Jump to content

Ջրափի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ջրափի
Ջրափիի եկեղեցին
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
ՀամայնքՇիրակի մարզ և Անիի շրջան
Մակերես23.6 կմ²
ԲԾՄ1500 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1145[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս2910
Ջրափի (Հայաստան)##
Ջրափի (Հայաստան)

Ջրափի, գյուղ Մարալիկի տարածաշրջանում, Մարալիկ քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոնից գտնվում է 32 կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեց��լ է Չըռփլի, Չորթուլի, Ջրարփի, Քյորփիլու, Կեկաչ, Դեղաճ անվանումները։ Ախուրյանի ջրամբարի կառուցման պատճառով Ջրափի գյուղը ստեղծվել է 1974 թ-ին Ներքին և Վերին Ջրափի գյուղերի ապաբնակեցվելուց հետո։ Ջրափի է վերանվանվել 1947 թ-ին։ Գյուղը տեղադրված է Ախուրյան գետի ձախափնյա սարահարթում՝ ծովի մակարդակից 1500 մետր բարձրության վրա։

Ունի ցուրտ կլիմա, սակավ տեղումներ։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 600-700 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններն են։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի, Բուլանղի, Մուշի, Էրզրումի շրջաններից։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 847 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 51%, կանայք՝ 49%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 33%, աշխատունակներ՝ 52%, հետաշխատունակներ՝ 15%։ Ունի 91 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց։ Ջրափիի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի 1989 2001 2011
Բնակիչ 1075 845 776[3]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 645 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 189 և 1006 հեկտար։ Մշակում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաներ, պտուղներ։ Նախկինում համեմատաբար մեծ մակերես են զբաղեցրել շաքարի ճակնդեղի ցանքերը, որոնք կրճատվել են 1988 թվականի երկրաշարժի արդյունքում Սպիտակի գործարանի փլուզման պատճառով։ Զբաղվում են նաև անասնապահությամբ, թռչնաբուծությամբ[4]։

Հիմնախնդիրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի շրջակայքում կան Սուրբ Սարգիս, Սուրբ Գրիգոր, Սուրբ Աստվածածին եկեղեցիները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ԱՎԾ տվյալներ
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 171» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 8-ին.
  3. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. http://shirak.mtad.am/about-communities/673/

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]