Ռուի Կոշտա
Ռուի Կոշտա պորտ.՝ Rui Costa | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Ամբողջական անուն | Ռուի Մանուել Սեզար Կոշտա | |||||||||||||||||
Քաղաքացիությունը | Պորտուգալիա | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 29, 1972[1][2] (52 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Amadora, Լիսաբոն, Պորտուգալիա | |||||||||||||||||
Հասակ | 180 սանտիմետր | |||||||||||||||||
Քաշ | 74 կիլոգրամ | |||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Պարգևներ
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ռուի Մանուել Սեզար Կոշտա (պորտ.՝ Rui Manuel César Costa, մարտի 29, 1972[1][2], Amadora, Լիսաբոն, Պորտուգալիա), պորտուգալացի նախկին ֆուտբոլիստ, հանդես է եկել կիսապաշտպանի դիրքում։ Ներկայումս «Բենֆիկա» ֆուտբոլային ակումբի նախագահն է[3]։
Համարվում է համաշխարհային ֆուտբոլի լավագույն կիսապաշտպաններից մեկը ինչպես նաև Պորտուգալիայի բոլոր ժամանակների լավագույն խաղացողներից մեկը[4][5][6][7][8][9]։ Կոշտան հիմնականում խաղացել է հարձակվողական ոճի կիսապաշտպանի դիրքում և հատկապես աչքի է ընկել իր հիանալի տեխնիկայով, խաղային և գոլ խփելու ունակություններով։ Պելեն նրան համարել է 125 լավագույն ֆուտբոլիստներից մեկը[10]։
Կոշտան իր կարիերայի մեծ մասը անցկացրել է Պորտուգալիայում (հանդես է եկել «Բենֆիկայի» կազմում) և Իտալիայում (հանդես է եկել «Ֆիորենտինայի» և «Միլանի» կազմում), հայտնի է «Մաեստրո» մականունով[9]։ Իր կարիերայի 17 տարիների ընթացքում նվաճել է մի շարք գավաթներ։
Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 94 հանդիպման՝ խփելով 26 գոլ։ Հավաքականի հետ մասնակցել է 3 Եվրոպայի առաջնությունների (1996, 2000, 2004) և մեկ Աշխարհի առաջնության (2002)։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բենֆիկա»
[խմբագրել | խմբագրել կոդը]5 տարեկան հասակում Կոշտան համալրել է «Բենֆիկայի» մանկապատանեկան թիմի ճամբարը։ Մարզման 10 րոպեներից հետո Պորտուգալիայի անվանի խաղացող Էյսեբիոն (որը հետևում էր մարզմանը) հիացել է Կոշտայի խաղային ունակություններով։ Ընդհուպ մինչև 1990 թվականը հանդես է եկել «Բենֆիկայի» երիտասարդական թիմում։ Իր առաջին մրցաշրջանում վարձակալական հիմունքներով հանդես է եկել «Ֆաֆի» ակումբի կազմում[11]։
1991 թվականի Աշխարհի երիտասարդական առաջնությունից (որի արդյունքներով Պորտուգալիան չեմպիոն է հռչակվել) հետո վերադարձել է «Բենֆիկա»։ «Բենֆիկայում» իր առաջին ամբողջական մրցաշրջանում պարբերաբար հանդես է եկել թիմի կազմում։ Հաջորդ երկու մրցաշրջաններում նրա դերը թիմի խաղային ասպարեզում որոշիչ է եղել, այդ իսկ պատճառով լիսաբոնյան ակումբը նվաճել է երկու գավաթ։
Բենֆիկայի կազմում անցկացրած վերջին երկու մրցաշրջաններում դարձել է Պորտուգալիայի գավաթակիր և ազգային առաջնության չեմպիոն[12][13]։ Վերջին 11 տարիների ընթացքում դա «արծիվների» չեմպիոնական վերջին տիտղոսն էր[14]։
«Ֆիորենտինա»
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բենֆիկայում» անցկացրած երրորդ մրցաշրջանի վերջնամասում իտալական «Ֆիորենտինան» երիտասարդ կիսապաշտպանի համար առաջարկել է 1 200 էսկուդո (մոտավորապես 6 մլն․ եվրո)։ Քանի որ «արծիվները» ֆինանսական ճգնաժամ էին ապրում, Կոշտային այլ բան չէր մնում քան պարզապես հեռանար ակումբից։
Չնայած այդ ժամանակների լավագույն կիսապաշտպանների հետ մրցակցությանը ի դեմս Զինեդին Զիդանի, Կոշտան մի քանի անգամ ճանաչվել է Սերիա A-ի լավագույն 10 համար։ «Ֆիորենտինայից» հեռանալու մասին պարբերաբար շշուկներ են տարածվել, քանի որ նրանով շատ ակումբներ են հետաքրքրվել։ Սակայն «Ֆիորենտինայից» հեռացել է ակումբի ֆինանսական ճգնաժամում հայտնվելուց մեկ մրցաշրջան շուտ։ Ֆլորենցիական ակումբի հետ Կոշտան կրկնակի անգամ արժանացել է Իտալիայի գավաթին ինչպես նաև Իտալիայի սուպերգավաթին։ 2001 թվականի հունիսին «Ֆիորենտինան» համաձայնել է 140 մլրդ․ լիրայի դիմաց «Պարմային» վաճառել Կոշտայի և Ֆրանչեսկո Տոլդոյի տրանսֆերները[15]։ Թե Կոշտան և թե Տոլդոն հրաժարվել են «Պարմա» տեղափոխվել, փոխարենը համալրել էն համապատասխանաբար «Միլանի» և «Ինտերի» շարքերը՝ ընդհանուր տրանսֆերային նույն գումարի դիմաց։
«Միլան»
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆատիհ Տերիմը հանդիսանալով «Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչը 2001 թվականին թիմից հեռանալուն պես իր հետ «Միլան» է տարել Կոշտային, վերջինիս տրանսֆերը արժեցել է 85 մլրդ․ լիրա[16][17][18]։ Այդպիսով Կոշտայի տրանսֆերը ամենաթանկն է դարձել «Միլանի» ողջ պատմության մեջ։
2001 թվականի սեպտեմբերի 27-ին Կոշտան իր անդրանիկ գոլն է խփել «Միլանի» կազմում Եվրոպայի լիգայի շրջանակում բելառուսական «ԲԱՏԷ»-ի դեմ կայացած հանդիպման ժամանակ (4։ 0)[19]։ Կոշտան նաև աչքի է ընկել «ԲԿՄԱ Սոֆիայի» (պատասխան հանդիպում) և «Հապոելի» (քառորդ եզրափակիչ) դեմ հաղթական հանդիպումներում՝ իր խփած գոլերով[20][21]։
Մայիսյան եզրափակիչ խաղերի շրջանակում «Ռոմայի» դեմ հանդիպման ժամանակ խաղացել է ընդհամենը 30 րոպե քանի որ բրազիլացիներ Ռիվալդոն և Սերժինյոն հանդես էին գալիս հարձակման գծում[22][23]։ 2003 թվականին Չեմպիոնների լիգայի շրջանակում «Յուվենտուսի» դեմ եզրափակիչ հանդիպման հիմնական ժամանակի վերջնամասում ստացած վնասվածքի պատճառով փոխարինվել է, իսկ «ռոսոներիները» հետխաղյա 11-մետրանոցների արդյունքում տիրացել են բաղձալի գավաթին[24]։ Նաև մասնակցել է սույն թվականի օգոստոսի 29-ին ՈւԵՖԱ Սուպեր գավաթի շրջանակում «Պորտույի» դեմ կայացած հաղթական (1։ 0) հանդիպմանը[25]։
2003-2004 թվականներին բրազիլացի Կակայի «Միլան» տեղափոխվելուն պես Կոշտայի խաղային ժամանակը սահմանափակվել է[26]։
Վերադարձ «Բենֆիկա»
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի մայիսի 25-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարվել Կոշտայի «Բենֆիկա» ��երադառնալու մասին։ Կոշտան «Միլանը» լքել է երկկողմանի համաձայնությամբ պայմանագիրը խզելուց հետո։ Կոշտան իր հերթին հրաժարվել է իր «Միլանի» հետ կնքած տարեկան պայմանագրից՝ այն բանից հետո ինչ Կոշտան տարեց տարի «երազում էր» Բենֆիկա վերադառնալու մասին[27][28][29]։ 2006 թվականի օգոստոսին Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի շրջանակում վիեննական Աուստրիայի դեմ (1։ 1) կայացած հանդիպման ժամանակ դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում[30]։ «Էշտադիու դա Լուշ» մարզադաշտում կայացած պատասխան հանդիպման 21-րդ րոպեին Կոշտան գրավել է մրցակցի դարպասը։ Հանդիպման արդյունքում Բենֆիկան 3։ 0 հաշվով հաղթանակ է տոնել և պայքարը շարունակել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում[31][32][33]։
Մրցաշրջանի սկսելուց հետո Կոշտան լուրջ վնասվածք է ստացել ինչի պատճառով շարքից դուրս է մնացել 3 ամիս[34]։ Խաղադաշտ է վերադարձել 2007 թվականին՝ Պորտուգալիայի գավաթի չորրորդ փուլի շրջանակում «Օլիվեյրա-դու-Բայրուի» դեմ հանդիպման ժամանակ[35][36]։ Վերադառնալուց հետո համարվել է Ֆերնանդու Սանտուշի գլխավորած «Բենֆիկայի» մեկնարկային կազմի հիմնական խաղացող։ Առաջին մրցաշրջանի արդյունքներով «Բենֆիկան» մրցաշարային աղյուսակում առջևում է թողել «Պորտույին» և «Սպորտինգին»։ Այլ մրցաշարերում ցույց տված արդյունքները նույնպես գոհացնող չեին․ ակումբը 1/8 եզրափակիչ հանդիպման արդյունքով զրկվել է ազգային գավաթի հետագա պայքարից բացի այդ նաև դուրս է մնացել Եվրոպայի լիգայից՝ քառորդ եզրափակիչ դիմակայությունում զիջելով իսպանական «Էսպանյոլին»։
Նախքան 2007/2008 մրցաշրջանի սկիզբը Կոշտան հայտարարել է որ վերոնշյալ մրցաշրջանը վերջինն է լինելու իր պրոֆեսիոնալ կարիերայի մեջ։ 2007/2008 մրցաշրջանից առաջ հեռացվել է թիմի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը, վերջինիս փոխարինելու է եկել Խոսե Անտոնիո Կամաչոն, որի գլխավորությամբ Կոշտան մնացել է մեկնարկային կազմի խաղացող։ Կոշտան որոշիչ դեր է ունեցել թիմի՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ դուրս գալու գործընթացում։ Որակավորման փուլի շրջանակում «Կոպենհագենի» դեմ կայացած հանդիպման ժամանակ երկու անգամ գրավել է մրցակցի դարպասը[37]։ Կոշտան որոշիչ դեր է ունեցել նաև դանիական ակումբի դեմ պատասխան հանդիպման ժանանակ, որտեղ «Բենֆիկան» նվազագույն 1։ 0 հաշվով հաղթանակ է տարել և ապահովել է իր երրորդ անընդմեջ ներկայությունը խմբային փուլում[38]։
2007 թվականի սեպտեմբերին «Բենֆիկա» վերադառնալուց հետո առաջնությունում հեղինակել է իր առաջին գոլը «Նասիոնալի» դեմ կայացած հանդիպման ժամանակ[39]։ Հաջող մրցելույթների շնորհիվ 2007 թվականի սեպտեմբերին ճանաչվել է «ամսվա խաղացող»։ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակում «Բենֆիկան» մրցել է Կոշտայի նախկին ակումբ «Միլանի» դեմ։ «Սան Սիրոյում» կայացած առաջին խաղում պորտուգալական ակումբը 2։ 1 հաշվով հաղթանակ է տարել տանտերերի նկատմամբ[40]։ Էշտադիու դա Լուշ մարզադաշտում կայացած պատասխան հանդիպումը ավարտվել է 1։ 1 հաշվով[41]։ Խմբային փուլի արդյունքներով «Բենֆիկան» զբաղեցրել է երրորդ հորիզոնականը (առջևում թողնելով «Միլանին» և «Սելտիկին»)՝ պայքարը շարունակելով Եվրոպայի լիգայի փլեյ օֆֆ փուլում։
Առաջնության արդյունքներով «Բենֆիկային» չի հաջողվել գրավել երրորդ հորիզոնականը, որը բաժին է հասել առաջնության նորեկ «Վիտորիային»։ Բենֆիկա նաև դուրս է մնացել Եվրոպայի լիգայից՝ 1/8 երփակչում զիջելով իսպանական «Խետաֆեին»։
Իր վերջին հանդիպումը Կոշտան խաղացել է 2008 թվականի մայիսի 11-ին «Էշտադիու դա Լուշ» մարզադաշում «Վիտորայի» դեմ հանդիպման ժամանակ[42]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թվականի ամռանը Կոշտայի մրցելույթները «Ֆաֆեում» այնքան են տպավորել Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մազիչ Կարլուշ Կեյրուշին, որ վերջինս Կոշտային հրավիրել է երիտասարդական հավաքական՝ երիտասարդական Աշխարհի առաջնությանը մասնակցելու նպատակով (մրցաշարի արդյունքներով պորտուգալացիները չեմպիոն են հռչակվել)։ Կոշտայի որոշիչ 11-մետրանոցը Բրազիլիայի հավաքականի դեմ եզրփակիչ հանդիպման ժամանակ օգնել է թիմին տիրանալ բաղձալի գավաթին։
Կոշտան համարվում է Պորտուգալիայի հավաքականի ամենակայուն խաղացողներից մեկը։ Թիմը հասել է մինչև Եվրո 1996-ի քառորդ եզրափակիչ, Եվրո 2000-ի կիսաեզրափակիչ և Եվրո 2004-ի եզրափակիչ։
Կոշտան որոշիչ դեր է ունեցել հատկապես Եվրո 2004-ի քառորդ եզրափակչի շրջանակում Անգլիայի դեմ դիմակայության ժամանակ՝ լրացուցիչ ժամանակում գրավելով մրցակցի դարպասը։
Կոշտան նաև մասնակցել է 2002 թվականին Ճապոնիայում և Կորեայում կայացած Աշխարհի առաջնությանը։ Այդ մրցաշարի շրջանակում էլ Կոշտան ստացել է իր կարիերայի միակ կարմիր քարտը՝ Գերմանիայի դեմ հանդիպման ժամանակ։
Չնայած նրան որ Կոշտան հիմնականում փոխանցումներ էր մատակարարում, նա անցկացրած 94 հանդիպումներում դարձել է 26 գոլի հեղինակ։ Կոշտան Պորտուգալիայի հավաքականում անցկացրած հանդիպումների քանակով 8-րդն է իսկ արդյունավետությամբ՝ 7-րդը[43]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթներ | Եվրոգավաթներ | Այլ | Ընդհամենը | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ֆաֆի (վարձակալություն) | 1990/91 | Սեգունդա | 38 | 6 | 0 | 0 | — | — | 38 | 6 | ||
Բենֆիկա | 1991/92 | Սուպերլիգա | 21 | 4 | 3 | 0 | 7 | 0 | 1 | 0 | 32 | 4 |
1992/93 | 23 | 4 | 4 | 1 | 4 | 0 | 1 | 0 | 32 | 5 | ||
1993/94 | 34 | 5 | 3 | 1 | 8 | 4 | 2 | 0 | 47 | 10 | ||
Ընդհանուր | 78 | 13 | 10 | 2 | 19 | 4 | 4 | 0 | 111 | 19 | ||
Ֆիորենտինա | 1994/95 | Սերիա A | 31 | 9 | 4 | 0 | — | — | 35 | 9 | ||
1995/96 | 34 | 4 | 7 | 2 | — | — | 41 | 6 | ||||
1996/97 | 28 | 2 | 1 | 0 | 8 | 0 | 1 | 0 | 38 | 2 | ||
1997/98 | 32 | 3 | 5 | 2 | — | — | 37 | 5 | ||||
1998/99 | 31 | 10 | 7 | 4 | 1 | 0 | — | 39 | 14 | |||
1999/2000 | 30 | 4 | 4 | 0 | 14 | 2 | — | 48 | 6 | |||
2000/01 | 29 | 6 | 7 | 2 | 2 | 0 | — | 38 | 8 | |||
Ընդհանուր | 215 | 38 | 35 | 10 | 25 | 2 | 1 | 0 | 276 | 50 | ||
Միլան | 2001/02 | Սերիա A | 22 | 0 | 1 | 0 | 10 | 3 | — | 33 | 3 | |
2002/03 | 25 | 0 | 5 | 1 | 18 | 0 | — | 48 | 1 | |||
2003/04 | 28 | 3 | 4 | 0 | 6 | 0 | 3 | 0 | 41 | 3 | ||
2004/05 | 24 | 1 | 4 | 0 | 9 | 0 | 1 | 0 | 38 | 1 | ||
2005/06 | 25 | 0 | 3 | 3 | 4 | 0 | — | 32 | 3 | |||
Ընդհանուր | 124 | 4 | 17 | 4 | 47 | 3 | 4 | 0 | 192 | 11 | ||
Բենֆիկա | 2006/07 | Սուպերլիգա | 14 | 0 | 3 | 0 | 5 | 1 | — | 22 | 1 | |
2007/08 | 29 | 5 | 4 | 3 | 12 | 2 | 0 | 0 | 45 | 10 | ||
Ընդհանուր | 43 | 5 | 7 | 3 | 17 | 3 | 0 | 0 | 67 | 11 | ||
Ակումբային կարիերայի ընթացքում | 498 | 66 | 69 | 19 | 108 | 12 | 9 | 0 | 684 | 97 |
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավաքական | Տարի | Հանդիպում | Գոլեր |
---|---|---|---|
Պորտուգալիա | 1993 | 7 | 2 |
1994 | 5 | 1 | |
1995 | 7 | 3 | |
1996 | 11 | 2 | |
1997 | 4 | 0 | |
1998 | 5 | 3 | |
1999 | 9 | 6 | |
2000 | 13 | 3 | |
2001 | 6 | 0 | |
2002 | 7 | 2 | |
2003 | 11 | 1 | |
2004 | 9 | 3 | |
Ընդհանուր | 94 | 26 |
№ | Ամսաթիվ | Անցկացման վայր | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1 | 1993 թվականի հունիսի 19 | Պորտուգալիա | Մալթա | 2–0 | 4–0 | ԱԱ 1994 (որակավորման փուլ) |
2 | 1993 թվականի սեպտեմբերի 5 | Էստոնիա | Էստոնիա | 1–0 | 2–0 | ԱԱ 1994 (որակավորման փուլ) |
3 | 1994 թվականի սեպտեմբերի 7 | Հյուսիսային Իռլանդիա | Հյուսիսային Իռլանդիա | 1–0 | 2–1 | Եվրո 1996 (որակավորման փուլ) |
4 | 1995 թվականի օգոստոսի 15 | Լիխտենշտայն | Լիխտենշտայն | 3–0 | 7–0 | Եվրո 1996 (որակավորման փուլ) |
5 | 6–0 | |||||
6 | 1995 թվականի սեպտեմբերի 15 | Պորտուգալիա | Իռլանդիա | 1–0 | 3–0 | Եվրո 1996 (որակավորման փուլ) |
7 | 1996 թվականի հունվարի 24 | Ֆրանսիա | Ֆրանսիա | 2–1 | 2–3 | Ընկերական հանդիպում |
8 | 1996 թվականի հոկտեմբերի 9 | Ալբանիա | Ալբանիա | 3–0 | 3–0 | ԱԱ 1998 (որակավորման փուլ) |
9 | 1998 թվականի օգոստոսի 19 | Պորտուգալիա | Մոզամբիկ | 1–0 | 2–1 | Ընկերական հանդիպում |
10 | 2–0 | |||||
11 | 1998 թվականի սեպտեմբերի 6 | Հունգարիա | Հունգարիա | 3–1 | 3–1 | Եվրո 2000 (որակավորման փուլ) |
12 | 1999 թվականի մարտի 31 | Լիխտենշտայն | Լիխտենշտայն | 1–0 | 5–0 | Եվրո 2000 (որակավորման փուլ) |
13 | 5–0 | |||||
14 | 1999 թվականի հունիսի 9 | Պորտուգալիա | Լիխտենշտայն | 7–0 | 8–0 | Եվրո 2000 (որակավորման փուլ) |
15 | 8–0 | |||||
16 | 1999 թվականի օգոստոսի 18 | Պորտուգալիա | Անդորա | 1–0 | 4–0 | Ընկերական հանդիպում |
17 | 1999 թվականի հոկտեմբերի 9 | Պորտուգալիա | Հունգարիա | 1–0 | 3–0 | Եվրո 2000 (որակավորման փուլ) |
18 | 2000 թվականի մարտի 29 | Պորտուգալիա | Դանիա | 1–1 | 2–1 | Ընկերական հանդիպում |
19 | 2000 թվականի օգոստոսի 16 | Պորտուգալիա | Լիտվա | 3–1 | 5–1 | Ընկերական հանդիպում |
20 | 2000 թվականի սեպտեմբերի 3 | Էստոնիա | Էստոնիա | 1–0 | 3–1 | ԱԱ 2002 (որակավորման փուլ) |
21 | 2002 թվականի հունիսի 10 | Հարավային Կորեա | Լեհաստան | 4–0 | 4–0 | ԱԱ 2002 |
22 | 2002 թվականի հոկտեմբերի 16 | Շվեդիա | Շվեդիա | 3–2 | 3–2 | Ընկերական հանդիպում |
23 | 2003 թվականի հոկտեմբերի 11 | Պորտուգալիա | Ալբանիա | 3–2 | 5–3 | Ընկերական հանդիպում |
24 | 2004 թվականի մայիսի 29 | Պորտուգալիա | Լյուքսեմբուրգ | 3–0 | 3–0 | Ընկերական հանդիպում |
25 | 2004 թվականի հունիսի 16 | Պորտուգալիա | Ռուսաստան | 2–0 | 2–0 | Եվրո 2004 |
26 | 2004 թվականի հունիսի 24 | Պորտուգալիա | Անգլիա | 2–1 | 2–2 | Եվրո 2004 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
- Պորտուգալիայի չեմպիոն․ 1993/94
- Պորտուգալիայի գավաթակիր․ 1992/93
- Իտալիայի գավաթակիր․ 1995/96, 2000/01
- Իտալիայի սուպերգավաթակիր․ 1996
- Իտալիայի չեմպիոն․ 2003/04
- Իտալիայի գավաթակիր․ 2002/03
- Իտալիայի սուպերգավաթակիր․ 2004
- Չեմպիոնների լիգայի գավաթակիր․ 2002/03
- ՈւԵՖԱ սուպեր գավաթակիր․ 2003
- Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից․ 2004/05
- Երիտասարդական Աշխարհի առաջնության չեմպիոն․ 1991
- Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր․ 2000
- Եվրոպայի փոխչեմպիոն․ 2004
Անձնական
- Չեմպիոնների լիգայի լավագույն ասսիստենտ․ 2002/2003
- Ընդգրկվել է ՖԻՖԱ 100 ցանկում
- ՈւԵՖԱ-ի վարկածով ընդգրկվել է Եվրոպայի առաջնության խորհրդանշական հավաքականում (2)․ 1996, 2000
- Արժանացել է «Արքայազն դոն Էնրիկեի» շքանշանին
- «Ֆիորենտինայի» փառքի դահլիճի անդամ
- «Միլանի» փառքի դահլիճի անդամ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Rui Costa eleito o 34.º presidente do Benfica com 84,48% dos votos». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «5 Greatest Portuguese footballers of all time». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «SportMob – Best Portuguese Players of All Time». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «5 greatest Portuguese soccer players of all time - Discover Walks Lisbon». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «FIFA World Cup countdown: Top 10 Portuguese footballers of all time - Sports Mole». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «Euro 2000 Profile - Manuel Rui Costa». BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ 9,0 9,1 Siciliano, Vincenzo (2016 թ․ նոյեմբերի 12). «Rui Costa, il Maestro che ha incantato in Italia��. tuttomercatoweb.com (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «Pele's list of the greatest». BBC Sport. 2004 թ․ մարտի 4. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 15-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ «Associação Desportiva de Fafe». ZeroZero (պորտուգալերեն). 2012 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «Campeonato Nacional da I Divisão 1993/94». ZeroZero (պորտուգալերեն). 2012 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «Taça de Portugal 1992/1993». ZeroZero (պորտուգալերեն). 2012 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «SuperLiga 2004/2005». ZeroZero (պորտուգալերեն). 2012 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «Toldo e Rui Costa al Parma Buffon a un passo dalla Juve». La Repubblica (իտալերեն). 2001 թ․ հունիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ A.C. Fiorentina S.p.A. bilancio (financial report and accounts) on 30 June 2001 (in Italian), PDF purchased from Italian C.C.I.A.A. Արխիվացված 2018-02-24 Wayback Machine
- ↑ «Milan snap up £30m Rui Costa». BBC Sport. 2001 թ․ հուլիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 31-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ «Rui Costa in rossonero». RAI Sport (իտալերեն). 2001 թ․ հուլիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն); More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ «L'altro Milan strapazza il Bate Borisov (4-0)». La Repubblica (իտալերեն). 2001 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 23-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ «Milan, facile vittoria con un debolissimo Cska». La Repubblica (իտալերեն). 2001 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 23-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ «Hapoel dream ends». BBC Sport. 2002 թ․ մարտի 21. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 23-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ «Crollo della Roma, il Milan mette le mani sulla Coppa Italia» [Roma collapse, Milan get their hands on the Coppa Italia]. La Repubblica (իտալերեն). 2003 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 23-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ «Al Milan anche la Coppa Italia» [Coppa Italia for Milan as well]. La Repubblica (իտալերեն). 2003 թ․ մայիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 23-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ Glendenning, Barry (2003 թ․ մայիսի 28). «AC Milan 0 - 0 Juventus». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 23-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ «Milan win Super Cup». BBC Sport. 2003 թ․ օգոստոսի 29. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 23-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ Whittle, Richard (2003 թ․ հոկտեմբերի 22). «Milan go cuckoo for Kaka». UEFA. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 23-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ «Stats: Salaries in Serie A». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «Rui Costa abdica de 700 mil contos/ano» (պորտուգալերեն). 2006 թ․ մայիսի 27. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Rui Costa assina hoje» (պորտուգալերեն). 2006 թ․ մայիսի 25. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Austria Wien 1–1 Benfica». zerozero (պորտուգալերեն). 2006 թ․ օգոստոսի 22. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Benfica 3–0 Austria Wien». zerozero (պորտուգալերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «BENFICA-AUSTRIA VIENA, 3–0 (Rui Costa 21, Nuno Gomes 45+2, Petit 57)» (պորտուգալերեն). 2006 թ․ օգոստոսի 22. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Foi preciso esperar 12 anos» (պորտուգալերեն). 2006 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Departamento médico confirma paragem de Rui Costa» (պորտուգալերեն). 2006 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Maestro regressou na festa do futebol» (պորտուգալերեն). 2007 թ․ հունվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Benfica 5–0 Oliv. Bairro». zerozero (պորտուգալերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Benfica 2–1 FC København». zerozero (պորտուգալերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «FC København 0–1 Benfica». zerozero (պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Nacional 0–3 Benfica». zerozero (պորտուգալերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Milan 2–1 Benfica». zerozero (պորտուգալերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Benfica 1–1 Milan». zerozero (պորտուգալերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Benfica 3–0 V. Setúbal». zerozero (պորտուգալերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Portugal - Record International Players». RSSSF. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Rui Manuel César Costa - Goals in International Matches». RSSSF. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «RUI COSTA». Portuguese Football Federation. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Solocalcio-ին տված հարցազրույցը(չաշխատող հղում) (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուի Կոշտա» հոդվածին։ |
|
|
|
- Մարտի 29 ծնունդներ
- 1972 ծնունդներ
- Ապրող անձինք
- Պորտուգալիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- ՖԻՖԱ 100
- 1973 ծնունդներ
- Բենֆիկայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Լիսաբոն քաղաքում ծնվածներ
- Միլանի ֆուտբոլիստներ
- Պորտուգալացի ֆուտբոլիստներ
- Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Սպորտի ղեկավարներ և կառավարիչներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Ֆիորենտինայի ֆուտբոլիստներ