Սառնաղբյուր (Շիրակի մարզ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սառնաղբյուր (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Սառնաղբյուր | ||
Հոգեվանք | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ, Ալեքսանդրապոլի գավառ և Անիի շրջան | |
Այլ անվանումներ | Սոգթլու, Ուռնուտ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 2971[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | հայեր | |
Կրոնա��ան կազմ | Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Սառնաղբյուր, գյուղ Հայաստանի Շիրակի մարզի հարավարևելյան մասում, Արագած լեռան արևմտյան լանջին, մարզկենտրոնից 34 կմ հարավ։
Նախկինում՝ Ուռենուտ, Սոգյուտլի։ Սառնաղբյուր է վերանվանվել 1940 թ.-ին։
Գյուղն ունի արհեստական ջրամբար, որը ոռոգում է Անիի տարածքի 1000 հեկտար հողատարածությունը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում կա նաև հնավայր, Կալաչի կամ Ղալաչի կոչվող բլրի վրա առկա են բազմաթիվ վկայություններ հնավայրի գոյությունը ապացուցող, սակայն առայժմ այն ոչ մի հնագիտական ուսումնասիրությունների չի ենթարկվել։ Գյուղի անվանացանկում կարելի է թվարկել նաև Գյոդիքենդի և Սյոգութլի կամ Սոգթլու անունները, որոնք տրվել են թուրքերի կողմից 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի ժամանակ, ի դեպ պետք է փաստել, որ գյուղը բավականին լուրջ դիմադրություն է ցույց տվել թուրքական ջարդարարներին 1918 թվականի մայիսի 18–23 կամ 24–ը ընկած ժամանակահատվածում։ Այս դեպքերի վերաբերյալ կան բազմաթիվ վկայություններ։ Գյուղը բավականին մեծ տարածք ունի։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախնիները 1828-1829 թթ.-ին գաղթել են Ալաշկերտից, Կարսից, Բասենից և Մուշից։
Սառնաղբյուրի ազգաբնակչության փոփոխությունը.[2]
Տարի | 1831 | 1897 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 262 | 2385 | 2851 | 2012 | 2394 | 2460 | 2928 | 3034 | 2971[1] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Օգտակար հանածոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սառնաղբյուրում գտնվում է նաև քարհանք, որտեղ կա վարդագույն տուֆ և ավազի հանք «Բողթլու» անունով։ Տարածքում կան տուֆի և պեմզայի հարուստ պաշարներ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ունի մեկ դպրոց։
Աղբյուրները
[խմբագրել | խմբագրել կոդը]Սառնաղբյուրում են գտնվում մի շարք սառնորակ աղբյուրներ։ Դրանցից հիշարժան են «Կաթնով աղբյուր», «Թմոյի աղբյուր», «Ձորի Աղբյուր», «Կանալ», «Բռդի աղբյուր» և այլ աղբյուրները։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը ունի մի շարք պատմական կոթողներ, որոնք հավանաբար վկայում են, որ գյուղի տարածքը նախկինում բնակեցված է եղել։
Գյուղի կենտրոնում են գտնվում սուրբ Թադևոս (1883 թ.), սուրբ Հակոբ (V-VI դարեր) և Սուրբ Կարապետ (1205 թ.) եկեղեցիները։ Գյուղի մոտ են գտնվում V-XIII դարերի Հոգեվանքը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ուխտատեղին, իսկ 6 կմ արևելք՝ Սուրբ Ղազար եկեղեցին (V-VI դարեր), «Գնդաքար» (մ.թ.ա. 1-ին հազարամյակ) և «Բերդիկ» (մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակ) ամրոցները։ 1883 թվականին կառուցվել է Թադևոս Առաքյալ եկեղեցին, որը այժմ գործող է։
Սառնաղբյուրում է եղել է Լենինականի կարի ֆաբրիկայի արտադրամասերից մեկը։ Սառնաղբյուրում են ծնվել ՀՀ ԳԱ ակադեմիկոս Գ. Սահակյանը, բանաստեղծ Ա. Սարոյանը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կարմիր վանք
-
Թադևոս Առաքյալ եկեղեցի
-
Սուրբ Հակոբ վանք
-
Արիդ կլիման Սառնաղբյուրում
-
Անապատակիսաանապատային տարածք
-
Սառնաղբյուրի աղբյուր
-
Սառնաղբյուրի հուշաղբյուրը
Հայտնի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայկարամ Մխիթարյան, Նախկին ԱԺ պատգամավոր, «Հայմամուլ» ՓԲԸ գլխավոր տնօրեն, ՀՀ կառավարության աշխատակազմի գործերի կառավարիչ, ՀՀ նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչ, ներկայումս՝ ՀՀ ԱԻՆ փոխնախարար
- Արշալույս Սարոյան
- Գուրգեն Սահակյան
- Սամվել Նիկոյան (ծ. 1958), ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ, քաղաքական գործիչ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 174» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 188)։ |
|