղապետ | Արմինե Մանուկյան | ||
Մակերես | 5.83 կմ² | ||
ԲԾՄ | 1120 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 76[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | շրվենանցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (285) | ||
| |||
Շրվենանց, գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, Կապանից 7 կմ հյուսիս, Խոտանան գետի ձախափնյա լեռնալանջին, ծովի մակերևույթից 1100-1150 մ բարձրության վրա։
Դայմադաղլու անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[2]։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Կապանի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։
Բնակչություն
Ըստ ՀՀ 2011 թվականի մարդահամարի արդյունքների` Շրվենանցի մշտական բնակչությունը կազմել է 76, առկա բնակչությունը` 66 մարդ[1]։ Գյուղը բնակեցված է եղել և շարունակում է բնակեցված լինել հայերով[3], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1989 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 53 | 96 | 260 | 216 | 250 | 177 | 139 | 349 | 72 | 61 | 76[1] |
Տնտեսություն
Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ։ Տարեցտարի գյուղաբնակների թիվը պակասում է՝ կործանման եզրին հասցնելով գյուղը։
Պատմամշակութային կառույցներ
Գյուղում և շրջակայքում պահպանվել են 10-17-րդ դարերի գյուղատեղիներ և 10-20-րդ դարերի եկեղեցիների ավերակներ։ Ունի Սուրբ Սարգիս եկեղեցի։
Տես նաև
Արտաքին հղումներ
- Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում Արխիվացված 2014-01-29 Wayback Machine
- Համայնքի ղեկավարի Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում Արխիվացված 2014-01-29 Wayback Machine
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 21
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 20-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
|