Պերճ Սեդրակյան
Պերճ Սեդրակյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 14, 1949 (75 տարեկան) |
Ծննդավայր | Բեյրութ, Լիբանան |
Քաղաքացիություն | Լիբանան |
Կրթություն | Լիբանանի համալսարան և Սուրբ Ժոզեֆի համալսարան |
Մասնագիտություն | փաստաբան և իրավաբան |
Զբաղեցրած պաշտոններ | ընկերության նախագահ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Լարա Սեդրակյան |
Berge Setrakian Վիքիպահեստում |
Պերճ Սեդրակյան (ապրիլի 14, 1949, Բեյրութ, Լիբանան), Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 7-րդ նախագահ, մասնագիտությամբ իրավաբան։
Միության նախագահի բարձր պաշտոնում նա ընտրվել է 2002 թվականի փետրվարի 22-ին։ Որպես միության երկարամյա և ակտիվ անդամ, տարբեր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել սկզբնապես Լիբանանում, ապա ԱՄՆ-ում, որտեղ նա ապրում է 1976 թվականից։
Պարոն Սեդրակյանը եղել է ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի երբևէ ընտրված ամենակրտսեր անդամը (1977), որի կազմում մի տասնամյակ ծառայելուց հետո ընտրվել է Կենտրոնական վարչական ժողովի քարտուղար, ապա մի քանի տարի անց ընտրվել ՀԲԸՄ փոխնախագահ-քարտուղար, մինչև միության նախագահ ընտրվելը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ Միացյալ Նահանգներ հաստատվելը, երիտասարդ տարիքում Պերճ Սեդրակյանը եղել է Լիբանանյան շրջանակներում համալսարանական–ուսանողական երիտասարդ քաղաքական գործիչ, ինչպես նաև համա-լիբանանյան սկաուտական շարժման ղեկավար։
Իր պաշտոնավարության տարիներին նախագահ Սեդրակյանը սերտորեն համագործակցել է իր նախորդների՝ Ալեք Մանուկյանի և Լուիզ Սիմոն Մանուկյանի հետ։ Ավելի քան երեք տասնամյակների ընթացքում Պերճ Սեդրակյանը շրջագայել է շատ երկրներում, ամրապնդելով իր կապերը ՀԲԸՄ-ի կառույցների, ընդհանրապես երիտասարդության ու մասնավորապես սփյուռքահայ երրորդ կամ չորրորդ սերնդի այն երիտասարդների հետ, որոնք կապված չեն եղել հայկական կառույցներին ու հայ կյանքին։ Նա միաժամանակ ընդլայնել է կազմակերպության ընթացիկ բազմաբնույթ ծրագրերը Հայաստանում ու սփյուռքում, զարկ տալով նոր ծրագրերի։
Պերճ Սեդրակյանը ամուսնացած է Վերա Նազարյանի հետ և ունի երկու դուստր՝ Անի, մասնագիտությամբ իրավաբան, ապրում է Նյու Յորքում և Լարա՝ մասնագիտությամբ քաղաքական մեկնաբան միջազգային հայտնի լրատվական ցանցերում, ինչպես ABC, Բլումբերգ և այլ[1]։
Տիրապետում է հայերեն, արաբերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներին։ Նա ֆրանսերեն լեզվի ու համեմատական իրավունքի մագիստրատուրայի գիտական աստիճան է ստացել Լիբանանի Սեն Ժոզեֆ և Ֆրանսիայի Լիոնի հայտնի համալսարաններից։ Այժմ ավագ գործընկեր է Նյու Յորքում տեղակայված միջազգային իրավաբանական առաջատար ընկերություններից մեկում[2]։
��ԲԸՄ նախագահը անդամ է Նյու Յորքի ու Բեյրութի իրավաբանական պալատների, հասարակական ու շահույթ չհետապնդող այլ կազմակերպությունների տնօրենների խորհրդի, ինչպես նաև ամերիկյան-լիբանանյան համատեղ Task Force for Lebanon ընկերակցության նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի Հոգաբարձուների խորհրդի։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը 2011 թվականին Հայաստանի հանրապետության նախագահի կողմից պարգևատրվել է ՀՀ Պատվո շքանշանով[3]՝ ազգային շահերի պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և դրսևորած անմնացորդ նվիրումի, Հայաստանի հանրապետությանը մատուցած ծառայությունների, ազգանվեր երկարամյա և բեղմնավոր գործունեության համար։
- 2015 թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով[4]։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շնորհիվ աշխարհով մեկ կատարած իր հաճախակի ուղևորությունների, միջազգային քաղաքական ասպարեզին քաջածանոթությանը, ինչպես նաև հայկական սփյուռքի կազմակերպություններում երկարամյա ակտիվ ներգրավվածությանը՝ Պարոն Պերճ Սեդրակյանը ՀԲԸՄ-ի նախագահի իր պաշտոնին հաղորդում է գլոբալ աշխարհի եզակի հեռանկար։ Նա առաջին ՀԲԸՄ նախագահն է, ով նախքան այդ պաշտոնն ստանձնելը կազմակերպությունում զբաղեցրել է մի շարք այլ պաշտոններ[5]։
Խորապես ըմբռնելով ներկայի մարտահրավերներն ու գիտակցելով հայրենիքի և սփյուռքի իրողությունները՝ պարոն Սեդրակյանը կոչված է առաջնորդելու ՀԲԸՄ-ն իբրև առաջատար համահայկական կազմակերպություն, այնպես ինչպես վիճակված էր Միության հիմնադիր Պողոս Նուբար Փաշայի տեսլականի շնորհիվ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Պերճ Սեդրակյանի հանդիպումը ՀԱՀ ուսանողների և աշխատակազմի հետ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
- ↑ Պատվո շքանշանով պարգևատրելու մասին
- ↑ Պ. ՍԵԴՐԱԿՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ ՀԲԸՄ-ն ջանքեր կգործադրի Սփյուռքի գործարարներին Հայաստան և Արցախ ներգրավելու համար. Պերճ Սեդրակյան
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պերճ Սեդրակյան կատեգորիայում։ |
- Ապրիլի 14 ծնունդներ
- 1949 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բեյրութ քաղաքում ծնվածներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Հայաստան)
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալակիրներ
- Լիոնի համալսարանի շրջանավարտներ
- Լիբանանահայ բարերարներ
- Լիբանանահայ իրավաբաններ