Պատրիկ Կլյուվերտ
Պատրիկ Կլյուվերտ հոլ.՝ Patrick Kluivert | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Պատրիկ Ստեֆան Կլյուվերտ | ||
Քաղաքացիությունը | Նիդերլանդների Թագավորություն | ||
Մականուն | սև հովազ | ||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 1, 1976[1][2] (48 տարեկան) | ||
Ծննդավայր | Ամստերդամ, Նիդեռլադներ, Հոլանդիա | ||
Հասակ | 189 սմ | ||
Քաշ | 79 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1994-1997 1997-1998 |
Այաքս |
97(50) | |
Ազգային հավաքական | |||
1994-2004 | Հոլանդիայի ՖԱՀ | 79 (40) | |
| |||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Պատրիկ Կլյուվերտ (հոլ.՝ Patrick Kluivert, ( արտասանություն), Պետրիկ Կլայվերթ, հուլիսի 1, 1976[1][2], Ամստերդամ, Նիդերլանդներ), հոլանդացի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ, «Բարսելոնա» ֆուտբոլային ակադեմիայի տնօրեն։ Նախկինում եղել է ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ՖԱ տնօրենը, Կամերունի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի օգնականը[3], Նիդերլանդների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վան Գալի օգնականը:։
Որպես ֆուտբոլիստ՝ հանդես է եկել հոլանդական «Այաքս»-ում, իսպանական «Բարսելոնա»-ում, Հոլանդիայի ազգային հավաքականում[4][5][6]։ Եղել է 1990-ական թվականների «Այաքս»-ի այն «ոսկե սերնդի» ներկայացուցիչներից մեկը, որին հաջողվել է 1995 թվականին նվաճել ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի գավաթը։ Այնուհետև վեց տարի հանդես է եկել իսպանական «Բարսելոնա»-ում, որի կազմում անց է կացրել 249 խաղ, խփել 124 գոլ[4][7], 1998-1999 տարեշրջանում դարձել Լա Լիգայի չեմպիոն։
1994-2004 թվականներին ընդգրկված է եղել Հոլանդիայի ազգային հավաքականում, որի կազմում անց է կացրել 79 հանդիպում, խփել 40 գոլ, դարձել բոլոր ժամանակների լավագույն հոլանդացի հարձակվողներից մեկը[8][9]։ 2004 թվականին ընդգրկվել է ՖԻՖԱ-ի 100 մեծագույն ֆուտբոլիստների ցանկում, որը կազմվել էր աշխարհահռչակ Պելեի կարծիքների հաշվառմամբ։
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է նաև Պատրիկի որդին՝ Ջասթինը. հանդես է եկել «Այաքս»-ի երկրորդ թիմում, իտալական «Ռոմա»-ում, ներկայումս վարձավճարով խաղում է ֆրանսիական OGC Nice ակումբի թիմում[10][11]։
Մարզական նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես խաղացող
[խմբագրել | խմբագրել կոդը]Այաքս[12]
- Նիդերլանդների բարձրագույն խմբի առաջնության (Eredivisie) հաղթող . 1994–95, 1995–96
- Սուպերգավաթակիր. 1994, 1995
- ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի գավաթակիր. 1994–95
- ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր. 1995
- Միջմայրցամաքային գավաթի խաղարկության հաղթող. 1995
Բարսելոնա[12]
- Լա Լիգա-ի հաղթող. 1998–99
PSV[12]
- Eredivisie. 2006–07
Նիդերլանդների ազգային հավաքական[12]
- ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղարկություն. չորրորդ տեղ՝ 1998
- Եվրոպայի ֆուտբոլի առաջնություն. բրոնզե մեդալ՝ 2000[13]
Անհատական նվաճումներ
- Ոսկե գնդակ։ 5-րդ տեղ (1995)
- Ոսկե խաղակոշիկ՝ 2000 թ. (5 գոլ)[14]
- Եվրո-2000 առաջնության խորհրդանշական հավաքականի անդամ[15]
- ՖԻՖԱ 100
- Նիդերլանդների հավաքականի կազմում ռեկորդային թվով գոլերի հեղինակ. 2003–2013[16]
- Հոլանդական ֆուտբոլի «Տարվա տաղանդ». 1995[17]
- Բրավո մրցանակ. 1995
Որպես մարզիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Jong FC Twente[12]
- Beloften Eredivisie: 2011–12
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Enciclopèdia de l'esport català (կատ.) — Grup Enciclopèdia, 2012.
- ↑ Okeleji, Oluwashina (2018 թ․ օգոստոսի 4). «Cameroon appoint Seedorf & Kluivert as deal for Eriksson falls through». BBC Sport. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ 4,0 4,1 «Patrick Kluivert:Profile». Eurosport.com.
- ↑ «Patrick Kluivert: 'Als vader ben ik erg trots'». www.ajaxshowtime.com.(չաշխատող հղում)
- ↑ «Kluivert alaba a Valverde | Barça». Mundo Deportivo. 2017 թ․ դեկտեմբերի 5.
- ↑ «Kluivert, the nine». FC Barcelona.com.
- ↑ «Ons Oranje stats». Voetbal.nl.
- ↑ «Patrick Kluivert and a lesson in scoring goals». These Football Times.
- ↑ Er komt een nieuwe Kluivert aan: Justin
- ↑ «Kluivert en Muric strijden voor Ajax in de Aegon Copa Amsterdam». 2015 թ․ մայիսի 22.
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 «Patrick Kluivert – Career Honours». Soccerway.
- ↑ https://www.uefa.com/uefaeuro/season=2000/matches/round=1460/match=65184/index.html
- ↑ «Torres receives adidas Golden Boot». UEFA. Վերցված է 2014 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «2000 team of the tournament». UEFA. Վերցված է 2014 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Patrick Kluivert». RSSSF.com.
- ↑ «Dutch Football Talent of the year». RSSSF.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)
- Patrick Kluivert.com Արխիվացված 22 Հոկտեմբեր 2019 Wayback Machine
- FootballDatabase provides Patrick Kluivert's profile and stats
- Patrick Kluivert at PSV by Tvw
- Netherlands profile at OnsOranje
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրիկ Կլյուվերտ» հոդվածին։ |
|
- Հուլիսի 1 ծնունդներ
- 1976 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ամստերդամ քաղաքում ծնվածներ
- ՖԻՖԱ 100
- Այաքսի ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Բարսելոնայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Լիլի ֆուտբոլիստներ
- Հոլանդացի ֆուտբոլիստներ
- Միլանի ֆուտբոլիստներ
- Նիդերլանդների հավաքականի ֆուտբոլիստներ
- Նյուքասլ Յունայթեդի ֆուտբոլիստներ
- ՊՍՎ Էյնդհովենի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Վալենսիայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով