Աջաբաջ
Արտաքին տեսք
Գյուղ | |||
---|---|---|---|
Աջաբաջ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Քաջարան (համայնք) | Քաջարան համայնք[1] | ||
ԲԾՄ | 1950 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 28[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | աջաբաջեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Աջաբաջ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Քաջարան համայնքում[1]։
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի պաշտոնական անունը Աջաբաջ է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Աջիբաջ անվամբ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Բարգուշատի լեռների հարավարևմտյան ստորոտին` Գեղի գետի և իր ձախակողմյան վտակ Աջաբաջի միախառնման տեղում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աջաբաջն ունի 17-րդ դարի եկեղեցի։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Աջաբաջի մշտական բնակչությունը կազմել է 28, առկա բնակչությունը՝ 14 մարդ[2]։ Ռուսական կայսրության վերջին շրջանում և Խորհրդային Միության ժամանակաշրջանում մինչև 1988-1989 թվականները բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3]։
Ստորև ներկայացված է Աջաբաջ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4].
Տարի | 1886 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 202 | 90 | 134 | 180 | 227 | 202 | 89[5] | 30 | 28[2] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Տեղեկություններ Քաջարան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 17․01․2024 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 14» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հունիսի 24-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 558