Արագածոտն (գյուղ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արագածոտն (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Արագածոտն | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Արագածոտնի մարզ և Հայկական մարզ | ||
Այլ անվանումներ | Թիվ 5 սովխոզ | ||
ԲԾՄ | 1060 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼1015 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Արագածոտնը գյուղ է Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ տարածաշրջանի Արագածոտն համայնքում[2]։ Հեռավորությունը մարզկենտրոն Աշտարակից ՝ 17 կմ հարավ-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1060 մ։ Գյուղի աշխարհագրական դիրքը հարևան բնակավայրերից` Ուջան գյուղից 6 կմ հարավ-արևմուտք, Կոշ գյուղից 6 կմ հարավ-արևելք և Նոր Եդեսիա գյուղից 6 կմ հյուսիս-արևելք։ Կլիման չոր և շոգ է։ Գյուղին պատկանող հողատարածքներում կան բազմաթիվ պատմամշակութային կոթողներ մ․թ․ա․ 3000-ական թվականներից, ինչպես նաև 17-18րդ դարի ամրոց իր ջրահավաք ավազանով՝ խմելու ջրի ջրամբար, որը իր մասշտաբներով հայաստանում եզակի է։ Բերդը կոչվում է Քյոռողլու բերդ, Կարմիր կատար բլրի գագաթին 1300 մետր բարձրության վրա։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց, մանկապարտեզ։ Գյուղում հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, մասնավորապես խաղողագործությամբ։ Գյուղն ունի մշակույթի տուն (չգործող)։
Նախկին սովխոզը հիմնվել է 1971 թվականին[3]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1981 թվականին ուներ 613 բնակիչ։
Ըստ Հայաստանի 2001 թվականի մարդահամարի, Արագածոտնի մշտական բնակչությունը 1079, իսկ առկա բնակչությունը 770 հոգի է[4]։
Արագածոտնի ազգաբնակչության փոփոխությունը[5].
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ Ս.Հ. Հարությունյան (2003). Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը(01.01.2003). Երևան: «Տիգրան Մեծ» հրատարակչություն. ISBN 9994100009.
- ↑ Բրեյդի Քիեսլինգ, Ռաֆֆի Քոճյան (2005). Վերահայտնաբերել Հայաստանը ուղեցույց (անգլերեն՝ Rediscovering Armenia Guide) (2-րդ ed.). Հայաստան: Մատիտ. էջ 46. ISBN 9994101218.
- ↑ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն. «ՀՀ 2024 թ. մարդահամարի և բնակության պայմանների հաշվառման արդյունքները» (PDF).
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 26» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հուլիսի 29-ին.
- ↑ 6,0 6,1 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 564. — 4696 p.
- ↑ Հայաստանի 2001 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)