Jump to content

Պատրիկ Վիեյրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատրիկ Վիեյրա
ֆր.՝ Patrick Vieira
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Պատրիկ Դոնալե Վիեյրա
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 23, 1976(1976-06-23)[1][2][3] (48 տարեկան)
Ծննդավայր Դակար, Սենեգալ[4]
Հասակ 192 սանտիմետր[5]
Քաշ 82 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Նյու-Յորք Սիթի
Պատանեկան կարիերա
1984—1986 Ֆրանսիա Տրապ
1986—1991 Ֆրանսիա Դրուա
1991—1993 Ֆրանսիա Տուր
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1993—1995 Ֆրանսիա Կանն 49 (2)
1995—1996 Իտալիա Միլան 2 (0)
1996—2005 Անգլիա Արսենալ(Լոնդոն) 279 (29)
2005—2006 Իտալիա Յուվենտուս 38 (5)
2006—2010 Իտալիա Ինտեր(Միլան) 67 (6)
2010—2011 Անգլիա Մանչեսթեր Սիթի 28 (3)
1993—2011 Արդյունք 456 (45)
Ազգային հավաքական
1995-1996 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 21) 7 (0)
1997-2010 Ֆրանսիա Ֆրանսիա 107 (6)
Մարզչական կարիերա
2011-2013 Անգլիա Մանչեսթեր Սիթի պատանեկան
2013-2015 Անգլիա Մանչեսթեր Սիթի երիտ.
2016-ներկա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու-Յորք Սիթի
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Պատրիկ Դոնալե Վիեյրա (ֆր.՝ Patrick Donalé Vieira, հունիսի 23, 1976(1976-06-23)[1][2][3], Դակար, Սենեգալ[4]), սենեգալական ծագմամբ ֆրանսիացի ֆուտբոլիստ։

1998 թվականի աշխարհի չեմպիոն։ 2000 թվականի Եվրոպայի չեմպիոն։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2011 թվականին[6]։

Ճանաչվել է մարդկության կողմից 1996 թվականից մինչև 2005 թվականները՝ Արսենալում խաղալու տարիներին։ Վիեյրան նվաճեց Անգլիայի չեմպիոնի 3 և Անգլիայի գավաթի 4 տիտղոս։ Այդ ժամանակ նա դարձավ թիմի ավագ։ Նա մեկ մրցաշրջան անցկացրեց «Յուվենտուսում», որից հետո տեղափոխվեց «Ինտեր», որը նահանջել էր Սերիա Բ։ Այդ ընթացքում նա կասկածվեց պայմանավորված խաղեր անցկացնելու մեջ։ Ֆրանսիայի հավաքականում անցկացրել է 107 հանդիպում, այդ ընթացքում նվաճել է աշխարհի չեմպիոնի և Եվրոպայի չեմպիոնի տիտղոս։ Այդ ժամանակ նա թիմի ավագն էր։

Պրոֆեսսիոնալ ֆուտբոլային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիեյրան ծնվել է 1976 թվականի հունիսի 23-ին՝ Սենեգալում, Կաբո Վերդեյից գաղթածների միջավայրում։ Նրա մայրը 17 տարեկան էր, երբ ծնվեց Վիեյրան։ Բայց Վիեյրան ուներ նաև ավագ եղբայր՝ Իզիցի Նիկորոն։ Աֆրիկական պայմաններում նրանց մայրը դժվարությամբ էր պահում իր երկու որդիներին, և նրանք տեղափոխվում են Փարիզ։ Փոքրիկ Վիեյրան ընդամենը 8 տարեկան էր։ Նա հայրենիք վերադարձավ 2003 թվականին։

Լավ ապագա ունեցող Պատրիկը, չհայտնվեց վատ շրջապատում, չնայած նրան, որ նրանք ապրում էին Դրյոյի ամենաքրեական թաղամասերից մեկում։ Նա ֆուտբոլ սիրում էր դեռևս այն ժամանակ, երբ սովորում էր քոլեջում։ Այստեղ նրան նկատում են «Կաննի» գործակալները։ Առաջին թիմում նրա դեբյուտտը տեղի ունեցավ 17 տարեկանում, իսկ 19 տարեկանում նա արդեն թիմի ավագն էր։ 1995 թվականի ամռանը նրանով հետաքրքրված էր իտալական գրանդ՝ «Միլանը»։ Պատրիկը տեղափոխվեց Միլան, ուր հիմնական կազմում անցկացրեց ընդամենը 2 խաղ. գրեթե եղջ ժամանակ նա պահեստայինների նստարանին էր։

Արսենալ(Լոնդոն)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականի ամռանը, լոնդոնյան Արսենալի մարզիչ Արսեն Վենգերը ցանկանում էր արագորեն ստեղծել տաղանդ Վիեյրա, քանի դեռ նա չէր տեղափոխվել Իտալիա։ Բարձր հասակը, տոկունությունը և ֆիզիկական ուժը նրան օգնեցին հարմարվել Անգլիային։ Ինքնազսպման և հրաշալի փոխանցումների շնորհիվ նա դարձավ Վենգերի ավանդական հարձակման մի մասը։

Առաջին խաղը Արսենալում նա անցկացրեց 1996 թվականի սեպտեմբերի 16-ին։ «Զինագործները» «Հայբերիյում» ընդունեցին «Շեֆֆիլդ Ուենսդեյին»։ Կազմելով հիանալի կենտրոն՝ Էմանուել Պետիի հետ, նրանք ձևակերպեցին «ոսկե դուբլ», հաղթելով առաջնությունն ու գավաթը, արդեն իր երկրորդ անգլիական մրցաշրջանում (1997-1998)։

Վիեյրայի առաջին տարիներն «Արսենալում» նշանավորված էին նրա անհաջող վարքով։ Պրեմիեր Լիգա 2000/2001 մրցաշրջանում նա 2 անգամ հեռացվեց խաղադաշտից։ Սակայն, վերադառնալով խաղադաշտ նա չհեռացվեց, ավելին քան 28 խաղ։ Այդ մրցաշրջանի խաղերից մեկում, Վեսթ Հեմի հետ խաղի ժամանակ Պատրիկը խաղադաշտից հեռացվեց հակառակորդի ֆուտբոլիստ՝ Նիլ Ռադոկայի դեմքին թքելու համար. իսկ խաղադաշտից դուրս գալու պահին նա հասցրեց կոնֆլիկտի մեջ հայտնվել ոստիկանության հետ։ Դրանից հետո, ֆուտբոլիստը տուգանվեց «Պրեմիեր Լիգայի» համար ռեկորդային՝ 70 հազար ԱՄՆ դոլարով և որակազրկվեց 7 խաղով։ Ողջ կարիերայի ընթացքում նա խաղադաշտից հեռացվել է 12 անգամ(9 անգամ՝ «Արսենալում», 2 անգամ՝ «Յուվենտուսում», 1 անգամ՝ «Ինտերում»)։ Չնայած նրան, որ կյանքում նա միշտ պարկեշտ անձնավորություն մնաց։

2002 թվականին «Արսենալը» կրկին նվաճեց «ոսկե դուբլ»։ Այս մրցաշրջանից հետո Պատրիկը դարձավ թիմի ավագ. իսկ Թոնի Ադամսը, ով թիմի ավագն էր՝ ավարտեց կարիերան։ Ավագ դառնալու պատասխանատվությունը ֆուտբոլիստին դարձրեց ավելի զուսպ և կարգապահ։ Վիեյրան բաց թողեց 2003 թվականի Անգլիայի գավաթի եզրափակիչը, Սակայն բարձրացրեց նվաճված գավաթը երկրորդ ավագ՝ Դևիդ Սիմենի հետ։

2003/2004 առաջնության ժամանակ Արսենալը հասավ պատմական հաջողության. չկրեց ոչ մի պարտություն առաջնությունում։ Վիեյրան վնասվածքի պատճառով բաց թողեց մրցաշրջանի առաջին հատվածը, նրան փոխարինեց Ռեյ Պարլորը։ Պատրիկը խաղադաշտ վերադարձավ Չեմպիոնների Լիգայի «Լոկոմոտիվի» դեմ հանդիպման ժամանակ։ Այդ խաղում Արսենաը հաղթեց 2:0 հաշվով և առաջին տեղով ապահովեց ուզեգիր դեպի 1/8 եզրափակիչ։ Մրցաշրջանի ավարտին Վիեյրան համարվում էր աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկը և ստացավ առաջարկներ «Ռեալից» ու «Չելսիից», որոնք պատրաստ էին վճարել 30 մլն ֆունտ։ Վիեյրայի վերջին պաշտոնական խաղում զինագործները հաղթեցին 2005 թվականի Անգլիայի գավաթի եզրափակչում՝ «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հիմնական և լրացուցիչ ժամանակներում հաշիվը չբացվեց, իսկ 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ վերջին վճռորոշ հարվածը կատարեց լոնդոնցիների ավագը. նրա վերջին հպումը անգլիական կարիերայում դարձավ հաղթական։ Վիեյրան Արսենալում անցկացրեց 407 պաշտոնական խաղ և խփեց 33 գնդակ։

Նա վերադարձավ թիմ 2006 թվականի հուլիսի 22-ին, որպեսզի մասնակցեր Դենիս Բերգկամպի հրաժեշտի խաղին։ Այդ խաղը կայացավ «Էմիրեյթսում» ու հանդիսացավ վերջինը Դենիս Բերգկամպի համար։ Վիեյրան ճանաչվեց «Արսենալի» պատմության լավագույն կիսապաշտպանը և չնայած նրան, որ նա հիմա «Արսենալում» չէ, միևնույնն է երկրպագուների կարծիքով նա համարվում է լավագույնը։ «The Armoury» ակումբի թանգարանում, որը գտնվում է մարզադաշտի հարևանությամբ, կա մի նկար, որտեղ պատկերված են ֆուտբոլի պատմության լավագույն 14 ֆուտբոլիստները. այնտեղ կա նաև Պատրիկի նկարը։

Դառնալով Արսենալի աստղ, Վիեյրան գրավեց բոլոր անգլիական հզոր ակումբների ուշադրությունը. նա գրավեց անգամ «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրությունը։ Նաև տեղեկություն կար այն մասին, որ հասնելով շատ հաջողությունների Անգլիայի ներքին մրցաշարերում, նա կարողացավ գրավել միջազգային գրանդերի ուշադրությունը[7]։ 2004 թվականին նա մերժեց «Ռեալի» գայթակղիչ առաջարկը։

Մեկ տարի անց, Վիեյրան լքեց «Արսենալը»։ 2005 թվականի հուլիսի 14-ին Արսենալը ընդունեց իտալական սուպերակումբ «Յուվենտուսի» 13,7 մլն ֆունտ-անոց առաջարկը և հաջորդ օրը Վիեյրան կնքեց 5 տարվա պայմանագիրը։ Այս տեղափոխության գլխավոր պատճառը նա համարել է լոնդոնցիների չեզոք հարաբերությունը թուրինցիների հետ։

Նոր մարզիչը Վիեյրային օգտագործեց խաղադաշտի կենտրոնում, որտեղ նրան օգնում էին չեխ Պավել Նեդվեդը և բրազիլացի Էմերսոնը։ Նա օգնեց «Ծեր Սինյորային» կատարել առաջնության ամենալավ մեկնարկը՝ ողջ պատմության ընթացքում։ Արդյունքում, Յուվենտուսը մնաց առաջին տեղում մինչև առաջնության վերջին տուր։

Ճակատագրի հեգնանքի պատճառով, Յուվենտուսը հանդիպեց Արսենալին՝ Չեմպիոնների Լիգայի 2005/2006 մրցաշրջանում։ Այդ 2 խաղերում էլ հաղթեց Յուվենտուսը՝ 2:0 հաշվով։ «Հայբերիյում» առաջին խաղի ժամանակ Պատրիկը դեղին քարտ ստացավ, որ նրան չթույլատրեց մասնակցել «Դելե Ալպիյում» տեղի ունեցած հանդիպմանը՝ 2006 թվականի ապրիլի 5-ին։ Լոնդոնյան խաղում Վիեյրան ուժեղ հարված ստացավ համաթիմակից Ռոբեր Պիրեսի կողմից, ում հետ նա խաղացել է և՛ հավաքականում, և՛ թիմում։ Պատրիկի զայրույթը մրցավարը հաշվի չառավ և Սեսկ Ֆաբրեգասը կոմբիանցիայից հետո բացեց հաշիվը, որը սկսել էր Պիրեսը։

Ինտերնացիոնալ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի ամռանը «Յուվենտուսը» զրկվեց չեմպիոնական գավաթներից և նահանջեց «Սերիա Բ»։ Շատ ֆուտբոլիստներ փորձում էին արագորեն խզել պայմանագիրը թիմի հետ և սկսեցին փնտրել նոր վայրեր աշխատանքի համար։ Վիեյրան մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ մեծ սիրով նա կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», կամ կվերադառնա «Արսենալ»։ 2006 թվականի օգոստոսի 2-ին Վիեյրան 4 տարվա պայմանագիր կնքեց միլանյան Ինտերի հետ։ Գործարքի արժեքը կազմեց 9,5 մլն եվրո, սակայն «Յուվեն» պահանջում էր երկու անգամ ավելի գումար[8]։

Մանչեսթեր Սիթի

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հուլիսի 14-ին Վիեյրան հայտարարեց խաղացողի կարիերայի ավարտի մասին և զբաղեցրեց «Մանչեսթեր Սիթիի» գործադիր տնօրենի պաշտոնը[9][10]։ Ռոբերտո Մանչինիի հեռանալուց հետո Վիեյրան դարձավ երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ[11]։

Արսենալի երկրպագուների բղավոցը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինագործները իրենց կուռքի համար մտածել էին «բղավոց», որով օգնում էին խաղադաշտում։ Բառերը վերցված էին Դին Մարտինի Volare երգից։

Viiieirra.. O-O-O.. Viiieirra.. O-O-O-O.. He comes from Senegal, He plays for Arsenal.. Viiieirraaa..
Հայերեն թարգմանություն Վիիերրա..Օ-Օ-Օ..Վիիերրա..Օ-Օ-Օ-Օ.. Նա եկել է Սենեգալից, Նա «Արսենալի» խաղացող է..Վիիերրա

Կարիերան Ֆրանսիայի հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականի Ատլանտայի օլիմպիական խաղերի ժամանակ Վիեյրան հրավիրված էր Ֆրանսիայի հավաքական, սակայն ոչ մի անգամ դուրս չեկավ խաղադաշտ, իսկի ֆրանսիացիները լքեցին պայքարը 1/4 փուլից։

Վիեյրայի դեբյուտը Ֆրանսիայի հավաքականում տեղի ունեցավ 1997 թվականին՝ երբ նոր էր դարձել «Արսենալի» ֆուտբոլիստ։ Ֆրանսիան ընկերական հանդիպում էր անցկացնում Նիդերլանդների հետ՝ Փարիզում, որտեղ հաղթեցին տանտերերը՝ 2:1 հաշվով։ Հետո Վիեյրան հրավիրվեց հավաքական մասնակցելու 1998 թվականի Աշխարհի առաջնությանը։ Մրցաշարի ժամանակ նա մասնակցեց ընդամենը 2 հանդիպման. առաջինը՝ դանիացիների հետ խմբային փուլի հանդիպմանը, իսկ երկրորդը՝ 76-րդ րոպեին փոխարինեց Յուրի Ջորկաեֆին՝ Բրազիլիայի հետ եզրափակիչ խաղի ժամանակ։ Այդ խաղում Վիեյրան կատարեց գոլային փոխանցում դեպի Էմանուել Պետին, ով խփեց հանդիպման վերջին գոլը և խաղն ավարտվեց 3:0 հաշվով։

Նիդերլանդներում և Բելգիայում տեղի ունեցող 2000 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ Վիեյրան խաղում էր հավաքականի հիմնական կազմում։ Եզրափակչում հաղթելով Իտալիային, Պատրիկը և թիմակիցների հաղթեցին մրցաշարը։

2001 թվականին Վիեյրան հավաքականի հետ հաղթեց Կոնֆեդերացիայի գավաթը, որն անցկացվում էր Ճապոնիայում և Կորեայում։ Եզրափակչում Պատրիկը խփեց խաղի եզակի գնդակը՝ Ճապոնիայի հավաքականի դարպասին։ 2002 թվականի աշխարհի առաջնության ժամանակ ֆրանսիացիները չխփեցին ոչ մի գնդակ և չկարողացան անցնել խմբային փուլը. Վիեյրան մասնակցեց 3 խաղի։

Եվրո-2004-ից հետո հավաքականից գնաց Զինեդին Զիդանը և ավագի պարտականությունն ընկավ Վիեյրայի վրա՝ մինչև 2005 թվականի օգոստոսը, երբ Զիզուն վերադարձավ։ Առաջնությունից հետո Զիդանը հեռացավ հավաքականից (և ընդհանրապես ֆուտբոլից), որից հետո Վիեյրան կրկին դարձավ եռագույնների ավագը։

2006 թվականին Վիեյրան մասնակցեց Գերմանիայում անցկացվող աշխարհի առաջնությանը։ Առաջին երկու խաղերում ֆրանսիացիները ոչ-ոքի խաղացին Շվեյցարիայի և Հարավային Կորեայի հետ։ Հունիսի 23-ին՝ Պատրիկի ծննդյան օրը՝ նրանք անպայման պետք է հաղթեյին Տոգոյին, որպեսզի անցնեյին 1/8 փուլ։ Որակազրկումից մի քանի խաղ առաջ Զիդանը չկարողացավ մասնակցել Տոգոյի հետ խաղին։ Վիեյրան այդ խաղում թիմի ավագն էր։ Պատրիկին հաջողությամբ բացեց խաղի հաշիվը, իսկ հետո գոլով աչքի ընկավ Թիերի Անրին։ Վերջում հաղթեցին եվրոպացիները՝ 2:0 հաշվով։ Հաջորդ խաղում ֆրանսիացիները դուրս մղեցին պայքարից իսպանացիներին (3:1). մեկ գոլով աչքի ընկավ Վիեյրան։

Հետո թիմին հաջողվեց հասնել եզրափակիչ, որտեղ հանդիպեցին Իտալիայի հավաքականին։ Հաղթելով բոլոր նախկին խաղերում, Վիեյրան փոխարինվեց երկրորդ խաղակեսում, ստանալով վնասվածք՝ Ֆաբիո Կանավարոյի հետ բախումից հետո։ Արդյունքում իտալացիները հաղթեցին 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ (5:3). հիմանական և լրացուցիչ ժամանակները ավարտվեցին 1:1 հաշվով։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ

Որպես Լոնդոնի Արսենալի ֆուտբոլիստ

  • Անգլիայի չեմպիոն(3). 1997-98, 2001-02, 2003-04
  • Անգլիայի գավաթակիր(4). 1998, 2002, 2003, 2005
  • Անգլիայի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ. 1997
  • Ըստ Կարլսբերգի տարվա լավագույն խաղացող. 2004

Որպես Միլանի Ինտերի ֆուտբոլիստ

  • Իտալիայի չեմպիոն(3). 2006-07, 2007-08, 2008-09

Որպես Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստ

  • Անգլիայի գավաթակիր՝ 2011

Այլ

  • FIFA 100-ի ցանկում՝ 2004
  • Միլանի կազմում 1996 թվականի Իտալիայի առաջնության մասնակից

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. 4,0 4,1 4,2 Who's Who in France (ֆր.)Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
  5. https://www.premierleague.com/players/1132/Patrick-Vieira/overview
  6. «Виейра завершил карьеру и будет работать в «Манчестер Сити»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  8. Round-up: Vieira moves to Inter — Telegraph(չաշխատող հղում)
  9. «Патрик Виейра завершил карьеру». Lenta.ru. 14.07.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 14-ին.
  10. «New role for the legendary Patrick Vieira at Manchester City» (անգլերեն). Manchester City FC Official Website. 14.07.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 14-ին.
  11. «Виейра стал главным тренером молодёжного состава "Манчестер Сити"». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրիկ Վիեյրա» հոդվածին։