Jump to content

Ալագյազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջամշլու Մեծից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալագյազ (այլ կիրառումներ)
Գյուղ
Ալագյազ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
ՀամայնքԱլագյազ (համայնք)
ԲԾՄ2000 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն439 մարդ (2011)[1]
Ազգային կազմեզդիներ, քրդեր
Ժամային գոտիUTC+4
Ալագյազ (Հայաստան)##
Ալագյազ (Հայաստան)
Ալագյազ (Արագածոտնի մարզ)##
Ալագյազ (Արագածոտնի մարզ)

Ալագյազ (մինչև 1938 թ.-ը Մեծ Ջամշլու), գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում, մարզկենտրոնից 44 կմ հյուսիս-արևմուտք, Քասաղ գետի աջ ափին, Ապարան–Սպիտակ խճուղու վրա։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2050 մ։ Նախկինում եղել է Երևանի նահանգի Էջմիածնի գավառի կազմում[2]։

1938–1949 թթ.-ին եղել է համանուն շրջանի կենտրոնը։ Հիմնադրվել է XIX դարի սկզբներին։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչների նախնիները գաղթել են Մուշից և Այնթապից։ Ալագյազի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի Բնակչություն
1831 278 մարդ [4]
1873 196 մարդ [4]
1914 339 մարդ [4]
1931 523 մարդ [4]
1970 732 մարդ [4]
1979 710 մարդ [4]
2001 469 մարդ [4]
2004 536 մարդ [4]
2011 439 մարդ [1]


Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչները զբաղվում են անասնապահությամբ, երկրագործությամբ և պտղաբուծությամբ։

1974 թ.-ի տվյալներով ուներ պանրագործարան, միջնակարգ դպրոց, հիվանդանոց, դեղատուն, մշակույթի տուն, գրադարան, անասնաբուժարան, կապի բաժանմունք, կինո։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. {56}
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 9» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հուլիսի 28-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալագյազ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 134