Կաքավասար
Գյուղ | ||
---|---|---|
Կաքավասար | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ և Ղուկասյանի շրջան | |
Մակերես | 10.6 կմ² | |
ԲԾՄ | 1930 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 146[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Կաքավասար (նախկին անվանումը՝ Քեֆլի), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 18 կմ հյուսիս-արևելք։
Կաքավասար գյուղը նախկինում ունեցել է Քեֆլի անվանումը։ Կաքավասար է վերանվանվել 1978 թ-ին։ Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ։ Գյուղը հիմնվել է 1826 թվականին Մուշ և Ղարս գավառներից գաղթած գաղթականների կողմից։ Հայ նշանավոր գիտնական, ճարտարապետ, հնագետ և լուսանկարիչ Թորոս Թորամանյանը իր «Հայկական ճարտարապետություն»-ում նշում է, որ Քեֆլի (Կաքավասար) գյուղը բաժանվել է Օրթաքիլիսա (Մայիսյան) գյուղից 1862 թ․-ին՝ 20-ի չափ տուն[2]։ Բացի այդ, 1878 թ․-ին Ռուս-թուրքական պատերազմից հետո գյուղի բնակիչների թիվը նույնպես համալրվում է։ Այժմ գյուղում կա 23 տնտեսություն 100 բնակչությամբ։ Գյուղացիները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ։
Գյուղը գտնվում է Չիչկան (Չիչխան) գետի վերին հոսանքում, միջլեռնային գոգավորությունում՝ ծովի մակարդակից 1930 մետր բարձրության վրա։ Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Շրջակայքում կան սառնորակ աղբյուրներ, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր։
Կաքավասար գյուղով է անցնում դեպի Թռչկան ջրվեժ տանող ճանապարհը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Կաքավասարի մշտական բնակչությունը կազմել է 128, առկա բնակչությունը՝ 106 մարդ[3], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 | 2012 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 206 | 287 | 281 | 414 | 217 | 232 | 176 | 111[5] | 151 | 128[3] | 146 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հողագործությամբ և մեղվապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կաքավասար գյուղում են գտնվում՝
1․ 1809թ․-ին կառուցված ս. Կարմրավոր անունով եկեղեցին, որն այժմ կիսավեր է,
2․ 19-րդ դարի «Թուխ Մանուկ» մատուռը,
3․ Սբ․ Նարեկ մատուռ, կառուցված 2008թ․-ին
3․ Շրջակայքում կան Ք.ա. 2-1 հազ. թվագրվող կիկլոպյան ամրոցի և դամբարանադաշտի մնացորդներ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Նորակառույց եկեղեցի
-
Կարմրավոր կիսավեր եկեղեցու ներսում
-
Կարմրավոր կիսավեր եկեղեցու ներսում
-
Կարմրավոր կիսավեր եկեղեցին
-
«Թուխ Մանուկ» մատուռ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ «Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/213 — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 111» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 30-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 729
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|