Լեռնապար
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Լեռնապար | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Արագածոտնի | |
Համայնք | Արագածոտնի մարզ, Հայկական մարզ, Ալեքսանդրապոլի գավառ և Արագածի շրջան | |
Գյուղապետ | Մանվել Հարությունյան | |
Առաջին հիշատակում | XVIII-XIX դարեր | |
Այլ անվանումներ | Հայի Փամբ, Հայկական Փամբ, Հայ Փամբ, Յայլա Ղարաքիլիսա | |
ԲԾՄ | 2140 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | ▼536 մարդ (2011)[1] | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | լեռնապարցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Լեռնապար, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում։ Մարզկենտրոնից 57 կմ հեռավորության վրա։
Նախկինում Պամբ Հայկական անվանումով ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում[2]։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեռնապար է վերանվանվել 1978 թվականին։ Նախկինում ունեցել է Հայի Փամբ, Հայկական Փամբ, Հայ Փամբ, Յայլա Ղարաքիլիսա անվանումները։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը տեղադրված է Փամբակի լեռնաշղթայի հարավային լանջին, կանաչապատ հարթավայրում՝ ծովի մակարդակից 2140 մ բարձրության վրա։ Կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռները տևական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը՝ -6, -8-ի սահմաններում։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ։ Բնական լանդշաֆտները սուահողային տափաստաններ են։ Ունի սառնորակ աղբյուրներ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության զգալի մասը 1828թ․ եկել է Ախուրյանի շրջանի Ազատան գյուղից։ Համայնքի բնակչությունը կազմում է 634 մարդ։ Սեռային կազմում կանայք և տղամարդիկ ունեն նույն համամասնությունը՝ կազմելով 50-ական տոկոս։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, համայնքային կենտրոն, կապի հանգույց։ Լեռնապարի ազգաբնակչության փոփոխությունը.[3]
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ունի 127 տնտեսություն։ Համայնքի տնտեսության հիմնական ուղղությունը գյուղատնտեսությունն է։ Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն ծառայում է որպես վարելահողեր, խոտհարքեր։ Գյուղացիները զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ։ Գյուղատնտեսական համախառն բերքի մեծ մասը բաժին է հասնում անասնաբուծությանը։ Գյուղում զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ունի մի եկեղեցի, որը կառուցված է 1866 թվականին։ Գյուղից 1,3 կմ հարավ-արևելք գտնվում է «Բերդի լանջ» ամրոցը (մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ.)։
Տեղական ինքնակառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի ղեկավար՝ Մանվել Հարությունյան։
Ավագանու անդամների ցուցակ
- Գևորգ Միշայի Պետրոսյան
- Տիգրան Մանուկի Մարգարյան
- Վաչիկ Ազատի Պողոսյան
- Բենիկ Ռաֆիկի Հովհաննիսյան
- Գագիկ Վոլոդյայի Թադևոսյան
Գյուղի տեսարաններ և տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Լեռնապարի եկեղեցու զարդաքանդակներից
-
Մատուռ Լեռնապարում
-
Հուշարձան Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին (1987) Լեռնապարում
-
Լեռնապար գյուղը, հետին պլանում՝ Ծաղկասար լեռը
-
Լեռնապարի ջրամբար 1․2 մլն․ խմ տարողությամբ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 227
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 23» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հուլիսի 28-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
Աղբյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արագածոտնի մարզպետարան Արխիվացված 2013-02-17 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեռնապար» հոդվածին։ |
|
|